Posted in Լուսաբանումներ

LCC international university. Լատվիայի համալսարանի մասնագետները Ավագ դպրոցում

Հունվարի 29-ին, ավագ դպրոցի համերգասրահում էին 9,10,11-րդ դասարանցիները, որտեղ հյուրընկալել էինք LLC international univercity Լատվիայի համալսարանի PR մասնագետներին, ովքեր ներկայացնում էին համալսարանը՝  ընդունելությունից մինչև երկրում հյուրընկալում, կրթություն։

wp-15803630776563353776130730002466.jpg

Սովորողներին համալսարանի մասին բոլոր տեղեկությունները մատուցվում էին անգլերենով։ լսարանը հասկանում էր, փոքր-ինչ մասնակցում էր զրույց-ներկայացմանը։ Ներկա էին նաև անգլերենի դասավանդողները։

wp-15803630764814363766852045543507.jpg

Համալսարանը ուներ ճկուն վարձային համակարգ, հանրակացարաններում ապրելու հնարավորություն, հետագա մասնագիտական զարգացումներ։

Սովորողներին բաժանեցին թեթիկներ, որոնցով կարելի էր ավելի լավ ծանոթանալ մանրամասներին։ Հանդիպումը շահավետ էր մասնագիտական կողմոնոշման համար։

wp-15803630713233135621621300930776.jpg

Posted in ճամբարային օրեր

ԴԴմածես։ Պատրաստվում ենք դդմի տոնին

Հունվարի 31-ին կրթահամալիրում նշում ենք դդմի տեենը «դդմածեսը»։ Այս տարի Ավագ դպրոցի 1-րդ դասարանցիները կօգնեն ներկայացնել ավագ դպրոցի գեղեցիկ պատրաստված սեղանը, որում կներառենք․

  • ԴԴմով կոտլետ

    բաղադրությունը`

    • 500 գրամ դդում
    • 2 հատ ձու
    • 2 պճեղ սխտոր
    • 5 ճ/գ ալյուր
    • 0.5 կապ սամիթ
    • աղ
    • սև պղպեղ
    • ձեթ

    Պատրաստման եղանակը`

    1.Դդումը մաքրել և անցկացնել խոշոր քերիչով:2.Սխտորը անցկացնել մանր քերիչով, իսկ սամիթը մանր կտրատել: Ավելացնել քերած դդումի վրա:
    3.Ավելացնել նաև ձուն, ալյուրը, աղը և պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
    4.Թավայի մեջ ձեթը տաքացնել, ճաշի գդալով խճողակից դնել տաքացրած ձեթի մեջ, կոտլետի տեսք տալ և երկու կողմից կարմրացնել: Պատրաստի կոտլետները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:Կարելի է մատուցել և սառը, և տաք վիճակում:

  • ԴԴմով  թխուկԲաղադրությունԱլյուր՝ 2 1/4 բաժակ

    Փխրեցուցիչ՝ 1 ճաշի գդալ

    Սոդա՝ 1/2 թեյի գդալ

    Աղ՝ 1/2 թեյի գդալ

    Դարչին՝ 1 թեյի գդալ

    Կոճապղպեղի փոշի՝ 1/2 թեյի գդալ

    Մշկընկույզ՝ 1/2 թեյի գդալ

    Բուսայուղ՝ 1/2 բաժակ

    Շաքարավազ՝ 1 բաժակ

    Ձու՝ 2 հատ

    Մուշկային դդում՝ 200գր

    Կաթ՝ 3/4 բաժակ

Կեքսերի թխելու ամանների մեջ դնել ձևաթխտերը, դրանց 1/3-ի չափով լցնել խմորը և թխել մինչև 180°C  նախապես տաքացված ջեռոցում՝ մինչև փայտիկը կեքսի մեջ խոցելիս չոր դուրս կգա:

Խնձոր կարամելացված

  • խնձոր – 6 հատ
  • շաքարավազ – 300 գր
  • կարագ – 20 գր
  • քացախ – 1 ճ/գդ
  • ջուր – 1 ճ/գդ
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 30 մլ

