Posted in Պատմություն 11-ր դասարան

Ֆիլմի դիտում։ Ազատագրական պայքարը Հայաստանում 17-րդ դարում

XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով:

Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները:

Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր:

Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը. աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը:

Ֆիլմը նվիրված է ազատագրական պյքարի պատմությանը։

Ֆլմում| պատմաբան Գուրգեն Կարապետյան։

Posted in Մտքեր և մտքեր

Ջերմուկյան պատումներ․․․

Լիզա Ծատուրյան 10-րդ դասարան

Առավոտյան ժամը 12։00 շարժվեցինք դեպի Ջերմուկ ։ Մեզ սպասվում էր երկար ճանապարհ , բայց ջերմ մթնոլորտում դա այդքան էլ դժվարին չթվաց։

Բարձրանալը հեշտ չեր սակայն անհաղթահարելի ոչինչ չկա։

 

Գոհար Ալավերդյան 10-րդ դասարան

ավականին հետաքրքիր և զվարճալի էր ճամփորորդությունը Ձերմուկում։Մենք գնացել ենք բազմաթիվ տեսարժան վայրեր որորնց մասին հիշողությունները երկար ժամանակ կմնան մեզ հետ։Բավականին հետաքրքիր անցավ 《Այծասար》 բարձունքի հաղթահարումը , ամենահիասքանչ պահը այն էր երբ մենք հասել էինք սարի գագաթ քանի որ այնտեղից բացվում էր հրաշալի տեսարան դեպի Ձերուկ քաղաքը և իրեն շրջապատող բնությանը ։ Սարից իջանք ճոպանուղու օգնությամբ որը նույն պես շատ ուրախությույն պատճառեց բոլորին։Նաև շատ հաճելի էր երեկոյան զբոսանքը։Նման հաճելի ճափորդության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Լիլիթին, ընկեր Էմանուելին և ընկեր Դիանաին ։

 

 

Posted in Մտքեր և մտքեր, ճամբարային օրեր

Անկախությունը բարձունքից

Սեպտեմբերի 20-22-ը սեբաստացիների 10-11-րդ դասարաններ սովորողները անցկացրին Ջերմուկում:
Նպատակը`Բարձրունքի հաղթահարում, այն է Այծասարի բարձրունքը:
Դպրոցում հետաքրքիր եռուզեռ էր.. առավոտյան միքանի խումբ պետք է մեկներ Հայաստանի տարբեր ծայրերում բարձրունքներ հաղթահարելու:
Հետաքրքիր խմբով, որը բաղկացած էր 50-50 նոր և հին սեբաստացիներից, ճամփա ընկանք:
Ճանապարհին մի քանի կանգառներ ունեցանք: Հասցրինք միանալ «Իմ Երգը» Թումանյանի բանաստեղծության արտասանությամբ Ֆլեշմոբին:

մեզ բաժին հասավ վերջաբանը…

Բանաստեղծության վերջին տունը՝ Արփա գետափին:

Մեր հաջորդ կանգառը Ջերմուկ քաղաքն էր, որտեղ մեզ նորից մեծ սիրով ընդունեցին Եվմարի կոչվող հյուրատանը…Արդեն հարազատ դարձած դեմքեր:

Ժամանելուն պես դուրս եկանք քաղաքում զբոսնելու. ոմանք նոր էին ծանոթանում Ջերմուկին, ոմանք էլ թարմ հիշողություններով էին լցվում…երեկոյան միասին ընթրեցինք ու պատրաստվում էինք հաջորդ օրվան, ինչի համար հենց եկել էինք:

DSC_2021

Նկարը՝ Նարեկ խաչատրյանի:

Առավոտյան 6-ին, արդեն արթնացել էին, գրեթե, բոլորը: Նախաճաշ պատրաստելուն օգնեցին թե՛ աղջիկները, թե տղաները, քանի որ պետք է ճամփա ընկնեինք.

