Posted in Նախագծեր և ծրագրեր

Ձմեռային Արատես։ Ամփոփում-ցուցահանդես։

Ձմեռային Արատեսը դարձավ կրթահամալիրի՝ համար մեկ այցելությունների վայրը այս ձմեռ։ Եվ հենց այնպես ասել հաջողություն ձմեռային այս հրաշքին, նշանակում է ոչինչ չասել։

Ավագ դպրոցի սովորողները ամբողջ ձմեռվա ընթացքում գրել են բլոգներ, պատումներ, արել են բավականին շատ նկարներ, հետաքրքիր պրոեկտներ Արատեսում։ Բոլոր այս նյութերն ունեն համախմբնան կարիք։

Ցուցահանդեսի համար անհրաժեշտ էլեմենտներ․

  1. Մեծ կոլաժ
  2. Քարտեզ, որի վրա նշված կլինեն մեր ալցելած բոլոր վայրերը։ Վայոց ձերի քարտեզ
  3. Տեղեկություններ Արատեսի և Վայոց Ձորի վերաբերյալ
  4. Սովորողների և դասավանդողների պատումների ներկայացում
  5. Արատեսը 2018-2019
  6. Ուտեստներ, որոնք պատրաստվել են Արատեսում սովորողների կողմից
  7. Քայլարշավների քարտեզներ

Ամփոփմանը կմասնակցեն՝ 9-րդ, 10-րդ դասարանցիները, դասավանդողները։

պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Posted in Մտքեր և մտքեր, Լուսաբանումներ

Գարուն է գալիս․․․

Կրթահամալիորում արդեն գարուն է բացվում։ Միջավայրի խնամքի աշխատանքները նոր թափ են ստանում։Այսօր 9-4 դասարանի սովորողները խնամում էին գլխավոր մուտքի վարդի թփերը, փխրեցնում էին հողը, մաքրում էին ճանապարհը խաշամից։

IMG_20190226_111927IMG_20190226_111931IMG_20190226_112219IMG_20190226_112224IMG_20190226_112228IMG_20190226_112735IMG_20190226_112739IMG_20190226_113339IMG_20190226_113614

Posted in Նախագծեր և ծրագրեր

Բանավոր պատմություն։ Նախապատրաստական աշխատանքներ

 

  • Թուրքալեզու-հայատառ գրքերի ուսումնասիրություն

Իրենից ներկայացնում է ծանոթություն հենց գրքերի հետ, անմիջական շփում, գրքում առկա տեղեկատվությունների գրառում։
Գրքերը ինչպես անձնական օգտագործման են, այնպես էլ տեղ են գտել Մատենադարանում, որտեղ էլ սովորողների հետ կտարվեն աշխատանքներ։

  • Հարցազրույցներ գրքերն օգտագործող անձանց հետ

Սովորողները իրենց ընկերական, հարազատների ցանցի միջոցով կփնտրեն, կգտնեն այնպիսի մարդկանց, ովքեր կապ ունեն նմանատիպ գրքերի հետ։ Ապա ձեռք կբերենք պայմանավորվածություններ այդ մարդկանց  հետ և կանցկացնենք հարցազրույցներ։

Հարցազրույցին կմասնակցեն րեք սովորող՝ գրառելու ձայնագրելու և տեսագրելու համար։

 

  • Ներկայումս օգտագործմանը ենթակա գրքերի ուսումնասիրություն

Հարցազրույցների ընթացքում կտրվեն հարցեր, որոնք կպարզեն գրքերի այժմյան օգտագործման ձևերը։ Սովորողներն իրենք կկազմեն այդ հարցերը․ դրանք կքննարկվեն, ապա կօգտագործվեն հարցազրույցների ժամանակ։

  • Օգտագործման ձևերի մասին նկարագրություն։

Գրառման, ձայնագրման և նկարահանման միջոցով կունենանք հստակ պատկերացում նյութի մասին, որն էլ մշակումից հետո կներկայացվի հանրությանը։