ՂԱՓԱՄԱ

  • դդում
  • բրինձ – 0,5 կգ
  • ծիրանաչիր – 100 գ.
  • սալորաչիր – 100 գ.
  • պիստակ – 100 գ.
  • պոպոք – 100 գ.
  • շաքարավազ
  • մեղր
  • դարչին
  • կարագ:

Նախ անհրաժեշտ է կտրել դդումի պոչի հատվածը՝ այնպես, որ այն ունենա կափարիչի տեսք, հեռացնել կորիզները և ներսը բարակ շերտով պատել շաքարավազով: Ցանկալի է, որ դդումն ունենա բարակ կեղև, որպեսզի այն հեշտ եփվի ու հյութալի ստացվի:

 

Ապա պետք է խաշել բրինձը՝ ավելացնելով աղն ըստ ճաշակի: Բրինձը պիտի լինի կլորավուն, որպեսզի կպչողականությունը մեծ լինի ու կտրատելիս ունենաք շերտավոր տեսք: Կարևոր է չրերի ճիշտ ընտրությունը. հարկավոր է, որ դրանք լինեն և՛ քաղցր, և՛ թթու համերի: Ծիրանաչիրն ու սալորաչիրը պիստակի ու ընկույզի հետ միասին տապակում ենք կարագի մեջ, ապա ավելացնում մեղր այնքան, որ միջուկը ծածկվի, իսկ վերջում՝ մի պտղունձ դարչին:

Բրինձն ու չրեղենի զանգվածը պիտի լինեն կիսաեփ, որպեսզի դդումը լցոնելուց ու այն ջեռոցում տեղադրելուց հետո միջուկը ստանա անհրաժեշտ եփվածության աստիճան: Խաշած բրինձն ու տապակված չրեղենը խառնում ենք ու լցնում դդումի մեջ:  Ղափաման ջեռոցում թողնում 30-40 րոպե՝ կախված դդմի մեծությունից:

  • Դդմի մուրաբա
  • Դդմով թխվածքաբլիթ
  • Փոխինձ

 

Posted in Լուսաբանումներ

Բնագիտամաթեմատիկական դասընթացներ Ամերիկյան համալսարանում։ Օր երրորդ, ամփոփում։

Ավագ և միջին դպրոցի սովորողները արդեն 3-րդ օրն է անցկացնում են Ամերիկյան համալսարանում։ Օրը կիրակի էր, բայց սովորողները սիրով մասնակցում էին դասերին։ Այսօր կարճ էր օրվա գրաֆիկը, քանի որ պետք է ամփոփեինք եռօրյա դասըթացները։ Սովորողները ունեին մեկ դասաժամ՝ ֆիզիկա և կենսաբանություն, որից հետո հետաքրքիր ամփոփման ժամն էր։

wp-1580363082083185850495403061175.jpgwp-15803630824516297827786236140071.jpg

wp-1580363081785868383898384112789.jpg

Ասեմ, որ դասավանդողները, ովքեր աշխատում էին սովորողների հետ, հաճելիորեն զարմացան, որ սեբաստացիները անկաշկանդ նշում էին դասընթացների և՛ թերությունները, և՛ առավելություները։
Ինչպես սովորողները , այնպես էլ դասախողները փոխադարձ կարծիքներ հայտնեցին, կիսվեցին եռօրյա դասընթացների, դրանցից ստացած օգուտի և կիրառելիության մասին։

wp-15803630813155236612693086836267.jpgԿարող եմ ասել՝ որպես կազմակերպիչ և դասընթացին ներկա գտնվող անձ, որ մեծ փորձ ու նոր ծանոթությունների հնարավորություն տվեցին սովորողներին այս երեք օրերը։ Ոչ իմայն ֆիզիկայից, քիմիայից, մաթեմատիկայից կամ կենսաբանությունից ստացան գիտելիքներ, այլև սովորեցին համալսարանական էթիկային և դասախոոների հետ շփվելու կարողությանը, ինչը չափազանց կարևոր է, քանի որ դպրոցը պատրաստում է ապագա ուսանող, ով պետք է, իմ կարծիքով, նախապես ծանոթ լինի համալսարանական կյանքին։ Սա մեծ փորձ էր, ճիշտ ճանապարհ․․․․

