Posted in Հունվարյան ճամբար 2019

«Գինու և խաղողի» դպրոցում

Սեբաստացիներն այսօր  այցելեցին  Քոլեջ՝ «Գինու և խաղողի» դպրոցին ծանոթանալու համար։ Ընկեր Արտակը մեծ սիրով ընդունեց 9-րդ դասարանցիներին և հրավիրեց լաբորատորիա, որտեղ էլ սովորողները ծանոթացան գինու, կոնյակի, շոմպայնի պատրաստման մասին։ Ընկեր Արտակը բացատրեց անվան ծագման մասին տեսությունները, պատրաստման եղանակները, պահելու  մեխանիզմները։ Սովորողները մի քանի հարց տվեցին, որոնց հաջորդեցին հետաքրքիր պատասխանները։
Պայմանավորվածություն ձեռք բերեցինք ընկեր Արտակի հետ երկուշաբթի օրվա ճանապարհորդության վերաբերյալ՝ դեպի գինու-կոնյակի դասարան։

20190131_09571320190131_09573020190131_09585720190131_10064820190131_101402

Հաճելի մթնոլորտ էր տիրում լաբորատորիայում, հուսով եմ շարունակական բնույթ կունենան մեր հանդիպումները։

Posted in Հաշվետվություններ, Հունվարյան ճամբար 2019, Նախագծեր և ծրագրեր

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

20190129_112452Կրթահամալիրը ամփոփում է երկրորդ ուսումնական շրջանը։

Հունվարյան ճամբարային ամիսներին կրթահամալիրի նորեկները ինտեգրման մեծ քայլեր կատարեցին, և մասնակցեցին բավականին շատ ծրագրերի։

Որպես կազմակերպիչ՝ ներկայացրել եմ հետևյալ օրակարգը։
Ավագ դպրոցի 9-րդ, 10-րդ 11-րդ դասարանների սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը և ծրագրերը։

  1. Ինտելեկտուալ խաղերի ժամամփոփումն այստեղ։
  2. Այցելություն Ագարակ
  3. Մեր օրը Երևանի Պետական համալսարանում։ Հնագիտության և ազգաբանության լաբորատորիա։ Հանդիպում պգդ․ Հայկ Ավետիսյանի հետ։
  4. Դեպի Գառնի․ հայրենագիտական-հնագիտական ճանապարհորդություն։ Սպորտային խաղեր Գառնու բլուրներում։
  5. Դեպի Էջմիածին։ Քայլում ենք Էջմիածնով։ Հայրենագիտական ճանապարհորդություն։
  6. Ծանոթանում ենք Խաղողի և գինու դպրոցին։

Բոլոր նախագծերին մասնակցել են ավագ դպրոցի սովորողները։
Որպես 9-րդ դասարանցիների կազմակերպիչ կարող եմ արձանագրել այս ամսվա մեր նոր հաջողությունը։ Վահրամ Թոքմաջյանի կազմակերպած «ԻՆՉ ՈՐՏԵՂ ԵՐԲ» մրցույթի հաղթողներն էին 9-րդ դասարանցիները։

Նախագծային ամսվա սկզբին արդեն ներկայացրել էինք մեր օրակարգերը, սակայն հարկ համարեցի նորից խորհրդակցելու սովորողների հետ՝ գալիք ծրագրերի վերաբերյալ, իմանալու նրանց կարծիքը, նախասիրություններն ու մտքերը։ Թերևս, բոլոր ծրագրերը կազմված են ըստ սովորողների անհատական նախասիրությունների, որոնք զարմանալիորեն համախմբվեցին մեկ փաթեթի մեջ։ Ճանապարհորդություններն ու ծրագրերը հիմնականում հայրենագիտական-հնագիտական բնույթի էին, իմացական մեծ նյութով հարուստ։

Ճանապարհորդություններին մասնակցել են հետևյալ սովորողները․

Ճամփորդությունների մասնակիցներ

Կրթահամալիր այս տարի ընդունված սովորողները ևս մասնակցեցին ճանապարհորդություններին․ընկեր Լուսինեի և Ջուլիի հետ այցելեցին սահադաշտ, Ջրվեժ։