ներկայացման ձևեր՝ հոդված, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ։

Posted in Հաշվետվություններ, Նախագծեր և ծրագրեր, Արատես

Արատեսյան ձմեռային ճամբար։ Պատումներ

CSC_7420

Մարիամ Ժամկոչյան

Միայն տնակներ վերադառնալուց նակատեցինք, թե ինչքան էինք թրջվել։ Փոխեցինք մեր հագուստները, տաքացանք և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Իսկ հետո հոգնած և սոված գնացինք խոհանոց ընթրելու։ Երեկոյան հավաքվեցինք տաք վառարանի շուրջ զրուցեցինք, խաղեր խաղացինք և վառարանի վրա պատրասսված կարտոֆիլ կերանք։

Արև Տէր-Դավթյան

Լուսին Տէր-Դավթյան

Փետրվարի 15-ին քոլեջի և ավագ դպրոցի աշակերտներով մեկնեցինք Արատես։ Ճանապարհի ընթացքում ծանոթացանք միմյանց հետ։ Բոլորս անհամբեր սպասում էինք որ հասնենք Արատես․․․

Մարիամ Տէր-Դավթեան 

Արատեսը կինոներից առաջացած երազանքս էր, լսել նրա մասին, տեսնել նկարներով ու չայցելե՞լ, հիմարություն կլիներ։ Պետք էր գնալ հանգստանալ, պետք էր այդ սպիտակը աչք ծակեր որ էլ չկարողանայինք մոռանալ, պետք էր այդ հիասքանչ Արատեսով ավելի ու ավելի հիանալ։

Նելլի Գեղամյան

Ճանապարհորդությունը սկսվեց առավոտյան Երևանում տեղացող թաց ձյունով, սակայն քաղաքից դուրս գալուն պես եղանակը փոփոխվեց: Վայոց ձորի ձյունածածկ լեռնային լանդշաֆտները փոխվում էին մշակվող կանաչող հողատարածքներով և գյուղական խնձորի կամ խաղողի այգիներով: Ճանապարի փայլուն հպարտ լեռների գագաթները, արևը և մաքուր օդը դրական ազդեծություն ունեցան ավագ դպրոցի և քոլեջի սովորողների <<երևանյան>> մռայլ տրամադրության վրա:

Posted in Հաշվետվություններ, Մտքեր և մտքեր

Արատեսը ձմռանը։ Հաշվետվություն

Չէի էլ կարող պատկերացնել, որ այս տարի պետք է վայելեմ ձմեռը՝ իր ամբողջ գեղեցկությամբ, մաքրությամբ․․․

This slideshow requires JavaScript.

Արատեսյան ձմեռային ճամբարի երեք օրերին սովորողների 16 հոգանոց խումբը անցկացրեց մեկ ընտանիքի նման, լուրջ, պատասխանատու իր արարքների համար։

Փետրվարի 15-ին ժամանեցինք Արատես։ Չէինք հավատում մեր աչքերին, որ այդքան ձյուն կար, քանի որ ողջ ճանապարհը արևոտ էր ու չոր։ հիացած էինք․․․

օր 1

Տեղ հասնելուց և սենյակներում իրերը դասավորելուց հետո, սովորողներին, ովքեր ծանոթ չէին Արատեսին, ծանոթացրինք տեղանքի հետ։ Աշնան վերջին այցիցս հետո շատ բան էր փոխվել։ Կացարանները դարձել էին երկուսը՝ իրենց մահճակալներով և հարմարություններով, խոհանոցն ու ակումբը տեղափոխվել էին առաջին տուն, ինչն այնքան հարմար էր աշխատելու համար։ Ամենավերջին կացարանը, որը մենք մաքրել էինք դեռևս ամռանը, դարձել էր հարմարավետ երկսենյակ տուն, որտեղ էլ աղջիկները տեղավորվեցին։
Խոհանոցըձեռք էր բերել իրեն հատուկ հմայքը՝ փայտյա կահույքով, լվացարանով, ջեռոցով, և բոլոր գործիքներով։ Սովորողները ամեն ճաշից հետո լվանում էին իրենց սպասքը, մաքրում ակումբը, սեղանները, հատակը։ Ավելի լավ օգնականներ չէին էլ կարող լինել։
Առաջին օրն անցավ հետաքրքիր տրամադրվածությամբ՝ ինտելեկտուալ խաղերով, հետաքրքիր զրույցներով և սպորտային մարզանքով։