Posted in Նախագծեր և ծրագրեր, Լուսաբանումներ

Դիջիթեք։ Kahoot.it

Ներկայացնում եմ Kahoot.it կայքը, որի շնորհիվ կարելի է հեշտությամբ սերտել դասը, նյութը կամ քննարկման թեման խաղալով։ Kahoot.it կայքն իրենից ներկայացնում է խաղային կազմակերպման դաշտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել իր խաղը՝ նախընտրած թեմայով։

Ավագ դպրոցի 11-րդ դասարանի պատմության դասընթացի ժամանակ բազմիցս օգտագործել ենք տվյալ հնարավորությունը՝ դասարանում դասը ավելի հաճույքով սերտելու և մրցակցությունը խրախուսելու համար։

Ներկայանեմ կայքը․

Մուտք ենք գործում https://kahoot.com/ լինքով, որտեղ աջ անկյունում կարող եք գրանցվել խաղ ստեղծելու համար

1.PNG

Ահա Կայքի իմ էջը, որտեղ կան ինչպես պատմությանը վերաբերող հարցեր, անյպես էլ ինտելեկտուալ տարբեր մրցաշարեր, որոնք կազմել են սովորողները։

2.PNG

Ինչպես են սովորողները միանում ինտելեկտուալ խաղին։

Քայլ 1

Կա ընդհանուր մեկ էջ, որտեղ ուսուցիչը կառավարում է սովորողների մուտքը խաղ։

3.PNG

Քայլ 2

Խաղը ակտիվացնելու համար, սովորողները առցանց միանում են խաղին հատուկ կոդով, որը միանում է հիմնական էջից։

4.PNG

Քայլ 3

Խաղին միանալուց հետո, դասավանդողը սկսում է վարել խաղը։ Հարցերը երևում են մեծ էկրանին, իսկ սովորողները կազմում են խմբեր, կամ խաղում են անհատական։

հարցերը բաղկացած են երկու տիպից՝

  • ճիշտ կամ սխալ
  • 4 տարբերակից բաղկացած։
  • 5.PNG
  • Հարցերը նախապես կազմում է դասավանդողը ընտրում ձևաչափը։

Խաղի վերջում երևում են 3 աստիճաններ՝ սովորողների մասնակցության ցուցանիշով։

8.PNG

Սովորողների հետ պատրաստել ենք հայոց պատմությունից և համաշխարհային պատմությունից 2 ծաղ, ինչպես նաև 2 ընդհանուր ինտելեկտուալ խաղեր։

910

Կրթահամալիրում խաղը տարածելու համար, ձեզ եմ տրամադրում ՄՈՒՏՔԱՆՈՒՆ և ԳԱՂՏՆԱԲԱՌ։ Ներսում կտեսնեք փորձնական խաղի օրինակ 4 հարցերով։

ՓՈՐԶՁԵՆՔ ԽԱՂՈՎ ՍՈՎՈՐԵԼ ․․․

kahoot.com

ՄՈՒՏՔԱՆՈՒՆ     studentmskh

ԳԱՂՏՆԱԲԱՌ       mskh2020 

Առա՜՜՜ջ․․․․

 

 

 

 

Posted in Լուսաբանումներ

10-րդ դասարանցիների ձմեռային շաբաթը:

Չենք նեղանում ձմեռվանից, որ այս տարի մեզ առատ ձյունով չողջունեց: Հակառակը, ուժ ենք գտնում ու նոր ճանապարհներով հասնում ենք մեր ուզածին: Եթե լիներ ձյուն, դժվար էլ գտնեինք արդեն սիրելի դարձած Զառ գյուղի բլրակը, որտեղ անմոռանալի ժամանակ անցկացրինք:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներն այս շաբաթ ակտիվորեն օգտվեցին ձմռաբ բարիքներից՝ մարզական ճամփորդություններով:

Հունվարի 17-ին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում էինք, որտեղ հմուտ դասավանդողներ և մեր սիրելի ընկեր Անդրանիկի հետ սովորեցինք սահել:

Մասնակցում էին 10-րդ դասարանի սովորողներ

  1. Մոնիկա Բաբայան
  2. Աննա Ստեփանյան
  3. Կարինա Թովմասյան
  4. Էլլադա Բաբայան
  5. Ռուզան Ղազարյան
  6. Իննա Բանդուրյան
  7. Մարիամ Մայիլյան
  8. Սուքիասյան Սարգիս
  9. Ավետիսյան Հայկ
  10. Գոռ Գրիգորյան
  11. Գոռ Բարխուդարյան
  12. Մելինե Ժամկոչյան
  13. Միլենա Դավթյան
  14. Հասմիկ Վարդանյան
  15. Սերգեյ Մինասյան
  16. Առաքել Գրիգորյան
  17. Բաբայան Ալինա
  18. Լիդիա Կամենդատյան
  19. Մանե Մանուկյան
  20. Միքայել Մկրտչյան

Հրաշալի օր անցկացրինք. ահա մի մասնիկ…

 

Քանի որ ավագ դպրոցի 10-րդ դասարանում սովորողների 40 և ավելի տոկոսը նորեկներ են, խնդիր կա ներգրավման և ծանոթության: Գիտենք, որ ճանապարհորդությունից ավելի լավ ներգրավելու միջոց չկա, դրա համար շատ են ճամփորդում օղակի սովորողները, և ճամփորդում են տարբեր խմբերով:

img_20200120_133542112076748953532659.jpg

Այսօրվա մեր նպատակը մի լավ լիցքաթափվելն էր ու խաղալը ձմռան առաջարկած խաղալիքով՝ ձյունով: Ընկեր Ալինայի հետ և 19 10-րդ դասարանցիների հետ գնացինք Կոտայքի մարզ, Զառ գյուղի մոտակ բլրակ: Մոտ 4-5 ժամ խաղից ու մարզական սահքից հետո նոր լիցքերով, ժպիտներով ու նոր ճամփորդությունների սպասումով վերադարձանք դպրոց:

img_20200120_1338496261843044643387902.jpg

մասնակցում էին՝

  1. Տաթև Այվազյան
  2. Գոհար Ալավերդյան
  3. Դավիթ Հարությունյան
  4. Տիգրան Արզումանյան
  5. Հասմիկ Ներսիսյան
  6. Մարինա Ղազանչյան
  7. Գոռ Մկրտչյան
  8. Լիլիթ Աբրահամյան
  9. Ալինա Բաբայան
  10. Ինեսա Գափոյան
  11. Մարիա Կարապետյան
  12. Հրաչյա Ամիրխանյան
  13. Միլենա Մադոյան
  14. Նարեկ Վարդանյան
  15. Համիկ Թադևոսյան
  16. Վարդան Արամյան
  17. Էլեն Պողոսյան
  18. Մելինե մարտիրոսյան
  19. Կարեն Մարտիրոսյան

 

Posted in Լուսաբանումներ

Զառ Գյուղ։ Նախագիծ

Ճամփորդության վայրը՝ Կոտայի մարզ, գյուզ Զառ

Ճամփորդության ժամանակահատվածը՝ 20․0․2020, 09։00-14։00

Պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան,

Ուղեկցող մարզիկ` Ալինա Թումասյան

Նպատակը՝ մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում:

Մարզաձևեր՝

  • դահուկ, սահնակ

Անհրաժեշտ իրեր՝

  • Տաք, հարմար հագուստ, երկարաճիտ կոշիկներ, գլխարկ, ձեռնոց
  • բրդուճներ, ջուր
  • ձայնագրիչ
  • ֆոտոխցիկ, հեռախոս

