Posted in Մտքեր և մտքեր

«Մուտքի» Ճամբարականների նոր բլոգները։

65560613_921204544889854_7072848703060443136_n.jpg

Կրթահամալիրի Ավագ դպրոցի «Մուտքի» ճամբարի սովորողները ներկայացնում են իրենց առաջին բլոգները: Եռօրյա պարապմունքներից հետո, նրանք արդեն կարողանում են օգտվել բլոգից: Ներքոնշյալ սովորողները 9, 10, 11-րդ դասարանցիներ են…

  1. Մերի Խաչիկյան
  2. Դավթյան Թամարա
  3. Կարինե Շահբազյան
  4. Անի Հակոբյան
  5. Հասմիկ Ներսիսյան
  6. Գիգոր Բաբայան
  7. Դավթյան Միլենա
  8. Էլեն Ղազարյան
  9. Հասմիկ վարդանյան
  10. Էլեն Միքայելյան
  11. Սիլվի Հակոբյան
  12. Նարեկ Մադյան
  13. Մելինե Մարտիրոսյան
  14. Սոֆյա Միրզոյան
Posted in Մտքեր և մտքեր

Հնագիտաազգագրական արշավ․ Արատես և Եղեգիսի կիրճ

Նպատակը

Ճանապարհորդության նպատակն է ուսումնասիրել՝

  • Արատեսի վանքը, վանքի հարակից տարածքները
  • Գետը բնակավայրում նախագծի շրջանակներում ուսումնասիրել <<Խաչոց ձորը>>
  • Հերմոն գյուղի բնակիչների նիստուկացը (ծես, առօրյա կյանք, երգ ու պար, դեմոգրաֆիական պատկեր և այլն)
  • Արատեսի վանքի վիճակը և կատարել 3D մոդելավորում

Մասնակիցներ

ԵՊՀ Հնագիտության և ազգագրության բաժնի մագիստրատուրայի ուսանողներ՝ ազգագրագետներ, հնագետներ

  • Համակարգող՝ Սամվել Թամազյան, Աննա Երիցյան
  • Ասպատուրյան Նարեկ հնագետ-3D մոդելավորող
  • Բարսեղյան Աբգար ազգագրագետ
  • Ստեփանյան Աննա ազգագրագետ
  • Խաչատրյան Լիլիթ ազգագրագետ
  • Ալամշարյան Գյուլնարա հնագետ
  • Պողոսյան Մուշեղ ազգագրագետ
  • Ավետ Կարեյան պատմաբան
  • Սովորողների հետ տարվող աշխատանքներ, բանավոր պատմություն- Լիլիթ Յախինյան մշակութաբան։

Ավագ դպրոցի սովորողներ.

  • Սուքիասյան Սարգիս
  • Հայկ Ավետիսյան
  • Ռուբեն Գալստյան
  • Տիգրան Արզումանյան
  • Սերգեյ Մինասյան
  • Էլեն Աբգարյան
  • Արուսյակ Ավետիսյան
  • Հունանյան Արամ
  • Ալինա Բաբայան
  • Արմեն Ստեփանյան — մուտք
  • Արթուր Թորոսյան –հյուր
  • Առաքել Գրիգորյան

Ընդհանուր 22 հոգի։

Անհրաժեշտ նյութեր

  • Ֆոտոխցիկ
  • չափիչ սարքեր
  • ձայնագրիչ

Ժամանակահատված

Հուլիսի 3-5

Նախագծի ընթացքի ժամանակային բաժանումը

  • Արատեսի վանքի ուսումնասիրությունից հետո, վանքի ընդհանուր հնագիտական պատկերի մասին տեղեկությունների և հետագա 3D մոդելավորման աշխատանքների համար
  • Խաչոց Ձորի ուսումնասիրության և արդյունքների, նկարների, հոդվածի
  • Հերմոն գյուղի ազգագրական ընդհանուր խճապատկերի, հարցազրույցների, տեսանյութերի խմբագրման, վերլուծության
  • Ընդհանուր հաշվետվության համար նպատակահարմար է մեկ ամիս ժամանակահատվածը։
  • Նախագծի շրջանակներում ճամբարականները (հայրենագիտական արշավի մասնակիցները) կանցնեն վրանային ռեժիմի:

Հուլիսի 3

  • 8:30- Մեկնարկ Մայր դպրոցի մոտից
  • 11:30- Գյուղ Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • 13:00- Ժամանում Արատեսի դպրական կենտրոն
  • 13:00-15:00 Արատեսի տարածքի հետ ծանոթացում
  • 15:00-16:00 Քայլարշավ դեպի Հերմոն գյուղ, հանդիպում Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանի հետ
  • 16:00-20:00 Հերմոն գյուղում ազգագրական դաշտային հետազոտություններվերադարձ Արատես
  • 21:00-23:00 Խարույկի շուրջ զրույցներ, օրվա ամփոփում

 

 

Հուլիսի 4

  • 07:009:00 Վերկաց, քայլարշավ դեպի Խաչոց ձոր, Խաչոց ձորի ուսումնասիրում
  • 9:009:30 նախաճաշխմբերի բաժանում (ազգագրագետներ և հնագետներ)
  • 9:30-15:00 Հնագետները Արատեսի վանքի ուսումնասիրում, չափագրում, 3D մոդելավորման աշխատանքներ
  • 9:30-15:00 Ազգագրագետները քայլարշավ դեպի Հերմոն գյուղ՝ ազգագրական ուսումնասիրություններ
  • 15:00 Խմբերի միավորում, քայլարշավ դեպի միջնադարյան Հերմոնի վանք (Կնեվանք), տարածքի մաքրում, ուսումնասիրում, քննարկումներ
  • 18:00 Վերադարձ դեպի Արատես
  • 19:00-21:00 ճաշսովորողների համար բաց դաս, քննարկումներ
  • 21:00-23:00 խարույկի շուրջ օրվա ամփոփում

Հուլիսի 5

  • 7:00-8:30 վեր կաց, քայլարշավ Արատեսի լեռնային ճամփաներով և գետակների շրջակայքով
  • 8:30 նախաճաշ
  • Քայլարշավ դեպի Հերմոն գյուղի Սբ․ Գրիգոր միջնադարյան եկեղեցի
  • 13:00 մեկնում։ Ճանապարհը՝ Սելիմի լեռնացքով, ճանապարհին Օրբելյանների իջևանատուն, Հայրավանք։

Արդյունքում

  • Սովորողների և ուսանողների ուսումնասիրությունների արդյունքնում կունենանք Արատեսի՝ հնագիտական և Հերմոն գյուղի ազգագրական պատկերները։ Կստեղծվեն տեսանյութեր, հոդվածներ, հաշվետվություններ։
  • Հիմք կստեղծվի տարածքի մասսայականացման համար, կշտվեն տարածքի ճշգրիտ ցուցանակներ-ուղեցույցեր տեղադրելու նպատակահարմարությունը։
  • Նախադրյալներ կստեղծվեն  ուսանող-սովորող (ԵՊՀ-կրթահամալիր) կապերի հետագա զարգացման և նախադեպ կդառնա ուսումնասիրողների և ուսումնասիրությունների սահմանների ընդլայման համար։
  • Կստեղծվեն քարտեզներ և թերթոններ։

Նախահաշվարկ

22 հոգի 6000 դրամ, որից․

Տրանսպորտ 80000 դրամ

Սնունդ 52000 դրամ

Մեկ անձի համար՝ 6000 դրամ- 3500 տրանսպորտ, 2500 սնունդ։ Մեկ օրվա  սնունդի գումարը մեկ անձի համար ~1000 դրամ։

 

 

  • 64487445_456157621622982_8933283640670945280_n
Posted in Մտքեր և մտքեր

Մուտքի ճամբար

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցը հայտարարում է մուտք կրթահամալիր ստեղծագործական հավաք- բաց ճամբարի մեկնարկի մասին:

Հունիսի 24-26 երևանյան փուլ

Եռօրյա ճամբարի ընթացքում կրթահամալիրի Ավագ դպրոցում սովորել ցանկացող,հայտագրված սովորողները ընդգրկվում են ճամբարային ջոկատներում և՝

  • ծանոթանում են հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանին, կազմակերպմանը, միջավայրին։
  • ծանոթանում են ուսումնական կենտրոններին, լաբորատորիաների, արհեսատանոցների, արվեստանոցների գործունեությանը։
  • մասնակցնում են մարզական պարապմունքների, խաղերի, ուսումնական անհատական և խմբային նախագծերի՝ թարգմանական, ընթերցողական, տեխնոլոգիական, երաժշտական

Սովորողի նախասիությանը, մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ճամբարի բովանդակություն

  • Ճարտարապետություն, նախագծում, քանդակ
  • բաց ավեստանոց՝ գունանկար, գծանկար, թատրոն
  • թարգմանություններ, օտար լեզուներով հաղորդակցություն
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ, բջջային ծրագրավորում