Օր 2

Առավոտյան արթնանալիս տեսարանը պատուհանից այն կողմ հիասքանչ էր։ Մեր նախավարժանքը դահուկներով և սահնակներով սահելն էր։ Այս անգամ գնացինք մինչև Արատեսի վանք սահեցինք, որտեղ էլ սովորողները ծանոթացան մշակութային կոթողին։ Ապա խումբը բաժանվեց երկու մասի՝ խոհանոց և աղբյուր՝ ջուր բերելու։

Օրվա առաջին կեսին սովորողները կատարում էին տնտեսական աշխատանք, խոհանոցի և ջրի բերման աշխատանքներ։ Քանի որ ջուրը սառել էր, մենք չկորցրինք հնարավորությունը ապրելու այդ վայրի միջավայրում, որն այնքան ուրախացրեց մեզ, այնքան ոգևորեց։

Գիշերը մեր քննարկումների և զրույցների ժամն էր, ոմանք դեռ սահում էին, փայտ էին կտրում։
Ցերեկվա ժամերին շրջայց կատարեցինք դեպի Խաչոց ձոր և Արատեսի շրջանցիկ ճանապարհով քայլարշավ կատարեցինք։ Ձյան մեջ քայլելը դժվար էր, այց կարողացաք հաղթահարել ձորի սրընթաց ճանապարհը։

Օր 3

Առավոտյան գիտակցում էինք, որ պետք է վերադառնայինք։ Վերջին անգամ քայլեցինք Արատեսյան ճանապարհով, մաքրեցինք կացարանները, նոր փայտ կտրատեցինք եկող խմբի համար, նախաճաշեցինք և դիմավորեցինք Տիար Բլեյանին, ով Արատես էր եկել հ․ ԱՆտոնյանի հետ, որպեսզի ծանոթացնի տեղի դրվածքին։ Շատ հաճելի էր ակումբի զրույցը, երբ քոլեջի և ավագ դպրոցի սովորողները համերաշխորեն նստել էին և պատմում էին անցած օրերի մասին։ Նաև խոսեցինք դժվարությունների և առաջարկների մասին։ Դրանք անպայման իրենց լուծումները կգտնեն, քանի որ Արատեսը երբեք դատարկ չի մնում։

 

Posted in Նախագծեր և ծրագրեր

Բանավոր Պատմություն։ Ծրագիր

 Վերնագիր

Թուրքալեզու-հայատառ քրեր։ Ինչպե՞ս են այժմ օգտագործվում նմանատիպ գրքերը, ինչ նպատակով։

Նկարագրություն

Չնայած նրան, որ   հայրենադարձները՝ Լիբանանահայերը, Քեսապում ապրող հայերը տիրապետում էին հայերեն լեզվին՝ գրավոր և բանավոր, այնուամենայնիվ, տպագրում և օգտագործում էին գրքեր, որոնք թուրքալեզու էին, բայց հայերեն գրությամբ։ Նման գրքերն իմ անձնական գրքերի շարքում են՝ 1900-1928-29թթ․ Անթիլիասի և Պոլսի տպագրությամբ։ Նմանատիպ գրքերն ինձ են հասել տատիկիս միջոցով, ով 1947 թվականին իր ընտանիքի հետ եկել է Հայաստան՝ բնակություն հաստատելու համար։ Գրքերը պատկանում են տատիս հորը՝ Ավետիս Շեխուկյանին, ով դրանք ձեռք է բերել Քեսապից։ Գրքերը հիմնականում եկեղեցական են՝ Ավետարաններ, աղոթագրքեր, Աստվածաշունչներ։ Գրքերից միայն մեկն է , որ ունի ուրիշ բովանդակություն՝ այն է, սուրբ կույսերի մասին պատումներ։ Գրքերը բավականին լավ վիճակում են, կարելի է ընթերցել, թե որ թվին և որտեղ են տպագրված։

Նպատակ

Ուսումնասիրությունը միտում ունի պարզելու, թե ինչ նպատակով են այժմ օգտագործվում նմանատիպ գրքերը։ Ի՞նչ գործառույթ են դրանք իրականացնում ներկայիս՝ հայրենադարձ ընտանիքներում, կամ հայրենադարձների սերունդներում։

Ընթացք

  • Թուրքալեզու-հայատառ գրքերի ուսումնասիրություն
  • Հարցազրույցներ գրքերն օգտագործող անձանց հետ
  • Ներկայումս օգտագործմանը ենթակա գրքերի ուսումնասիրություն
  • Օգտագործման ձևերի մասին նկարագրություն։