Կրթահամալիր եկած նոր սովորողները ինչպես՝ Մերի Պետրոսյանը, Միլենա Աղայանը, Անդջերողլի Սերան, Դավիթ Խաչատրյանը, Դիանա Աթանեսյանը, Մարիա Մովսիսյանը, ովքեր 9-րդ դասարանցի են, արդեն որերորդ ճամփորդությունն են կատարում Հայաստանի տարբեր անկյուններ՝ իրենց համադասարանցիների հետ։ Նրանք լիովին ընդգրկվել են կրթահամալիրի առօրյային։ Ճամբարային այս շրջանը մեծ հնարավորություններ է ընձեռում սովորողներին, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան սեբաստացու կյանքին, ներգրավվեն ծրագրերում և սովորեն ճանապարհորդություններով կրթության ձևին։

Posted in Հունվարյան ճամբար 2019, Նախագծեր և ծրագրեր

Դեպի էջմիածին․ հաշվետվություն

Հունվարի 29-ին ավագ դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանցիները ճանապարհորդեցին դեպի Էջմիածին, որտեղ պետք է ծանոթանային տեղի քրիստոնեական մշակութային արժեքների հետ։

Այցելության վայրերն էին․

  1. Սբ Հռիփսիմե եկ
  2. Սբ Շողակաթ եկ
  3. Սբ Մարիամ Աստվածածին եկ
  4. Մայր Աթոռ Սբ Էջմիածին
  5. Սբ Գայանե եկ

Հետաքրքիր էր, որ ճանապարհին հանդիպեցինք ՍԲ Մարիանե եկեղեցու ավերակները, որոնք այնքան անխնամ տեսք ունեին։ Ոչ մի միջոց չէր գործադրվել, որպեսզի այդ եկեղեցին ձեռք բերեր, գոնե, ծածկ, որը կպաշտպաներ ավերակները նոր քայքայումներից։

Ճանապարհին սովորողների հետ քննարկեցինք վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի ճարտարապետություն, կառույցների ձևերն ու շինվածծքները։ Մինչ Սբ Հռիփսիմե եկեղեցի մուտք գործելը սովորողներին խնդրեցի ուշադրություն դարձնել հեևյալ հարցերին․

  1. Կառուցվածքային ինչ ձև ունեն եկեղեցիները՝ նավ, խաչաձև, զվարթնոցատիպ հատակագծերով։
  2. ինչպե՞ս են կառուցված կամարները, ինչ հմտությամբ, եթե ի սկզբանե չեն օգտագործվել կապակցեղ նյութեր։
  3. Ի՞նչ  նպատակով են փորագրված եկեղեցու պատերի խաչերը, ինչո՞ւ։
  4. Արդյո՞ք ներկայումս կարելի է նման փորագրություններ անել։

Առաջին երկու եկեղեցիների ուսումնասիրությունների ընթացքում պարզաբանեցի հետևյալ հարցերը, տվեցի դրանց պատասխանները։  Արդեն Մայր տաճար մուտք գործելիս, ինչպես նաև Գայանե եկեղեցի, սովորողներն էին ինձ ներկայացնում իրենց «հայտնագործությունները», պատերին գտած խաչերը, գրությունները, տալիս էին բյուր հարցեր, որոնց պատասխանները միասին էինք գտնում՝ օրինակներով հանդերձ։

Լիլիթ Գաբրիելյանն իր բլոգում գրում է․

Հունվարյան ճամփորդությունների  մեր հաջորդ կանգառը եղավ Էջմիածինը։ Հունվարի 29-ին սեբաստացիներով, ընկեր Լիլիթի ղեկավարությամբ ուղղություն վերցրինք դեպի ք․ Էջմիածին։ Ցուրտ ու մռայլ եղանակը մեզ չէր խանգարում վայելել քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ։ Մեր ճամփորդության նպատակն էր ծանոթանալ տեղի եկեղեցիներին և ճարտարապետական կառույցներին։
Առաջին եկեղեցին, որտեղ այցելեցինք Սբ․ Հռիփսիմեն էր։ Շքեղ, հիասքանչ մի կառույց։ Այն այստեղ է կառուցվել, քանի որ կույս Հռիփսիմեի աճյունն այստեղ է հայտնաբերվել: Գերեզմանաքարի կողքին էին գտնվում նաև այն քարերը, որոնցով ըստ որոշ կարծիքների սպանել են կույս Հռիփսիմեին։

