Posted in Նախագծեր և ծրագրեր

Համաշխարհային մաքրության օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  • Սեպտեմբերի 15-ին՝ համաշխարհային մաքրության օրը, սեբաստացիները կանցկացնեն դպրոցում՝ կարգի բերելով իրենց շրջակա միջավայրը։

    Ծրագրին մասնակցելու են՝  ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները և քոլեջի ուսանողները։

    Ինչ է իրենից ներկայացնում «Համաշխարհային մաքրության օրը»․

  •  2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան և այլն։ Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։

  •  Ամբողջ Հայաստանում մարդիկ հավաքվում են՝ իրենց երկիրն աշխարհում ամենականաչը դարձնելու համար։ Համաշխարհային մաքրության օր (World Cleanup Day) միջազգային շարժման շրջանակում, որին մասնակցում է 150 երկիր։ Հայաստանում Համաշխարհային մաքրության օրը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 մարդ․դա հաստատված մասնակիցների ամենամեծ թիվն է բոլոր երկրների շրջանում, թեև Հայաստանը վերջերս է միացել շարժմանը։ Հայաստանյան կազմակերպիչներն ուզում են կազմակերպել աշխարհում ամենամեծ ակցիան։

  • Ինչու հենց դու պետք է մասնակցես բարենորոգման աշխատանքներին։

    Մի՞ թե առանց ինձ չեն կարող մաքրել

    Կմաքրեն, բայց ոչ ամեն ինչ և ոչ ամենուր։ Ցավոք, աղբը չափազանց շատ է. մեկ օրում մեկ անձն արտադրում է միջինը 1-ից 1,5 կիլոգրամ աղբ։ Ամենամեծ վտանգը ներկայացնում է պլաստիկը, որը շատ է տարածված Հայաստանի փողոցներում։ Այն քայքայվում է 500-ից 750 տարի՝ այդ ամբողջ ընթացքում թունավորելով հողը, օդը, ջուրը, սպանելով կենդանիներին և վարակելով մեր սնունդը։ Հայտնի է, որ գրեթե յուրաքանչյուր աղի տուփի մեջ կարելի է գտնել միկրոպլաստիկի մասնիկներ, որոնք նստվածք են տալիս մեր օրգանիզմում։

    Հավաքվում ենք շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 10։00-ին, մայր դպրոցի մոտ։
     Ծրագրի ղեկավար՝ Հասմիկ Նալբանդյան
    Լիլիթ Յախինյան

Author:

Մշակութաբան Հնագետ-ազգագրագետ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s