Սիրով պատրաստեցինք բրդուճներ, որոնց հետքն էլ չմնաց սարի գագաթին, ու ճամփա ընկանք:

Հյուրատնից մինչև Այծասար մոտ 2-3 կիլոմետր քայլելու ճանապարհ կար. ոտքով հասանք սարի փեշին, որտեղից էլ պետք է սկսեինք մեր վերելքը:

Снимок.PNG

Այծասարի բարձրությունը 2470մ է, սակայն այնքան թեք ու դժվարին ճանապարհով, որ կարծես քայլեցինք մի քանի անգամ շատ: Հետաքրքիր էր ամեն անգամ հետադարձ հայացք նետելը, թե ինչքան ու ինչքան ենք վերբարձրանում…

Սարի գագաթին Ընկեր Էմանուելը պատմեց Սարի, շրջակա միջավայրի, Ջերմուկի և Ամուլսարի էկոլոգիական խնդիրների մասին…

Տունդարձի ճանապարհին նկատեցինք, որ ծառերը խոնարհվել են բերքի առատությունից, ու որոշեցինք օգտվել առիթից…

IMG_20190921_134219[1].jpg

Հյուրատուն վերադարձանք սպառված, լի օրվա տրամադրությամբ: Ճանապարհին ըմբոշխնեցինք Ջերմուկի Ջրվեժի հիասքանչ տեսարանը

DSC_2268

Նկարը՝ Նարեկ Խաչատրյանի:

Օր երրորդ Տունդարձ:

Ոչինչ չէր կարող մեզ խանգարել, որպեսզի նախորդ օրը երեկոյան դուրս չգայինք հյուրատան պատերի ներսից, և չշրջեինք Ջերմուկով:

Աղբյուրներից կենարար ջուր խմեցինք, վերցրինք մեզ հիշատակ:
Առավոտյան հավաքեցինք ու մաքրեցինք մեր սենյակները, նախաճաշեինք, ցտեսություն մաղթեցինք մեր իրելի հյուրատան աշխատակիցներին ու ճամփա ընկանք:

Ճանապարհն անցնում էր Եղեգնաձոր քաղաքով, հասանք եկեղեցի:

Կարելի էր նկատել, որ ամբողջ ճանապարհին հանգստության ալիք իջավ, եկեղեցում պատարագին մասնակցելուց հետո:

Տուն հասանք ապահով ու առողջ, ուրախ ու նոր ճամփորդությունների ակնկալիքով….

Posted in Նախագծեր և ծրագրեր

Սեպտեմբերի 21-ը Ջերմուկում։ Նախագիծ

DSC_0278

  • Նախագծի նպատաները-Էլոկոգիանկան խնդիրների ուսումնասիրություն, կոնրետ Ամուլսարի օրինակով, ծանոթացում տուրիզիմի զարգացման հեռնկարներին Ջերմուկ քաղաքի օրինակով, ծանոթացում Ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կետչուտի ջրամբարի գործունեության հետ:
  • Հայաստանի անկախության 28 ամյակին նվիրված բարձունքի հաղթահարում։ Որպես բարձունք ընտրվել է Ջերմուկից ոչ հեռու գնվող Այծասար գահաթը(2470 մ), որի գագաթիվ երևում են Ջերմուկ քաղաքի համայնապատկերը, ամենաքննարկվող Ամուլ Սարը և Վայոց Ձորի բնաշխարհի մի պատառիկ։
    Նախագծի ընթացքում սովորողները ծանոթանում են առակա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակությանը, կազմում են մանրամասն քարտեզ, կազմակերպուն են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:
  • Ծանոթանում են հաղթահարվելիք բարձունքին։
    Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնրավոր հետևանքներին, հնրավորություն են ունենում տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը, իրականացնում են բարձունքի հաղթահարում։
  • Եռօրյա ճամբարի նպատակներից է նաև կրթական կապերի ամրադնդումը, այդ նպատակով նախորդ ուսումնական ճամբարի ընթացքում ձեռք բերած կապերի շնորհիվ բարձունքի հաղթահարումը կիրականացվի Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների հետ։
Գիշերակացը՝ Եվմարի հյուրանոցում

