Posted in Նախագծեր և ծրագրեր

«Անկախության տոներ» անգլերենի դասին

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, 9-րդ դասարանի աշակերտները, անգլերենի դասին,  ներկայացրեցին իրենց առաջին նախագիծը, որը պատրաստել էին անկախության տոնի կապակցությամբ։
Ելույթներն իրենցնից ներկայացնում էին տվյալ երկրի․

  • Աշխարհագրական դիրքի
  • բնակչության
  • Երկրում՝ անգլերենի  դերի
  • հայտնի մարդկանց և հետաքրքիր փաստերի
  • անկախության տոնի և պատմության մասին նյութեր։

Ելույթը ամբողջովին ներկայացվում էր անգլերեն լեզվով, առանց բացառությունների։ Սովորողները նախապես բաժանվել էին խմբերի և աշխատանքը կատարել էին խմբային եղանակով։
Ելույթը գնահատում էին հենց իրենք՝  սովորողները, նախապես ծրագրված եղանակով և չափանիշներով։
Դասը վարում էր Շուշան Միկոյանը։
Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

20180926_09520420180926_09341920180926_09363220180926_09481820180926_09483120180926_094922

Posted in Սարալանջ

«Սարալանջի խաղողի այգի» նախագիծ

Կրթական պարտեզի սարալանջում սկսվել են «Սարալանջի խաղողի այգի» ծրագրի աշխատանքները։
Այսօր՝ ավագ դպրոցի 9-րդ դասարանցնիները, իրենց տեխնոլոգիայի ժամն անցկացրին սարալանջում, որտեղ կատարում էին մաքրման աշխատանքներ՝ Լիլիթ Գասպարյանի ղեկավարությամբ։ Աշխատանքի արդյունքում, ակոսները մասամբ մաքրվեցին միջին և խոշոր քարերից։ Մի քանի օր, և քրտնաջան աշխատանքների շնորհիվ սարալանջը կդառնա բարեբեր հողի մասնիկ, որը հետագգայում կծառայի խաղողի այգիների տեսքով։20180926_12052820180926_12054720180926_12071620180926_12073420180926_12094620180926_12205020180926_12231520180926_122320