Մասնակիցներ՝

  1. Տաթև Այվազյան
  2. Գոհար Ալավերդյան
  3. Դավիթ Հարությունյան
  4. Տիգրան Արզումանյան
  5. Հասմիկ Ներսիսյան
  6. Մարինա Ղազանչյան
  7. Գոռ Մկրտչյան
  8. Լիլիթ Աբրահամյան
  9. Ալինա Բաբայան
  10. Ինեսա Գափոյան
  11. Մարիա Կարապետյան
  12. Հրաչյա Ամիրխանյան
  13. Միլենա Մադոյան
  14. Նարեկ Վարդանյան
  15. Համիկ Թադևոսյան
  16. Վարդան Արամյան
Posted in Լուսաբանումներ

Հանդիպում Հարություն Բաբայանի հետ

Հունվարի 15-ին՝ ժամը 13։00,  «Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրը կլինի  ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության  պատգամավոր Հարություն Բաբայանը։

Հանդիպման ժամանակ տիար Բլեյանն ու պարոն Բաբայանը զրուցեցին կրթահամալիրին և համայնքին վերաբերող հարցերից։
Այն է՝

  • Բնակավայրն առանց ցանկապատների- նախաձեռնության, նպատակների, հետագա գործունեությունների մասին։
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի անհատական կրթական ծրագրի, հեղինակային կրթական ծրագրի մասին զրույցներ, ներկայացում։
  • Կրթահամալիրում «Բնակավայր առանց ճաղերի» նախաձեռնության հարցադրումները, խնդիրներն ու առաջարկները։  Վերհանեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ խնդրի լուծումը հասարակության, համայնքի միջոցով։
  • Կազմակերպվեց քայլք Հյուսիսային դպրոցի և շրջակա տարածքում, ինչպես նաև Սարալանջով —> Ավագ դպրոց —> Քոլեջ—>Արլ․ Դպրոց—>Ավագ դպրոց։

Հետաքրքիր զրույց ու նպատակաուղղված հարցադրումներ ու պատասխաններից, քայլքից հետո հրաժեշտ տվեցինք ԱԺ պատգամավորին։

img_20200115_1319147499695374853043960.jpgimg_20200115_133933795933405464050697.jpgimg_20200115_1257445753018763655723709.jpgimg_20200115_1321573487840948142277356.jpgimg_20200115_1339356023359554355416538.jpg

 

Posted in Լուսաբանումներ

Հանդիպում ավիացիայի ուսումնական կենտրոնի հետ։

Այսօր՝ հունվարի 14-ին, Ավագ դպրոցը հյուրընկալեց Զվարթնոց օդանավակայանի ավիուսումնական կենտրոնի ուսումնական որակի ապահովման բաժնի վարիչի, և ընդհանուր ուսումնական բաժնի վարիչի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողները, ովքեր մեծ հետաքրքրությամբ  լսեցին, հարցեր տվեցին մասնագետներին։
Մասնագետներից՝ Լուսինե Խաչատրյանի հետ սովորողները զրուցեցին հետևյալ թեմաներով

  • Առևտրային օդաչուներ
  • օդային երթևեկության կառավարման կարգավարներ
  • օդային փոխադրումների կազմակերպիչներ
  • սիրողական օդաչուներ
  • թռիչքուղեկցորդներ

img_20200114_1109332948222796957763473.jpgimg_20200114_1117357215629074530330863.jpgimg_20200114_1109493598593171535105602.jpgimg_20200114_1117397950039117746482384.jpg

Սովորողների հետ քննարկեցին նաև ուսւոմնական հաստատություն ընդունվելու կարգն ու պայմանները։ Ինչպես բոլոր մասնագիոտություններում, այնպես էլ ավիացիոն համակարգում պարտադիր պայման է անգլերենի իմացությունը, ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքները։
Ունենք սովորողներ, ովքեր լուրջ հետաքրքրվածություն ունեն ոլորտում։