Օրակարգ
Օր 1
11:30 Մեկնում Երևանից
13։30 կանգառ Արփա գետի ափին

16։30 ժամանում Ջերմուկ
18։00 ընթրիք
18։30-20։30 երեկոյան զբոսանք
20:30-22:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9։30-16:00 բարձունքի հաղթահարում
16:30-17:00 հանգիստ
17։00 -19:00 այցելություն Ջերմուկի ջրվեժ
19։30 ընթրիք
20։00-22:00 օրվա ամփոփում
22։30-քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
10։30 վերադարձ դեպի Երևան
17:00 ԺամանումՆախահաշիվ
15-16 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 11,000 դրամ, որից՝ օրեկան 4.000 ական դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցում, 4.000 դրամ՝ ճանապարհածախս, 3000 դրամ սննդի կազմակերպում։

Տնսպորտի գումարը` կրթահամալիրի մասնակի աջակցությամբ։

Մասնակիցներ
  1. Ռուբեն Հակոբյան 12-րդ դաս
  2. Նարեկ Խաչատրյան 11-րդ դաս
  3. Մարինե Գալստյան 11-րդ դաս
  4. Անի Մելիքյան 11-րդ դաս
  5. Շուշան պետրոսյան 11-րդ դաս
  6. Միլա Զաքարյան 10-րդ դաս
  7. Գոհար Ալավերդյան 10-րդ դաս
  8. Կարինա Թովմասյան 10-րդ դաս
  9. Էլլադա Բաբայան 10-րդ դաս
  10. Մոնիկա Բաբայան 10-րդ դաս
  11. Արմինե Կարտիկյան 10-րդ դաս
  12. Լիզա Ծատուրյան 10-րդ դաս
  13. Լուսինե Մարտիրոսյան 10-րդ դաս
  14. Էրիկ Ղևոնդյան 10-րդ դաս
  15. Էդմոնդ Պողոսյան 10-րդ դաս
  16. Աննա Ստեփանյան 10-րդ դաս

նախապատրաստական Աշխատանքներ

Կարինա Թովմասյան

Էրիկ Ղևոնդյան

Միլա Զաքարյան

Մարնե Գալստյան

Մոնիկա Բաբայան

Նարեկ Խաչատրյան

Էլլադա Բաբայան

Posted in Պատմություն 11-ր դասարան

*Սյունիքի հայկական իշխանությունը *Զինված պայքարի արդյունքները և պարսկաստանի նոր քաղաքականությունը

50

*Սյունիքի հայկական իշխանությունը

Սյունիքի հայկական իշխանությունը  ԴԱՍ

  • Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում
  • Դավիթ Բեկ: Սյւոնիքի հայկական իշխանության վերականգնումը
  • Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը

 

*Զինված պայքարի արդյունքները և պարսկաստանի նոր քաղաքականությունը

Զինված պայքարի արդյունքները և պարսկաստանի նոր քաղաքականությունը ԴԱՍ

  • Զինված պայքարի արդյունքները
  • Հայկական ինքնավարությունը Արցախում: Խամսայի մելիքություններ:

 

Posted in Պատմություն 11-ր դասարան

Միջազգային հարաբերությունները 17-րդդարի վերջից մինչև նապոլեոնյան դարաշրջանի ավարտը

Համաշխարհային պատմություն 1 դաս :

liberty

Միջազգային համակարգի զարգացման փուլերը նոր ժամանակներում
1. «Երեսնամյա պատերազմի» արդյունքները

2. «Վեսթֆալյան համակարգը» և նրա
առանձնահատկությունները

3. Վիեննայի կամ «Հնգյակի համակարգ»

4. Միջազգային դրությունը Եվրոպայում մինչև
ֆրանսիական Մեծ հեղափոխությունը (1789թ.)