 

Թեմային վերաբերող հարցեր․

  1. Ինչպե՞ս է տվյալ գիրքը փոխանցվել Ձեզ, ում միջոցով։
  2. Ինչպե՞ս է օգտագործվել այս գիրքը մինչ այժմ։
  3. Ի՞նչ արժեք ունի այն ներկայումս Ձեզ համար։
  4. Ինչպե՞ս եք օգտագործում, կամ արդյոք օգտագործվո՞ւմ է գիրքն այսօր։
  5. Արդյո՞ք գիրքը նշանակություն ունի առօրյայում։
  6. Ծիսական ինչպիսի՞ գործածում ունի այն։

 Տևողություն

2-3 ամիս

Գրքերի ուսումնասիրություն 2 շաբաթ

Հարցազրույցներ՝  3 շաբաթ մոտ 10 հարցազրույց

Գրականության ուսումնասիրություն՝ 4 շաբաթ

Օգտագործվող նյութեր, այցելության վայրեր

  • Ձայնագրիչ, տեսագրող սարքեր
  • Այցելություն գրադարան
  • Այցելություն արխիվ
  • Այցելություն Մատենադարան

Արդյունքում

Հանրամատչելի կդառնա նմանատիպ գրքերի գոյության, այժմյան օգտագործման եղանակը։ Նմանատիպ գրքերը բավականին մեծ արժեք են ներկայացնում այն պատճառով, որ հիմնականում տպագրվել են Հայաստանի սահմաններից դուրս, և դրանց օրինակները այժմյան ընտանիքներում կազմում է չնչին տոկոսը եղածից։
Ուսումնասիրությունը կարող են օգտագործել նաև սովորողները իրենց աշխատանքներում։ Կկազմակերպվեն քննարկումներ, և կլոր սեղաններ, որտեղ կքննարկվեն գրքերի  ստեղծման, օգտագործման և հետագա գործածման պարագաները։

 

 

 

 

 

 

 

 

Posted in Նախագծեր և ծրագրեր

Տրնդեզ և չահարշանբե՝ հայկական և իրանական հետքերով։ Նախագիծ

99e67ad0-6eb1-47ea-9efb-e3ca352de421

Նպատակ՝

Իրանական տոներ նախագծի շրջանակներում պարզել և ցուցադրել, թե ինչպես են նշվում հայկական և իրանական ավանդական Տրնդեզիները, ուսումնասիրել և գտնել երկու ժողովուրդների ավանդական տոնի ընդհանրությունները և տարբերությունները: Պատրաստել տոնի ժամանակ մատուցվող իրանական և հայկական ավանդական ուտեստներ` չարազ, յոթ տեսակի փլավ:

Ընթացիկ փուլ՝

Սովորողները ծանոթանում են երկու ժողովուրդների տոների պատմությանը, գտնում նմանություններ և տարբերություններ: Ուսումնասիրում տոնի ժամանակ իրականացվող պարերը և երգերը, ծանոթանում միմյանց ասվող մաղթանքներին և արվող գուշակություններին: Ուսումնասիրում երկու տոների ավանդական ուտեստներին և պատրաստում այն:

Մասնակիցներ՝

Ավագ դպրոցի պարսկերենի ընտրության խմբեր:

Արդյունք՝

Կրթահամալիրում Տրնդեզի նշում, հայկական և ավանդական ուտեստների համտեստում:

Համագործակցություն Հայարփի Անանյանի հետ:

Տերընդեզ կամ Տիարըն ընդառաջ

Պատրաստման ուտեստներ

  • Հալվա

  • փոխինդ

  • Աղանձ

  • տարեհաց

Պահանջվող նյութեր

  • Ալյուր

  • շաքարավազ

  • յուղ

  • ձեթ

  • ձավար, կանեփ, եգիպտացորենի հատիկներ

  • լավաշ

Պատասխանատուներ` Դիանա Նազարյան, Լիլիթ Յախինյան, Հայարփի Անանյան։

Posted in Առավոտյան ընդհանուր պարապմունք

Առավոտյան ընդհանուր պարապմունք Փետրվարի 11-15

Փետրվարի 11-15

Համակարգող՝ Լիլիթ Յախինյան

Օր երկուշաբթի.

