Անկախությունը բարձունքից

Սեպտեմբերի 20-22-ը սեբաստացիների 10-11-րդ դասարաններ սովորողները անցկացրին Ջերմուկում:
Նպատակը`Բարձրունքի հաղթահարում, այն է Այծասարի բարձրունքը:
Դպրոցում հետաքրքիր եռուզեռ էր.. առավոտյան միքանի խումբ պետք է մեկներ Հայաստանի տարբեր ծայրերում բարձրունքներ հաղթահարելու:
Հետաքրքիր խմբով, որը բաղկացած էր 50-50 նոր և հին սեբաստացիներից, ճամփա ընկանք:
Ճանապարհին մի քանի կանգառներ ունեցանք: Հասցրինք միանալ «Իմ Երգը» Թումանյանի բանաստեղծության արտասանությամբ Ֆլեշմոբին:

մեզ բաժին հասավ վերջաբանը…

Բանաստեղծության վերջին տունը՝ Արփա գետափին:

Մեր հաջորդ կանգառը Ջերմուկ քաղաքն էր, որտեղ մեզ նորից մեծ սիրով ընդունեցին Եվմարի կոչվող հյուրատանը…Արդեն հարազատ դարձած դեմքեր:

Ժամանելուն պես դուրս եկանք քաղաքում զբոսնելու. ոմանք նոր էին ծանոթանում Ջերմուկին, ոմանք էլ թարմ հիշողություններով էին լցվում…երեկոյան միասին ընթրեցինք ու պատրաստվում էինք հաջորդ օրվան, ինչի համար հենց եկել էինք:

DSC_2021

Նկարը՝ Նարեկ խաչատրյանի:

Առավոտյան 6-ին, արդեն արթնացել էին, գրեթե, բոլորը: Նախաճաշ պատրաստելուն օգնեցին թե՛ աղջիկները, թե տղաները, քանի որ պետք է ճամփա ընկնեինք.

Սիրով պատրաստեցինք բրդուճներ, որոնց հետքն էլ չմնաց սարի գագաթին, ու ճամփա ընկանք:

Հյուրատնից մինչև Այծասար մոտ 2-3 կիլոմետր քայլելու ճանապարհ կար. ոտքով հասանք սարի փեշին, որտեղից էլ պետք է սկսեինք մեր վերելքը:

Снимок.PNG

Այծասարի բարձրությունը 2470մ է, սակայն այնքան թեք ու դժվարին ճանապարհով, որ կարծես քայլեցինք մի քանի անգամ շատ: Հետաքրքիր էր ամեն անգամ հետադարձ հայացք նետելը, թե ինչքան ու ինչքան ենք վերբարձրանում…

Սարի գագաթին Ընկեր Էմանուելը պատմեց Սարի, շրջակա միջավայրի, Ջերմուկի և Ամուլսարի էկոլոգիական խնդիրների մասին…

Տունդարձի ճանապարհին նկատեցինք, որ ծառերը խոնարհվել են բերքի առատությունից, ու որոշեցինք օգտվել առիթից…

IMG_20190921_134219[1].jpg

Հյուրատուն վերադարձանք սպառված, լի օրվա տրամադրությամբ: Ճանապարհին ըմբոշխնեցինք Ջերմուկի Ջրվեժի հիասքանչ տեսարանը

DSC_2268

Նկարը՝ Նարեկ Խաչատրյանի:

Օր երրորդ Տունդարձ:

Ոչինչ չէր կարող մեզ խանգարել, որպեսզի նախորդ օրը երեկոյան դուրս չգայինք հյուրատան պատերի ներսից, և չշրջեինք Ջերմուկով:

Աղբյուրներից կենարար ջուր խմեցինք, վերցրինք մեզ հիշատակ:
Առավոտյան հավաքեցինք ու մաքրեցինք մեր սենյակները, նախաճաշեինք, ցտեսություն մաղթեցինք մեր իրելի հյուրատան աշխատակիցներին ու ճամփա ընկանք:

Ճանապարհն անցնում էր Եղեգնաձոր քաղաքով, հասանք եկեղեցի:

Կարելի էր նկատել, որ ամբողջ ճանապարհին հանգստության ալիք իջավ, եկեղեցում պատարագին մասնակցելուց հետո:

Տուն հասանք ապահով ու առողջ, ուրախ ու նոր ճամփորդությունների ակնկալիքով….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s