5. Միջազգային հարաμերություննե-
րը Ֆրանսիական մեծ հեղափոխությ
ան և նապոլեոնյան պատերազմնե-
րի շրջանում:

Դասագիրք lib.mskh.am

 

Posted in Պատմություն 11-ր դասարան

Ազատագրական զինված պայքարն Արցախում

Ազատագրական զինված պայքարն Արցախում

800px-xamsayimelikutyunner_xvii-xix

 

Posted in Պատմություն 11-ր դասարան

Պատմության դասավանդման ծրագիր։ 11-րդ դասարան

Պատմության ծրագիր 11-րդ դասարանների համար

Տարեկան  68 ժամ

Պատմությունն աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հիմքն է: Չիմանալով անցյալը, պատմական օրինաչափությունները հնարավոր չէ հասկանալ  ներկան:

Նպատակ

ա) Սովորողին հիմնարար գիտելիքներ տալ հայկական քաղաքակրթության մասին:
բ) Զարգացնել սովորողի ճանաչողական սոցալական և անհատական կարողություններն ու հմտությունները:
գ) Ամրապնդել սովորողի հարգանքը ու հպարտությունը հայրենիքի սեփական պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ:
դ) Դաստիրակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող ակտիվ անձ և քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները:

  1. Ուսումնական գործունեության տեսակները:

ա) Ուսումնական նյութի ուսումնասիրում և հաղորդում:
բ) Էլեկտրոնային ուսումնական  նյութերի հետ աշխատանք: Մեդիա:
գ) Քննարկումներ, բանավեճեր:
դ) Գործնական և ինքնուրույն աշխատանքներ:
ե) Կինոդիտումներ, հանդիպումներ, նկարահանումներ:

զ) Նախագծային աշխատանքներ
է) Ուսումնական ճամփորդություններ:

Հայոց Պատմություն

Թեմա. Պայքար Հայաստանի ազատագրության համար XVII դ. 2 րդ. կես — XIX դ. I -ին կեսին:

ա) Արևմտաեվրոպական կողմնորոշումը (Մահտեսի Մուրադ ևուրիշներ): Էջմիածնի 1677թ. ժողովը (Հակոբ Ջուղայացի): Հայաստանի ազատագրությունը (Իսրայել Օրի):

բ) Արցախի և Սյունիքի պայքարը, Ռազմաքաղաքականիրադրությունը Անդրկովկասում և Հայսատանում: Արցախի պայքարը, սղնախների կազմավորումը:Ռուսական զորքերի ներխուժումը Անդրկովկաս Կասպիտականարշավանքը 1722թ. և Թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս1723թ. Երևանի ինքնապաշտպանությունը: Շարժման ծավալումը Արցախում:

գ) Ազատագրական պայքարը Սյունիքում ( Դավիթ Բեկ, Մխիթարսեբաստացի): Հայկական իշխանությունները Արցախում (Համսայի Մելիքությունները):

դ) Ազատագրական պայքարը XVII դ. երկրորդ կեսին: ՀովսեփԷմին: Մովսես Սարաֆյանի ծրագիրը և Հովսեփ Արղությանի Հյուսիսայինծրագիրը:

ե) Հնդկահայ ազատագրական խմբակը (ՇահամիրՇահամիրյան): «Նոր տետրակ», «Որոգայթ փառաց», Շահամիրյանի ծրագիրը:

զ) Արևելյան Հայաստանը և Ռուսատանը, Ռուս — Պարսկական պատերազմները, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Հայերի մասնկցությունը (Ներսրես Աշտարակեցի) Պարսկահայերի գաղթը:

է) Հայկական մարզը: Հայ եկեղեցին և ցարիզմի քաղաքականությունը 1836թ.եկեղեցական կանոնադրությունը:

ը) Արևմտյան Հայաստանը XIXդ. I-ին կեսին, Արևելյան հարց և Ռուս- թուրքական պատերազմները: Արևմտահայերի մասնակցությունը և գաղթը Ռուսաստանի սահմաններ: Արևմտայհայության ծանր դրությունը 1830 — 1840թ-ին:

 

Թեմա․ Ազատագրական շարժման վերելքը XIX դ. II- րդ. կեսին և XX սկզբին:

ա) Արևելյան հարցի սրումը 1877-1878թ. Ռուս- թուրքականպատերազմը: Հայկական հարցի միջազգայնացումը Բեռլինի կոնգրեսում:

բ) Ազգային — հասարակական շարժումը Արևմտահայերիսահմանադրությունը: 1862թ. Զեյթունի ապստամբությունը: Ազատագրական խմբակները և կազմակերպությունները:Քաղաքական կուսակցությունները:

գ) Ազատագրական պայքարի զինված փուլը hայդուկային շարժում:1894-1896թթ. կոտորածները: Սասունի և Զեյթունիապստամբությունները: Արևելյան Հայստանը: 1903թ. հայ- թաթարական ընդհարումներ:

դ) Երիտթուրքերի հեղաշրջումը 1908թ. հայերի կոտորածները Կիլիկիայում: Հայկական հարցը 1912 -1914թթ: Առաջին աշխարհամարտի պատճառները, սկիզբը, ընթացքը: Հայերի մասնակցությունը (կամավորական ջոկատները): Հայոց մեծ Եղեռնը:

ե) Հայաստանը 1917թ. Ռուսական հեղափոխությունների շրջանում: Փետրվարյան հեղափոխությունը: Օզակոմ ժամանակավոր կառավարությունը և Արևմտյան Հայաստանը: Արևմտայահերի առաջին հմագումարը: Արևմտահայերի ազգային խորհուրդը: Արևելահայերի ազգային խորհուրդը: Հոկտեմբերյան հեղաշրջում: Խորհրդային Ռուսաստանի և Հայկականհարցը (Բրեստ- Լիտովսկի) դաշնագիրը:

զ) Թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս: Հայոց զորքի դիմադրությունը, և Մայիսյան հերոսամարտերը: Հայոց պետականության վերականգնումը և Բաթումի պայմնագիրը:

է) Հայական մշակույթը նոր շրջանում XVIIդ. II կեսից — XIXդ. I կես: Դպրոցներ, տպագրություն գիտություն (պատմագրություն, գրականություն): Հայկական մշակույթը XIX դ. II կեսից և XXդ. սկզբին գիտություն,մամուլ, արվեստ և ճարտարապետություն ։

Բաժին 4 Թեմա. Հայաստանի Առաջին Հանրապետությունը

ա) Հայաստանի Հանրապետության հռչակումը և Բաթումի պայմանագիրը: Իշխանության մարմինների ստեղծումը (օրենսդիր, գործադիր, դատական) Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները :

բ) Սոցիալ — տնտեսական և քաղաքական կյանքը: Սոցիալ — տնտեսական դրությունը և գաղթականությունը: Ագրարային բարեփոխումները: ԱՄՆ- ի օգնությունը: Քաղաքական կուսակցությունները :

գ) Երկրի ներքին կայունության սպառնացող վտանգները թուրք -թաթարական խռովությունները: 1920թ. Մայիսյան ապստամբությունը: Բյուրո կառավարության ստեղծումը ։

Թեմա . Հայաստանի Հանրապետության դրությունը և Հայկական հարցը

ա) Կապերը Քառյակ միության երկրների հետ: Քառյակ երկրների պարտությունը: Հայ-վրացական պատերազմը 1918թ.: Լոռու «Չեզոք գոտու» ստեղծումը:

բ) Հայ-ադրբեջանական հարաբերությունները: Զանգեզուրի պայքարը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, իրադրությունը Ղարաբաղում, Շարուրում:

գ) Փարիզի խաղաղության կոնֆերանսը: Սան- Ռենոյի կոնֆերանսը և1920թ. Սևրի պայմանագիրը: Կիլիկիահայության աղետը :

դ) Հայ- ռուսական հարաբերությունները 1920թ. օգոստոսի 10 -համաձայնագիրը: Թեմա . Հայաստանի առաջին հանրապետության անկումը:

ա) Բոլշևիկյան Ռ -ի և Քեմալական Թուրքիայի մերձեցումը: Բաքվի համագումարը: 1920թ. թուրք- հայկական պատերազմը ևԱլեքսանդրապոլի պայմանագիրը :

բ) Ուսումնական նյութերի ստեղծում էլեկտրոնային տարբերակով (ֆիլմեր,քարտեզներ, սխեմաներ, հետազոտական աշխատանքներ):

 

Թեմա. Խորհրդային Հայաստանը 1920-1922թթ.

ա) Հեղկոմների գործունեությունը: «Ռազմական կոմունիզմ»- ի քաղաքականությունը: 1921թ. Փետրվարյան ապստամբությունը: ՆԷՊ. ՀԽՍՀ խորհուրդների ընտրությունները և առաջին համագումարը: ՀԽՍՀ- ի սահմանադրությունը: Կարմիր բանակը։

բ) Զանգեզուրի գոյապայքարը (1920թ. վերջ-1921թ. հուլիս): 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը :

գ) Հայ-վրացական և հայ- ադրբեջանական հարաբերությունները (Լոռի,Ղարաբաղ, Նախիջևան, Ջավախք)։ Հայ-իրանական հարաբերությունները: Լոնդոնի (1921) և Լոզանի (1922-1923թթ.) կոնֆերանսները

Գնահատում

1․Բանավոր հարցում
2․Ուսումնական նյութերի ստեղծում
3. Գործնական աշխատանք, հետազոտական աշխատանք
4․Նախագծային ամփոփիչ աշխատանք

Համաշխարհային Պատմություն

  1. Առաջին աշխարհամարտի արդյունքների ամփոփում
  2. Եվրոպական աշխարհն ու հոգևոր ճգնաժամերը
  3. Ճապոնիան, Չինաստանը Հնդկաստանը և ամբողջականացումը
  4. 2-րդ համաշխարհային պատերազմ
  5. Սառը պատերազմը
  6. Միավորված ազգերի կազմակերպություն։ Եվրոպայի միասնական գործընթացը
  7. Գաղութային համակարգերի փլուզումը

Օգտագործելի գրականություն

1. Աղայան Ծ. Հ. Ժ «Ազատագրական պայքարի պատմությունից»:
2. Զոհրաբյան Է. 1920թ. « Թուրք — հայկական պատերազմը»:
3. Զ. Կիրակոսյան «Առաջին աշխարհամարտը և արևմտահայոըթյունը»:
4. Պողոսյան Հ. «Զեյթունի պատմությունը»:
5. Օրմանյան Մ. «Ազգապատում», Հ. 3. 1927թ.
6. Վրացյան Ս. «Հայաստանի Հանրապետություն» 1993թ.
7. «Հայկական հարց» հանրագիտարան:
8.Հարությունյան Ա. «Թուրքական ինտերվենցիան»Անդրկովկաս:
9.Ուլուբաբյան «Արցախյան գոյապայքարի տարեգրություն»

Քննարկումներ և կինոդիտումներ

  • Գլոբալացում։ Ինչպես են գլոբալացվում երկրները։ Հնդկաստան, Չինաստան, Հունգարիա, Ռուսաստան, հայաստան
  • Համեմատական պատմություն։ Ինչու է պատմությունը համարվում ոչ ճշգրիտ, սուբյեկտիվ գիտություն։

