Posted in Նախագծեր և ծրագրեր, Սեպտեմբեր

Աղբն իր տեղում է, կամ աղբն աղբի մեջ

Սեպտեմբերի 15-ը համաշխարհային մաքրության օրն է, երբ ամեն մարդ պետք է իր պարտքը համարի սեփական շրջապատը մաքուր պահելը։
Կրթահամալիրի 9-րդ դասարանցիները իրենց դպրոցի մաքրությունն իրենց պարտքը համարելով՝ այսօր առավոտյան հավաքվեցին դպրոցում մի մեծ խմբով և սկսեցին մաքրման աշխատանքները։
Սովորողները բաժանվեցին 4-5 խմբերի և կրթահամալիրի տարբեր ուղղություններով քայլելով՝ մաքրեցին ողջ տարածքը, նաև հարակից շինությունների և այգու տարածքը, որտեղ անասելի քանակությամբ աղբ էր կուտակվել։ Սովորողներին տիկին Նալբանդյանը նախապես բաժանել էր ձեռնոցներ և տոպրակներ, քանի որ հիգիենան ամենաառաջին պայմանն էր, որը մեր առջև էր դրված։
Այսպիսով՝ առավոտյան ժամը 10-ին սկսեցինք աշխատանքները․․․

20180915_09575020180915_10423120180915_11050220180915_11122520180915_11172520180915_11172820180915_11173720180915_11174220180915_111744

Ավարտելուց հետո փոքրիկ տարբերակիչ պաստառներ պատրաստեցինք, քանի որ պլաստիկ շշերն ու սովորական աղբն առանձնացրել էինք իրարից։ 895
Մայր դպրոցի մուտքի և հետնամուտքի ամբողջ տարածքը, դաշտը, դպրոց բերող ճանապարհը, դրան հարակից այգին, և դպրոցի երքին ամբողջ աղբը հավաքվեց։ Սովորողները մեծ և մենք դժվարություն ունեցանք այգին մաքրելիս, քանի որ ամիսների ընթացքում չմաքրրված աղբի հոտը ոչնչացնում էր յուրաքանչյուր ցանկություն։ Մենք ավելի ուժեղ գտնվեցինք, ու ես հպարտ եմ մեր սովորողներով․ նրանք չհանձնվեցին և ոչ մի աշխատանքի դիմաց։
Այգին մաքրվեց, և մնում է հուսալ, որ այն էլ չի կեղտոտվի, քանի որ ականատեսները տեսան մեր դժվար աշխատանքը։

 


Աշխատանքն Ավարտեցին ժամը 13։00-ին և սկսվեց մեր օրվա երկրորդ քննարկման մասը, երբ հավաքվեցինք սեղանի շուրջ և վայելեցինք մեզ պարգև հասած ձմերուկը։1234
Տիկին Նալբանդյանը սովորողներին բաժանեց աղբի տոպրակներ և ձեռնոցնոր, որպեսզի տան ճանապարհին տեսած աղբն էլ իր տեղը գտնի։

 


Այսօր դպրոցում էին հավաքվել նաև robotix-ի մասնակիցնրը, ովքեր ականատես եղան աղբի հավաքման աշխատանքներին։ Դպրոցը եռում էր էներգիայով և փայլում էր մաքրությունից։
Մեր հավաքած աղբը։

 


Էմոցիաները և՛ դրական են, և բացասական․․․ նախ, որ մենք հավաքեցինք ամբողջ աղբը և դրա չափսերը հսկայական էին՝ մոտ երկու տասնյակ տոպրակ, մյուս կողմից էլ․․․ ինչու պետք է մենք ապրենք մի վայրում, որտեղ այդքան աղբ կա և ոչ ոք չկա, որ հավաքի այն։ Խնդիրն առավել քան լուրջ է և դրա համար կան լուծումներ։ Պետք է պայքարել․ պայքարել, որպեսզի տվյալ թաղամասի բնակիչը հարգի և սիրի սեփական միջավայրը, գիտակցի, որ աղբը ոչ միայն իր, այլև իր երեխաների առողջությունն է վտանգի ոնթարկում։ Պետ է բակային զրույց-սեմինարներ կազմակերպել և շարքային քաղաքացուն սովորեցնել և տեղեկացնել աղբի վտանգի մասին։
Վիրավորական էր տեսնել, որ այգում աղբակույտի մոտ նստած էին մայրեր, ովքեր իրենց երեխաներին մանկասայլակի մեջ օրորում էին, և դա նրանց համար սովորական էր։ Սեփական շենքի բակում նստած մարդիկ ջանք չեն խնայում աղտտոտելու իրենց իս միջավայրը՝ ծխախոտի, սուրճի պլաստիկ տարաներով։

 


Արի հուսանք, իմ սիրելի ընթերցող, որ այսօրվանից ինչ-որ բան փոխվելու է, և հենց դու ես լինելու այդ փոփոխության ջատագովը․․․

Author:

Մշակութաբան Հնագետ-ազգագրագետ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s