Առաջիկայում կկզամակերպվի փոխայցելություն, 10-15 հոգանոց խմբով կայցելենք զվարթնոց օդանավակայանի ուսումնարան, նաև օդագնացության թանգարան։

Կարելի է փաստել, որ հանդիպումը կայացավ և մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում։

Ներքևում թողնում եմ կոնտակտային տվյալներ դպրոցից։
http://aviatrainingcenter.am/ գլխավոր կայք

info@aviatrainingcenter.am էլ․ հասցե

+374 60 37 35 47

Posted in Նախագծեր և ծրագրեր

«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմ Երևանյան հնավայրեր նախագիծ

Երևանյան Հնավայրեր նախագծի շրջանակներում, առաջիկայում պետք է ուսումնասիրենք Էրեբունի ամրոց-բնակավայրի պատմությւոն, տարածաշինությունն ու զարգացումը։
Ֆիլմի դիտումը նախապատրաստական աշխատանք է, որը կատարելու ենք մինչև Ամրոց այցոլությունը։
Սովորողները ֆիլմի դիտումից հետո իրենց բլոգներում կպատմեն սովորածի մասին, իսկ այցելությունից հետո  կներկայացնենք տեղեկությունների դիջի փաթեթ։

«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմը նվիրված է Երևանի պատմությանը՝ վաղնջական դարաշրջաններից մինչև մեր ժամանակները: Ռեժիսոր` Արտակ Ավդալյան

Հեղինակ` Արտակ Մովսիսյան

Պրոդյուսեր` Կարեն Ղազարյան

Կրեատիվ պրոդուսեր՝ Վահան Հովհաննիսյան

 

English version – https://youtu.be/nnlBoMLpi1w

Руссая версия – https://youtu.be/5VrSSE0bmKM

Turkish – https://youtu.be/xOUkqbepRCc

Farsi – https://youtu.be/4Of2XxlYOuk

Posted in ճամբարային օրեր, Լուսաբանումներ

Պարապմունք Ավիաուսումնական կենտրոնի մասնագետների հետ

Հունվարի 14, ժամը 11:10 

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

  • Ավիաուսումնական կենտրոնի մասնագետը կներկայացնի ուսումնական կենտրոնի գործունեությունը
  • Տեղեկություններ կհաղորդեն ավիացիայի, գործունեության, հեռանկարների մասին
  • Սովորողների հարց ու պատասխանը

Մասնակիցներ՝Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներ, ցանկացողներ

Հանդիպման լուսաբանումը՝ Լիլիթ Յախինյան և սովորողներ

 

Posted in Նախագծեր և ծրագրեր

Սահադաշտ։ Նախագիծ

Սահադաշտ՝ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց

Ճամփորդության օրը՝  17․01․2019թ․
Ժամը՝   9:30 – 13:00

Ճամփորդության ընթացքում

  • քայլք
  • չմշկասահք
  • լուսանկարահանում, տեսանկարահանում
Նախապատրաստական փուլ
  • Չմսկասահքի պատմության սկիզբը
  • Աշխարհի խաղեր
Երթուղի
  • Մայր դպրոց – Բաբաջանյան փողոց – Իսակովի պողոտա – Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց
Անհրաժեշտ է ունենալ
  • տաք հագուստ, հարմար կոշիկներ
  • 1500 դրամ
Համակարգող
  • Լիլիթ Յախինյան
Մարզիկ
  • Անդրանիկ Մանուչարյան

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ

  1. Մոնիկա Բաբայան
  2. Աննա Ստեփանյան
  3. Կարինա Թովմասյան
  4. Էլլադա Բաբայան
  5. Ռուզան Ղազարյան
  6. Իննա Բանդուրյան
  7. Մարիամ Մայիլյան
  8. Սուքիասյան Սարգիս
  9. Ավետիսյան Հայկ
  10. Գոռ Գրիգորյան
  11. Գոռ Բարխուդարյան
  12. Մելինե Ժամկոչյան
  13. Միլենա Դավթյան
  14. Հասմիկ Վարդանյան
  15. Սերգեյ Մինասյան
  16. Առաքել Գրիգորյան
  17. Բաբայան Ալինա
  18. Լիդիա Կամենդատյան
  19. Մանե Մանուկյան
  20. Միքայել Մկրտչյան
Posted in Լուսաբանումներ