Posted in Հունվարյան ճամբար 2019

Ղափամայի Ծես։ Պատրաստություն։

զ

Ղափամայի ծեսին կմասնակցեն նաև ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները։ նախապատրաստական աշխատաքներին կպատրաստենք

  1. Ավանդական ղափամա

Ներկայացնենք մի քանի բաղադրատոմս․

ՂԱՓԱՄԱ Կիլիկիա

1,5 կգ ամբողջական դդում, 70 գրամ բրինձ, 70 գրամ կարագ, 70 գրամ ալուչա, 25 գրամ շաքար, 30 գրամ չամիչ, 200 գրամ խնձոր, 1 գրամ դարչին, աղ:
Նախապատրաստած դդմի վերեւի մասը կտրել, միջնամասը կորիզների հետ գդալով հեռացնել, մի քանի անգամ լվանալ: Եփած բրինձը, կորիզները հեռացրած ալուչան, կեղեւը հեռացրած ու մանր կտրատած խնձորը, կարագը, շաքարավազն ու դարչինը խառնել, լցնել դդումի մեջ: Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ եւ ջեռոցում եփել:
Մատուցել կտորներովª վրան յուղ լցրած:

ՂԱՓԱՄԱ

1 միջին չափի դդում, 1 բաժակ բրինձ, 1 բաժակ չրեր, 1 բաժակ ընկույզ, 2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար, աղ:
Դդումը պոչի մասից կտրել, մեջը մաքրել: Չրերն ու ընկույզը յուղով քիչ տապակել, ավելացնել բրինձ, աղ, դարչին, զանգվածը լցնել դդմի մեջ, այնքան, որ հասնի կեսին: Ավելացնել այնքան ջուր, որ բրինձը ծածկի, դդումը կտրած մասով ծածկել դնել թույլ վառ վող ջեռոցը եւ այնքան եփել, մինչեւ ջուրը քաշվի եւ բրինձը եփվի:

ՄԵՂՐՈՎ ՂԱՓԱՄԱ

Դդմի սերմերը հանել (առանց կեղեւը մաքրելու), փոքր կտորներով կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր, որպեսզի դդումը կիսով չափ ծածկի եւ փակ ամանում 20 – 30 րոպե եփել: Ապա մեկ շերտով դասավորել սկուտեղի մեջ, վրան մեղր լցնել եւ տաք տաք մատուցել:

  1. Դդմով կարկանդակ

Ինչպես պատրաստել դդումով կարկանդակ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, աղը, այնուհետև քացախը և ալյուրը: Կես ժամ դնել սառնարանի մեջ: Դդումի միջուկը հանել, կարագով տապակել, դարչին և մշկընկույզ ցանել վրան: Ավելացնել մեղրը, կաթը, շոգեխաշել տասը րոպե: Խյուս դարձնել դդումը: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Խմորը բացել, դնել յուղած տապակի վրա, եզրերը բարձր դնել: Ձուն հարել, շաքարավազին խառնել, միացնել սերուցքի և օսլայի հետ: Զանգվածը լցնել խմորի վրա, թխել 35-40 րոպե:

ալյուր  ալյուր 250 գ

շաքարավազ  շաքարավազ 1 ճ/գ

աղ  աղ

կարագ  կարագ 125 գ

ձու  ձու 1 հատ

քացախ  քացախ 1 ճ/գ

միջուկ

դդում  դդում 500գ

դարչին  դարչին 1 թ/գ

մշընկույզ  մշընկույզ

մեղր  մեղր 4 ճ/գ

կաթ  կաթ 100 մլ

ձու  ձու 3 հատ

շաքարավազ  շաքարավազ 50 գ

սերուցք  սերուցք 4 ճ/գ

օսլա  օսլա 40գ

Ուտեստների պատրաստման աշխատանքներին կմասնակցեն՝

  1. Մամրեյան Ալլա
  2. Լիա Աղաջանյան
  3. Մարիա Ավանեսյան
  4. Դիանա Աթանեսյան
  5. Միլենա Գևորգյան
  6. Գոռ Առաքելյան
  7. Ալեքսանդր Գրիգորյան
Posted in Նախագծեր և ծրագրեր