Հունիսի 27-29 արտագնա փուլ

  • Եռօրյա բնապահպանական-հայրենագիտական-արշավախմբային ճամբար Արատեսում, Սևանի Ժայռում
Posted in ճամբարային օրեր

Ժայռում

Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները հունիսի 7-9ը անցկացրին Ժայռում։ Սևանում Ֆիզկուլտուրայի քննությունները անցկացնելու նպատակով 30 սովորող իրենց դասավանդողների հետ եռօրյա այց կատարեցին այնտեղ։

ՕՐ 1

Օրը սկսվեց Ավագ դպրոցի բակում, հավաքով։ Երկու ավտոբուսով ուսուցչական ու սովորողների մեծ խմբով ճամփա ընկանք։ Երկու ժամ և արդեն Սևանի Ժայռում էինք։

Սիրելի է Ժայռը սովորողների և ինձ համար․ ջրի, բնության, տեսարանների ամբողջականությունը, էմոցիաները ուրախություն, ամեն ինչ տրամադրող են։ Ժայռում նախապես արհեստավորների խումբ էր աշխատել, ովքեր տեղադրել էին 4 վրանները, ռազմական վրանները։
Սովորողները արագ տեղավորվեցին իրենց վրաններում ևարդեն հավաքվեցինք դրսում՝ մարզումների համար։
Սիրելի ընթերցող, մեր՝ Ժայռում անցկացրած բոլոր պահերը կտեսնես փոքրիկ ֆիլմով, այլ ոչ թե ուղեկցող նկարներով։
Ֆիզկուլտուրայի քննության առաջին մասը եղավ հունիս 7-ին՝ 1000 մետր վազքը, որից հետո սովորողները ճաշեցին ու անցան տարածքի մաքրման աշխատանքներին։
Երեկոյան հոգնածությունը շատ էր, իսկ լճի ափին լավ քունը միայն օգնելու էր հանգստանալուն։

Օր 2

Առավոտը սկսվեց շատ շուտ՝ ժամը 6-ին, սովորողները առույգ էին ու պատրաստ իրենց քննությունը շարունակելու։ Առավոտյան նախաճաշից հետո հանձնեցինք նաև նորմատիվների մյուս մասը, աղջիկներն ու տղաները ոգևորված էին իրենց սպորտային արդյունքներով։
Չնայած հոգնաուծությանը՝ լճում լողալը պարտադիր էր իրենց համար։ Առանց վայկյան կորցնելու․․․․մի քանի րոպե և նրանք ջրում էին, ուրախ ու անհոգ։
Երեկոն անցավ աննկատ․ այդ օրը մաքրեցինք նաև մեր ափը, որը լի էր պլաստիկ շշերով։
Խարույկի շուրջ երգեցինք սիրելի կրթահամալիրի երգերը, ապա քուն մտանք՝ չնկատելով, թե ինչպես անցավ գիշերը։

Օր 3

Վերջին օրն էր Ժայռում, ճամբար հյուրընկալեց Տիար Բլեյանը, ընտանիքի, փոքրիկ Աստղիկի հետ։
Սովորողները հավաքել էին իրենց իրերն ու պատրաստ էին ճամբարը հանձնել Միջին և Կրտսեր դպրոցներին։ Հավաքվեցինք բոլոր սովորողներով, կազմակերպիչներով և դասավանդողներով։ Տիար Բլեյանը հաջողության և մոտիվացիոն խոսք ուղղեց բոլորիս։ Լճի ափին նաև հանդիպեց 9-րդ դասարանցիների հետ, որոնք այդ պահին չէին ուզում վերադառնալ տուն։ Այնքան մեծ ցանկություն կար Ժայռում էլի մնալու․․․
Դեռ կվերադառնանք․․․

Posted in ճամբարային օրեր

Մանկավարժական հունիսյան ճամբար

Հունիսի 10-28

09.00 — 10.00  երգչախմբային պարապմունք  «Ազգային օպերա» նախագծով

Մանկավարժական հունիսյան բաց ճամբարի աշխատանքային ուղղությունները

Հունիսի 24-ից Մուտք ճամբար-10-րդ դասարանցիների ճամբարի կազմակերպում, բլոգայն աշխատանքներ, արտագնա ճամբարներ:

Ընթացիկ աշխատանքներ

  • Կրթահամալիրի նորեկների ընդունելության կազմակերպչական աշխատանքներ
  • 10-րդ դասարանների «Մուտքի Ճամբար»
  • Պայմանագրերի կնքում, հանդիպում ծնողների հետ
  • Տարածքի խնամք

 

 

Create your website at WordPress.com
Get started