Ճանապարհորդություններ

  • Երևանի պատմության թանգարան
  • Հայոց պատմության թանգարան
  • Էրեբունի թանգարանների այցելություն

Կինոդիտումներ

  • Վավերագրական, պատմական, թեմատիկ ֆիլմեր
Posted in Մտքեր և մտքեր, ճամբարային օրեր, Լուսաբանումներ

Մոլդովա 2019: Սովորողների բլոգների փաթեթ:

I AM A PEACE AMBASSADOR…-Իլոնա Սահակյան

I was extremely excited about what was going to happen. Then the most unbelievable and unforgettable experience of my life happened: Youth Peace Camp in Moldova. It was organized by Crossing Borders Company which gathered young people from Armenia, Denmark, Ukraine, Georgia and Moldova. I am so happy to say that everything was wonderful from the beginning till the very end. Garba, the founder of Crossing Borders, gave the start of the first activities. He announced that from that day on we were Peace Ambassadors. I surely added that our special mission would be spreading peace all over the world and make our mother Earth a better place for everyone. That influential speech motivated us and gave new energy.

Մոլդովայի միջազգային ճամբար ամփոփում  Նարեկ Խաչատրյան

Օգոստոսի 19-ին վերջապես եկավ այդքան սպասված պահը՝ մենք մեկնում էինք Մոլդովա միջազգային ճամբարում մեր երկիրը ներկայացնելու: Օդանավակայանում ծնողներին հրաժեշտ տալուց հետո, անցանք բոլոր ստուգումները և հայտնվեցինք ինքնաթիռում: Եվ ուղղակի դա սկիզբն էր հրաշալի ճամփորդության:

5 օրյա զգացմունքների ամփոփում

Մերի Թոռունյան

 

 

Գիշերը ծանր, բայց արագ անցավ… Ամբողջ գիշեր անհասկանալի զգացողությունները չթողեցին քնել, սակայն… Շատ վաղ առավոտ էր, արթնացա և արդեն իսկ պատրաստ ճամպրուկով, և ընտանիքիս հետ գնացինք օդանավակայան։ Ճանապարհին լուռ էի՝ մտածում էի շարունակության մասին և նորից այդ զգացմունքների պայքարը։ Բայց դե հետ դարձի ճանապարհ չկար։ Ինչքան շատ էինք մոտենում, այնքան ավելի էի լարվում։ Վերջապես հասանք, հավաքվեցինք և հրաժեշտ տալուց հետո արդեն նստեցինք ինքնաթիռ։ Մինչև հասնելը մեր նշանակված կետ, պետք է անցնեինք երկու ճանապարհային փուլ։ Առաջին փուլը հաղթահարելուց հետո մեզ սպասվում էր 6 ժամյա թափառումներ Դոմոդեդովո օդանավակայանում։ Այդ 6 ժամն ինչքան արագ, այնպես է ձանձրալի անցավ։ Վերջապես հասավ այն ժամը երբ կարողեինք անցնել արգելված սահմանը և նստել ինքնաթիռ։

Հինգ կարճ օր Մոլդովայում ու երկար հիշողություններ Միքայել Հարությունյան

Ուղեբեռը հավաքելուց հետո մինչև կեսգիշեր երկար մտածում էի կարևոր բան չմոռանալու մասին։ Գիշերը շատ կարճ տևեց, և արդեն ժամանակն էր մեկնել օդանավակայան, որտեղ խմբին հանդիպեցի վաղ առավոտյան՝ ժամը 6-ին։

Օդանավակայանում ուղեբեռը հանձնելիս պարզվեց, որ մոտս եղբորս անձնագիրն է, ոչ թե իմ։ Մենք այնքան նման ենք իրար, որ մայրիկս շփոթել էր անձնագրերը։ Եվ․․․ հայրիկս ստիպված էր օդանավի արագությամբ գնալ և տանից բերել իմ անձնագիրը։