Ծանոթանում ենք գինեգործությանը։ Գինու և Խաղողի դպրոց

 

Այցելություն Խաղողի և գինու դպրոց ավագ դպրոցի սովորողների հետ։

Նպատակ

Սովորողների այց Քոլեջ՝ մառան։ Ծանոթություն գինեգործության հետ, հարցերի, խնդիրների, նպատակների քննարկում։ Տեխնոլոգիայի ուսումնասիրություն

Մասնակիցներ՝

Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիներ

Տևողություն՝
21․01․2019-25․01․2019
Առավոտյան 11։00-12։00

29․01-9-1 դասարան, առաջին խումբ

30․01 -9-2 դասարան, առաջին խումբ

31․01 9-3 դասարան ,առաջին խումբ

01․02 9-4 դասարան ,առաջին խումբ

02․02 9-1 դասարան ,երկրորդ խումբ

Պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Posted in Հունվարյան ճամբար 2019, Նախագծեր և ծրագրեր

Մեր օրը ԵՊՀ-ում։ Հաշվետվություն

․․․սովորողները սպասումէ ին այցելությանը, քանի որ հետաքրքիր էր, թե ինչ կյանք են ունենալու սիրելի կրթահամալիրի պատերից այն կողմ, համալսարանում։

Հունվարի 21-ին այցելեցինք Երևանի Պետական համալսարանի, Պատմության ֆակուլտետի՝ Հնագիտության և ազգաբանության ամբիոնի լաբորատորիա, որտեղ մեզ սիրով ընդունեց ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Հայկ Ավետիսյանը։ 

20190121_11200420190121_11204820190121_11211320190121_11211620190121_11213320190121_11213620190121_11220320190121_112648

 

Պարոն Ավետիսյանը ոգևորությամբ սկսեց պատմել ամբիոնի գործունեության, ստեղծման հանգամանքների, հետագա ծրագրերի և ընդունելության կարգի մասին։ Խոսեցինք նաև հնագիտության և ազգագրության խնդիրների, ինչպես նաև աշխատանքի հնարավորությունների մասին։ Տեսական մասն ավարտելուց հետո, գործնական հնագիտության մասին խոսեց՝ ամբիոնի ասպիրանտ Մարիամը, ով սովորողների պատմեց հնագիտական գտածոների, ուսումնասիրությունների, վերականգնման մասին։ Լաբորատորիան հարուստ է հնագիտական մեծ արժեք պարունակող գտածոներով՝ Կուր-Արաքսյան ժամանակաշրջանի կահ կարասիով, Տիգրանակերտից գտնված մահվաս սափորներով, ոսկրային գտածոներով, ինչպես նաև օդային հնագիտության տարբեր համակարգչային նյութերով։

 


Գրեթե  երկու ժամ սովորողները տարված էին Հայաստանի ողջ տարածքով արված պեղումներով։ Ամենից շատ հետաքրքրեց «օդապարուկների մասին» լուրը, ինչը նաև ինձ համար էր նորություն։ Վստահ եմ, եթե հարցնենք սեբաստացիներին, նրանք անպայան կպատմեն օդապարուկների մասին։
Հետաքրքիր էր նաև արձագանքը, երբ սովորողները ծանոթացան հայկական Վիշապի հետ, և համեմատեցին այն Գառնիում գտնվող մի քարի հետ, որը գիդը ներկայացնում էր, որպես Վիշապ։ Դեդուկտիվ մտածողությունը չխաբեց, սովորողները միանգամից հասկացան ճիշտն ու սխալը։
Հետաքրքիր և նոր, թարմ էմոցիաներով օր ունեցանք ԵՊՀ-ում։ Պարոն Ավետիսյանն առաջարկեց հետագա համագործակցության պլաններ։ Հուսով եմ, ամեն տարի հնագիտության և ազգաբանության ամբիոնը կլցվի մեր սեբաստացիների ներկայությամբ․․․

Լիլիթ Գաբրիելյանի լուսաբանումը

Մերի Պետրոսյանի գրառումը

 

 