10-րդ դասարանի նորեկ սեբաստացիները…

Անի Խեչոյանի բլոգ

Քայլ առաջին․
Այն ամիսը, որի ընթացում սովորեցի գրեթե ամեն ինչ, ինչ կապված էր դպրոցի ինձ համար անսովոր ուսուցման հետ։
Որպես նորեկ 10-րդ դասարանցի ,ես ինձ անհանգիստ էի զգում, քանի որ պետք է ծանոթանայի բազմաթիվ սովորողների հետ։ Առաջին ծանոթությունս տպավորիչ էր, ինձ շատ ջերմ ընդունեցին ։

Սեպտեմբերին հինգ հոգանոց ընկերական խմբով արեցինք մեր առաջին նախագիծը

Դավթյան Թամարա

Ես Դավթյան Թամարան եմ։Հիմնական դպրոցն ավարտելուց հետո որոշեցի կրթությունս շարունակել Մխիթար Սեբասատացու անվան կրթահամալիրում, որտեղ ընդունված կարգի համաձայն պետք է մասնակցեի « Մուտքի » ճամբարին ։ Ճամբարի շրջանակներում մենք ծանոթացանք դասավանդողերին, կրթահամալիրում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև մասնակցեցինք բլոգավարության դասընթացներին։

Իմ մասին
Մուտքի ճամբար

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում պարտադիր պայման է ուսումնական ճամբարների մասնակցելը։ Իմ առաջին եռօրյա ճամբարը եղել է դեպի  Սևանի <<Ժայռ>> ճամբար։

Լիլիթ Աբրահամյան

«Մուտք» ճամբարից հետո ճամփորդեցի դեպի «Ժայռ» Սևան, որով ամրապնդեցի սեբաստացի դառնալու քայլերս և հրաշալի ժամանակ անցկացրի։ Չմոռանամ նշել, որ մեր բոլոր ճամփորդությունները ունեն ուսուցողական նպատակ։ Ժայռում տարբեր խմբերով հետաքրքիր թեմաներ ընտրեցինք և ներկայացրինք դրանք մեր ընկերներին։ Խմբային աշխատանքը օգնեց ընկերների ձեռք բերմանը։

Վերջ, մնացել էր միայն սպասել առաջին ուսումնական օրվան, որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի, 10-րդ դասարանի հպարտ ներկայացուցիչ։

Տիգրան Չերքեզյանի բլոգ

Ես՝ Տիգրան Չերքեզյանս,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք եմ գործել «Մուտքի» ճամբարով: Ճամբարային օրերին ծանոթացանք ուսուցիչների հետ, շրջայցեր ունեցանք դպրոցի տարբեր մասնաշենքերում, ծանոթացանք դպրոցի կարգ ու կանոնին, սովորեցինք բլոգավարություն և որ ամենակարևորն է՝ ձեռք բերեցինք նոր ընկերներ:

Իմ առաջին բլոգը՝

Ծանոթություն ընկերների հետ՝

Այս ամենից հետո եկավ ճամփրորդելու ժամանակը, քանի որ սեբաստացին պետք է ճամփորդի: Իմ առաջին սեբաստացիական ճամփորդությունը եղավ դեպի՝ «Ժայռ»: Այնտեղ անց կացրեցինք երեք օր: Այս երեք օրերի ընթքցքում մենք ունեցանք նոր ծանոթություններ, աշխատեցինք տարբեր նախագծերի շուրջ և մաքրեցինք Սևանի ափի որոշ հատվածները:

Դեպի ՝ «Ժայռ»