8.50-9.00 Ազգային պարեր

9.00-9.15

  • Կարդում ենք Թումանյան . Նորից եկան էն հավքերը
  • Միասնական երգեր. «Տերնդեզ»
  • Կարդում ենք Թումանյան . Լոռեցի Սաքոն
  • Միասնական վրացերեն պարերգ «Լեգենդ Թբիլիսիի մասին»
  • Պարուսուցում «Թաք թանզարա»

Ընթերցանության պատասխանատու՝ Ելենա Սարգսյան

Պարուսույց՝ Հայարփի Անանյան

Երգուսույց՝ Հասմիկ Մելքոնյան

Օր երեքշաբթի

8.50-9.00 Պարատուն

9.00-9.15

  • Կարդում ենք Թումանյան. «Մեր ուխտը»,  քառյակներ /3 քառյակ/
  • Միասնական կատարում. Կոմիտաս «Հաց կթխեմ, գարիա»
  • Տերնդեզին ընդառաջ. պարսկերեն ազգային պարերգ «Բարուն, բարունե»
  • Միասնական հայ-թուրքաքրդական պարերգ «Նինարե հայ»
  • Միասնական պարուսուցում «Բուլուլ»

Պարերգ՝ Աննա Երիցյան, Հայարփի Անանյան

Ընթերցանության պատասխանատու՝ Նունե Մովսիսյան

Պարուսույց՝ Հայարփի Անանյան, Աննա Երիցյան

Երգուսույց՝  Հասմիկ Մելքոնյան

Օր չորեքշաբթի

8.50-9.00 Ազգային խաղերգեր

9.00-9.15

  • Միասնական կատարում «Հե՜յ ջան, Երևան» /հայերեն-վրացերեն լեզուներով/
  • Հովհ. Թումանյան «Փարվանա»
  • Միասնական կատարում «Լեգենդ Թբիլիսիի մասին» /հայերեն-վրացերեն լեզուներով/
  • Կոմիտաս «Սոնա յար» /հայերեն-վրացերեն լեզուներով/
  • Վրացական պարերգ «Աճարուլի»
  • Միասնական պարեր «Վանա ձկնորս»

Ընթերցանության պատասխանատու՝ Նունե Մովսիսյան

Պարուսույց՝ Հայարփի Անանյան

Երգուսույցներ՝ Հասմիկ Մելքոնյան, Սյուզի Մարգարյան, Նելի Փիլոյան

Օր հինգշաբթի

8.50-9.00 Ազգային պարեր

9.00-9.15

  • Միասնական կատարում «Սուլիկո»
  • Հովհաննես Թումանյան . Թմբկաբերդի առումը. նախերգանք
  • Միասնական կատարում «Թբիլիսո»
  • Միասնական կատարում. Կոմիտաս «Սարեն կուգաս»
  • Միասնական պարուսուցում «Կարնո քոչարի»

Ընթերցանության պատասխանատու՝ Սոֆյա Այվազյան

Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Աննա Երիցյան

Երգուսույցներ՝ Հասմիկ Մելքոնյան, Սյուզի Մարգարյան< Նելի Փիլոյան

Ուրբաթ

8.50-9.00 Ազգային պարեր

9.00-9.15

  • Միասնական կատարում «Լուսին»
  • Հովհ. Թումանյան . Շունն ու կատուն
  • Միասնական կատարում. Կոմիտաս «Այբ, բեն, գիմ»
  • Միասնական պար «Սեբաստիո»

Ընթերցանության պատասխանատու՝ Հասմիկ Թոփչյան

Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Աննա Երիցյան

Երգուսույցներ՝ Նելի Փիլոյան, Հասմիկ Մելքոնյան

Posted in Արատես

Գալիս ենք Արատես

 

Նկարը՝ Արատես դպրական կենտրոնի ենթակայքից

Փետրվարի 15-ին Ավագ դպրոցի սովորողները կճանապարհորդեն դեպի ձմեռային Արատես։

Նպատակը․

  • Ձմեռային սպորտային խաղեր
  • Քայլարշավ դեպի ջրվեժ և Արատես գետ
  • Հայրենագիտական ծանորթություն Արատեսի վանքի հետ

 