Posted in Հունվարյան ճամբար 2019, Ճանապարհորդություն

Դեպի Գառնի: Հաշվետվություն

Հունվարյան ճամբարային օրերից մեկն անցկացրինք Գառնիում: Իններորդ և տասներորդ դասարանների սովորողների հետ արդեն բազմիցս ճանապարհորդել եմ և գիտեմ, որ սերը, ուրախությունն ու ակտիվ ժամանցը պետք է անպակաս լինի:

Մայր դպրոցի բակից  շարժվեցինք առավոտյան. մզ հետ էր նաև հրաձգւթյան մարզիչ՝ ընկեր Գոհարը, ով սիրով մասնակցեց մեր նախաձեռնությանը:
Մեր առաջին կանգառն էր Չարենցի կամարը, որտեղ դեռ պետք է վերադառնայինք սահնակներով…

Գառնու տաճար-արգելոց մուտք գործեցինք այն աբոնեմենտներով, որոնք տրամադրել էր մեզ Մշակույթի նախարարությունը:  Գառնիում մեզ հետ էր նաև գիդը, ով ներկայացրեց տաճարին կից գտնվող բաղնիքի պատմություը, իսկ  տաճարի և բերդի պատմությունը ներկայացրի ես:

հաջորդը Գեղարդն էր, արդեն քրիստոնեական Հայաստանի ծաղկուն շրջանը: Սովրողները շրջեցին ամբողջ Գեղարդով, զմայլվեցին շրջակա բնությամ և ձեռակերտ Գեղարդի վեհությամբ…

Քանի որ մեր ճամփորդությունը նաև սպորտային և ձմեռային մարզական խաղերի համար էր նախատեսված, նկեր Գոհարտ սովորողներին տրամադրել էր սահնակներ… հետաքրիր մի պատմություն ստացվեց:

Առավոտյան  ճանապարհը ձյունոտ էր, գեղեցիկ, սպիտակ, իսկ Գառնիից վերադառնալիս արևը հալեցրել էր ամբողջ ձյունը… ի ուրախություն մեզ ձյունն ամբողջովին չէր հալվել կամարի մոտ..

Posted in Հունվարյան ճամբար 2019, Նախագծեր և ծրագրեր, ճամբարային օրեր

Դեպի Գառնի։ Նախագիծ

Դեպի Գառնի

Հունվարի 16-ին, ավագ դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանի սովորողները կճանապարհորդեն դեպի Գառնի՝ հեթանոսական տաճար և շրջակա բլուրներ։ Ճանապարհորդությունը ինչպես հայրենագիտական-հնագիտական բնույթի է, այնպես էլ ձմեռային-մարզական։

Սովորողները մեկ օր կանցկացնեն Գառնին ուսումնասիրելով, նաև ակտիվ ժամանակ անցկացնելով։

Նպատակը՝

  • Ծանոթություն Գառնու մշակույթի հետ
  • Պատմական ակնարկ տաճարի, կառուցվածքի, ենթակա կառույցների մասին
  • Հնագիտական մեծ նյութ պարունակող բաղնիքի պատմություն
  • Քայլք դեպի շրջակա բլուրներ
  • Ձմեռային մարզական խաղեր
  • Սպորտային պատրաստվածության մակարդակի բարձրացում

Նախապատրաստական աշխատանքներ

Օգտագործվող սարքավորումներ

  • Տեսախցիկ
  • Ֆոտոխցիկ

Ճանապարհորդության արդյունքները և ամփոփումը սովորողների բլոգներում՝ ֆիլմերի և սլայդների միջոցով։

Մեկնարկ՝ 09։30-ավարտ՝ 17։30
Շարժվում ենք Մայր դպրոցից։
Պատասխանատու-կազմակերպիչ՝ Լիլիթ Յախինյան, Գոհար Դանիելյան

