Posted in Լուսաբանումներ

Արատես։ Եռօրյա ռազմամարզական ճամբար։

Սեպտեմբերի 14-ին, սեբաստացի՝ ավագ դպրոցի սովորողներն ու քոլեջի ուսանողները մեկնեցին Արատես՝ եռօրյա ռազմամարզական ճամբար։ Առաջին անգամն է, որ Արատեսն իր դռներն է բացում նման ֆորմատով ճամբարի համար։ Կազմակերպիչների և փոխգնդապետի հետ Արատես են մեկնել մոտ 30 տղաներ և աղջիկներ, ովքեր պատրաստ են աշխատել, բարեկարգել և ԱՊՐԵԼ Արատեսում։
Ռազմամարզական ճամբարի կարևորությունը․

1․ Ինքնուրույնություն։ Ամենակարևոր գործոնը, որը պետք է առաջնորդի սովորողներին

2․ Համակեցություն։ Սեփական անձի և ԵՍ-ի փոխարեն մտածողությունը դառնում է ընդհանուր, փոխհամաձայնեցված։

3․ Պատրաստակամություն, որն արդեն ինսկ դրսևորվել է ճամբար մասնակցելու տեսքով։

4․ Տարատարիք սովորողների՝ միմյանց հետ համագործակցություն, նոր ծանոթությունների ձեռքբերում։

Արատես են մեկնել նաև 9-րդ դասարանցիները, ովքեր ոչ միայն Արատեսում են առաջին անգամ, այլև մի քանի օր առաջ են դարձել սեբաստացի։ Նրանք կրթահամալիրի նորեկնորն են, ովքեր փորձում են իրենց ուժերը տանից հեռու։

Նմանատիպ ճամբարը մեծ հեռանկար ունի և շարունակական բնույթ պետք է կրի։

441687778_291273235034173_5163304194559442944_n41691736_445101299230868_5134414625323876352_n41755288_285984182130795_8087422263021797376_n41781992_722981164716972_8686348610566094848_n123

Ֆոտոշարքը՝ Սամվել Թամազյանի։

Posted in Նախագծեր և ծրագրեր

Համաշխարհային մաքրության օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  • Սեպտեմբերի 15-ին՝ համաշխարհային մաքրության օրը, սեբաստացիները կանցկացնեն դպրոցում՝ կարգի բերելով իրենց շրջակա միջավայրը։

    Ծրագրին մասնակցելու են՝  ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները և քոլեջի ուսանողները։

    Ինչ է իրենից ներկայացնում «Համաշխարհային մաքրության օրը»․

  •  2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան և այլն։ Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։

  •  Ամբողջ Հայաստանում մարդիկ հավաքվում են՝ իրենց երկիրն աշխարհում ամենականաչը դարձնելու համար։ Համաշխարհային մաքրության օր (World Cleanup Day) միջազգային շարժման շրջանակում, որին մասնակցում է 150 երկիր։ Հայաստանում Համաշխարհային մաքրության օրը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 մարդ․դա հաստատված մասնակիցների ամենամեծ թիվն է բոլոր երկրների շրջանում, թեև Հայաստանը վերջերս է միացել շարժմանը։ Հայաստանյան կազմակերպիչներն ուզում են կազմակերպել աշխարհում ամենամեծ ակցիան։

  • Ինչու հենց դու պետք է մասնակցես բարենորոգման աշխատանքներին։

    Մի՞ թե առանց ինձ չեն կարող մաքրել

    Կմաքրեն, բայց ոչ ամեն ինչ և ոչ ամենուր։ Ցավոք, աղբը չափազանց շատ է. մեկ օրում մեկ անձն արտադրում է միջինը 1-ից 1,5 կիլոգրամ աղբ։ Ամենամեծ վտանգը ներկայացնում է պլաստիկը, որը շատ է տարածված Հայաստանի փողոցներում։ Այն քայքայվում է 500-ից 750 տարի՝ այդ ամբողջ ընթացքում թունավորելով հողը, օդը, ջուրը, սպանելով կենդանիներին և վարակելով մեր սնունդը։ Հայտնի է, որ գրեթե յուրաքանչյուր աղի տուփի մեջ կարելի է գտնել միկրոպլաստիկի մասնիկներ, որոնք նստվածք են տալիս մեր օրգանիզմում։

    Հավաքվում ենք շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 10։00-ին, մայր դպրոցի մոտ։
     Ծրագրի ղեկավար՝ Հասմիկ Նալբանդյան
    Լիլիթ Յախինյան

Posted in Լուսաբանումներ

Դասը վարում է ոստիկանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում, ուրբաթօրյա մի դասաժամը վարում են ոստիկաննները, ովքեր սովորողներին ծանոթացնում են անվտանգության կանոնների, երթևեկության օրենքների մասին։
Դասին մասնակցում են ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանցիները համերգասրահում։

20180914_11104620180914_11105920180914_11110220180914_11111320180914_11111820180914_111121