Առօրյա․

Օր 1-ին

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Ինտելեկտուալ խաղեր-16։30-17։30

Ծանորություն Արատեսի վանքի հետ-18։00-19։00

Ընթրիք-19։30

 

Օր 2-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Քայլք դեպի տեղի աղբլուրներ, գետ-9։00-11։00

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Քննարկում քոլեջի և ավագ դպրոցի հետ, բանավեճ -16։30-18։30

Ընթրիք-19։30

 

Օր 3-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Ձմեռային խաղեր-8։30-11։00

Դեպի տուն՝ Արատես, Գետափ, Զանգակատուն, Ուրցաձոր, Վեդի, Արտաշատ, Երևան երթուղով:

Պահանջվող իրեր, տեխնիկա

  • դահուկներ, սահնակներ
  • ֆոտոխցիկ, տեսախցիկ
  • տաք հագուստ
  • քնապարկեր

Նախապատրաստական աշխատանքներ

քարտեզագրում, բլոգներում տեղեկության տեղադրում Արատեսի մասին

Արդյունքում

տեսասահիկների, բլոգների ստեղծում, հետաքրքիր  ֆոտոնախագծերի ներկայացում

Մասնակիցներ․

  1. Սերահ Անդջերողլի 9-2 դասարան
  2.  Արուսյակ Ավետիսյան 9-4 դասարան
  3. Էլեն Աբգարյան 9-4 դասարան
  4. Հակոբ Բասկովչյան 10-րդ դասարան
  5. Մարիամ Ժամկոչյան 10-րդ դասարան
  6. Նարեկ Խաչատրյան 10-րդ դասարան
  7. Մարինե Գալստյան 10-րդ դասարան
  8. Արև Տեր-Դավթեան 10-րդ դասարան
  9. Լուսին Տեր-Դավթեան 10-րդ  դասարան
  10. Մարիամ Տեր-Դավթեան 10-րդ դասարան

Պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Posted in «Գինու և Խաղողի» դպրոց

«Խաղողի և գինու» դպրոց

Փետրվարի 4-ին՝ երկուշաբթի, ավագ դպրոցի և քոլեջի սովորողները մասնակցեցին՝ «Խաղողի և գինու» դպրոցի՝ ընկեր Արտակի կազմակերպած ճանապարհորդությանը։ Հյուրընկալել էինք՝ ICARE argubusiness ընկերությանը, որտեղ մեզ սիրով դիմավորեց Զառա Մուրադյանը։ Ծանոթացանք գինեգործությանը, հետաքրքիր ժամանակ և գործունեություն ծավալեցինք գինեգործության շրջանակներում։ Սովորողներն անգամ փորձեցին սպիտակ գինի, ընկալեցին դրա համը՝ ըստ մշակված ձևի։

This slideshow requires JavaScript.

Հետաքրքիր ժամեր անցկացրինք ICARE ընկերությունում, ապա ուղևորվեցինք դեպի Ոսկեհատ գյուղ՝ Արմավիրի մարզ։ Այստեղ էլ, գինու նորաթուխ գործարանում մեզ հյուրընկալեց տնօրեն՝ Արտակ Գաբրիելյանը, ով մեզ արդեն գործնականորեն պատմեց գինու ստեղծման մասին, ծանոթացրեց  նորագույն տեխնոլոգիաների հետ։
ICARE ընկերության կայքը։

Posted in Հունվարյան ճամբար 2019

Պատրաստվում ենք Ղափամայի ծեսին

Այսօր 9-րդ դասարանցիները պատրաստվում էին Ղափամայի ծեսին։
Պատրաստում ենք դդմով և չրերով կարկանդակներ․

քայլ առաջին․ Կտրատում ենք դդումը

այլ երկրորդ. կտրատում ենք այն մանր կտորներով

20190201_10323120190201_10353420190201_10402920190201_10404720190201_10453620190201_104723

քայլ երրորդ․ կարամելացնում ենք կտրատված դդումները կաթսայի մեջ, ավելացնելով 5 գդալ շաքարավազ20190201_10572520190201_110251

Պատրաստում ենք կարկանդակի խմոր և ավելացնում կարամելացված դդումն ու չրերը20190201_114100

քայլ վերջին․ լվանում ենք օգտագործված իրերը ։) )____20190201_120016