Մասնակիցներ՝

  1. Լուսինե Մարտիրոսյան 9-րդ դասարան
  2. Մերի Պետրոսյան 9-րդ դասարան
  3. Դիանա Աթանեսյան 9-րդ դասարան
  4. Ալեքսանդր Գրիգորյան 9-րդ դասարան
  5. Էտուար Գույումճյան 9-րդ դասարան
  6. Նարեկ Ավանեսյան 9-րդ դասարան
  7. Մեխակ Բաբայան 9-րդ դասարան
  8. Լիլիթ Գաբրիելյան 10-րդ դասարան
  9. Մովսիսյան Մարիա 9-րդ դասարան
  10. Սոնա Փափազյան 10-րդ դասարան
  11. Տաթև Աբազյան 10-րդ դասարան
  12. Նարեկ Խաչատրյան 10-րդ դասարան
  13. Մարինե Մկրտչյան 10-րդ դասարան
  14. Փանոսյան Ինեսա 10-րդ դասարան
  15. Արև Տէր-Դավթեան 10-րդ դասարան
  16. Լուսին Տէր-Դավթեան 10-րդ դասարան
  17.   Ռաիսա Ասլիկյան  10-րդ դասարան

 

Posted in Հունվարյան ճամբար 2019

Ինտելեկտուալ խաղերի օր

-րդ Հունվարյան ճամբարի նախագծային շաբաթվա ամենասիրելի օրը դարձավ ինտելեկտուալ խաղեր անցկացնելու օրը, երբ ջոկատը հավաքվել էր ամբողջ կազմով, որպեսզի անցկացներ իր օրը ինտելեկտուալ խաղեր խաղալու համար։
Ի սկզբանե միտում կար 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների միջև հարաբերությունների զարգացման համար։ Կարիք կա, որպեսզի Միջին դպրոցից ավագ դպրոց եկած սովորողները իրենց ավելի լավ զգան նոր՝ ավելի հասուն միջավայրում։ Ցանկությունս կարծես կատարվեց և համերաշխ միջավայրում ամրապնդեցինք այդ կապերը։ Խաղերին մասնակցում էի նաև  ինքս, բավականին նոր խաղեր և կանոններ սովորեցրին ինձ աշակերտները։ Այնքան բան ունենք սովորելու դեռ․․․

20190111_09551320190111_09552920190111_110656

Posted in Հունվարյան ճամբար 2019

Հունվարյան ճամբար։ Այց ագարակ 08․01․2019

Կրթահամալիրում, հունվարյան ճամբարի մեկնարկն է։ Ամբողջ ավագ դպրոցը նոր, թարմ ուժերով անցել է ճամբարային առօրյային։ Ճամբարային ամսվա սկիզբը խորհրդանշական էր։ Տարին ավարտեցինք ագարակում՝ լավաշ թխելով, և սկսեցինք ագարակում՝ սովորողների այցով։ Բարի տարի թող լինի․․․․

Իններորդ և տասներորդ դասարանցիների խումբն այցելեց ագարակ, որտեղ ձիապանը մեծ սիրով ծանոթացրեց մեզ կենդանիներին, նրանց պահելու, խնամմելու, մոտենալու հմտություններին։ Սովորողներից մի քանիսը հաղթահարեցին իրենց վաղուցվա անհանգստությունները՝ կապված ձիերի հետ, մոտեցան և սիրեցին, շոյեցին կենդանիներին։ Այնքան գեղեցիկ արարածներ են ձիերը, տեսքով ուժեղ, սակայն փխրուն, ինչպես նորածինը, նեղացկոտ, պոռթկուն, արագ․

Սովորողներին զարմացրեցին ձիերի վարվելակերպը, հարգանքը դեպի իրենց առաջնորդը, գիտակցությունը, միասնական լինելը․․․


20190108_11351620190108_11352420190108_11375720190108_11412720190108_11420520190108_11490120190108_11492620190108_114929

Posted in Մտքեր և մտքեր, ճամբարային օրեր

Հունվարյան ճամբար։ Ինտելեկտուալ խաղերի ժամ

Ինտելեկտուալ խաղերը, դրանք մտքի և խոսքի զարգացմանն ուղղված, դրանք խթանող խաղեր են, որոնք թույլ են տալիս մարզել մտավոր կարողությունները։

Ավագ դպրոցի՝ հունվարյան  ճամբարային օրերին, սովորողները կխաղան․

  • Այլ կերպ
  • Բինգո-նոր շախմատ
  • բառախաղ
  • Շախմատ

Խաղում են ավագ դպրոցի՝ հունվարյան ճամբարի սովորողները։

Նպատակը

  • Ինտելեկտուալ մտածողության զարգացում
  • խոսքի զարգացում
  • արագ մտածելու կարողություն

Ամփոփում ենք բլոգներում։