Posted in Լուսաբանումներ

Ես կարողանում եմ։ Նախագծի ամփոփում

Մայիսյան այս օրերին, երբ սովորողները արդեն հմտացել են առցանց-հեռավար ուսուցման մեջ, կարող եմ ասել, որ ժամանակն է «դիտարկել», թե ինչ ուղղություններով զարգացումներ ենք ունեցել 2019-20 ուսումնական ողջ շրջանում։
Ամփոփումն ավելի արդյունավետ դարձնելու համար, որոշեցինք, որ հարմար տարբերակ կարող է լինել ինքնաստուգումը, քանի որ ոչ ոք ավելի լավ չի կարող պատմել  կատարած աշխատանքի, ուսումնասիրությունների և կարողությունների մասին, քան հենց մենք, հենց ինքերս։
Այսպիսով, կազմեցինք google forms հարթակում հարցաթերթիկ, որը բաղկացած էր 10 հարցից։ Այս հարցերից յուրաքանչյուրը վերաբերվում էր ուսումնառության ոլորտի բոլոր ճյուղերին՝ սկսած ուսումնասիրություններից, ծեսերից, վերջացրած ընտանեկան նախագծերով, հեռավար կրթությամբ և ճամփորդություններով։
Ամփոփումը ցանկանում եմ ներկայցնել բոլոր հարցերի վերլուծության և հետաքրքիր հրապարակումների միջոցով։
Եվ այսպես, առաջին հարցն էր սովորողին․

«2019-2020 ուստարվա ընթացքում ես կարողացա ուսումնասիրել, ուսումնասիրություն կատարել հետևյալ թեմաներով․»
       Հարցն իրենից ենթադրում է առարկայական, վերառարկայական ուսումնասիրություններ, այն թեմաները կամ երևույթները, որոնց մասին սովորողն ունի իր կատարած աշխատանքը, սեփական մտքերն ու եզրակացությունները։  Իհարկե, ամբողջ տարվա ընթացքում ծանոթանում, հետևում ենք աշխատանքներին, սակայն մի տեղում հավաքված բոլոր աշխատանքների քանակը և բազմաբովանդակությունը միանգամից ոգևորում է։ Ցանկամում եմ նշել մի քանի աշխատանքներ տարբեր ոլորտներից։

  1. Դիանա Աթանեսյան Shondong
  2. Էլինա Սիմոնյան Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
  3. ՄԻլենա Մանուչարյան Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակ
  4. Մելինե Ժամկոչյան Ամերիկա-Իրան հարաբերություններ
  5. Ռուզաննա Ղազարյան Սասնա ծռեր Էմոսի հերոսները
  6. Վիկտորիա-Անի Միկաիլ Արտաքին Առևտուր 
  7. Գոռ Առաքելյան Սասնա ծռերի բովանդակությունը 
  8. Մելինե Մարտիրոսյան Արգենտինա

Ուսումնասիրությունների թիվը հսկայական է, տարբեր թեմաներով, իսկական հանրագիտարանային։
      Ինքնաստուգման երկրորդ հարցն էր
2019-2020 ուստարվա ընթացքում ես կարողացա հետազոտել, հետազոտություն իրականացնել։
       Մի բան է ուսումնասիրելը և լրիվ ուրշ բան՝ հետազոտելը։ Եթե ուսումնասիրության ժամանակ սովոորղը ծանոթանում է երևույթի կամ իրի բուն նյութին, պատմությանը, ապա հետազոտությունն իրենից ներկայացնում է խորը գիտելիքների պաշարի ակնկաիք, կամ ձեռքբերում հենց հետազոտությունների ժամանակ։ Ուսումնասիրում են պատմությունը, հետազոտում են պատմության պատճառները։
      Սովորողները հետաքրքրասեր են, պրպտող բնավորությամբ, անհագ, եթե խոսքը վերաբերվում է իրենց սիրելի թեմային։ Տվեք նրանց հնարավորություն, և նրանք կօգտագործեն այդ հնարավորությունը ստեղծելոի ամենագեղեցիկը։

 

  1. Սամվել Հարությունյան Որքան ջուր է օգտագործում մարդը
  2. Կարեն Մարտիրոսյան Քիմիական ռեակցիայի արագությունը՝ կատալիզ
  3. Նարեկ Վարդանյան Քնի պարալիզ
  4. Էլլադա Բաբայան Արտաշես Առաջինի միավորիչ գործունեությունը
  5. Գոհար Ալավերդյան 《Ես կարող եմ》 իսպաներենի ամփոփում
  6. Մարինա Ղազանչյան Հետազոտական աշխատանք՝ ժայռապատկերներ

Վերլուծական միտք․ բոլոր երեխաները, ըստ գիտնականների, ունեն բոլոր հնարավոր ունակությունները՝ աշխարհը ընկալելու հասկանալու համար, և ժամանակի ընթացքում այդ ունակությունները վերածվում են դեդուկցիայի՝ վերլուծական մտքի, ինչն էլ գլխավորապես օգնում է ընկալել ինֆորմացիան, վերլուծել աշխարհն իր պարունակությամբ։ Վերլուծություն գրելը բացառապես ինքնուրույն աշխատանք է, քանի որ չի կարելի արտագրել, կամ վերցնել վերլուծությունը։ Այն ենթադրում է սեփական մտքերի շարադրանք, հասկացածի վերարտադրում։ Գրական լեզվով ասած՝ Էսսե․․․այս անգամ ամեն ինչի մասին։

2019-2020 ուստարվա ընթացքում ես կարողացա վերլուծել, վերլուծություններ գրել.

  1. Վիկտորյա Սուքիասյան Վիլյամ Սարոյան
  2. Էլեն Բաբայան Վարդգես Պետրոսյան «Կինը, որին ես այլևս չհանդիպեցի…»
  3. Լիա Աղաջանյան Չապլինի նամակը իր դստերը
  4. Սոնա Շահբազյան Սուրբ Ծննդյան տարեգրություններ (Рождественские хроники) ֆիլմի վերլուծություն 🙂
  5. Մոնիկա Բաբայան Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն
  6. Ինեսա Գափոյան Պարույր Սևակի ստեղծագործությունները
  7. Մելինե Մարտիրոսյան  Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Տարվա ամենագեղեցիկ պահին, երբ բնությունն ու մարդկությունը պետք է զարթոնք ապրեին, 2020 թվականը փոխեց բոլորիս պլաններն ու մեզ փակեց տանը։ Ուսումը պետք է շարունակվեր տնային պայմաններում, այդ իսկ պատճառով հարկ եղավ նոր հարթակներ որոնել, օգտագործել դրանք ի շահս ուսուցման։ Բացի նրանից, որ ուսուցիչները տիրապետում են նոր հարթակների, սովորողները ևս անմասն չեն մնում փնտրտուքներից։ Ներկայացնեմ բոլոր այն նոր հարթակները, որոնք յուրացրել են 10-րդ դասարանցիները։ Սովորողների պատասխանները կփոխանցեմ առաջին դեմքով․
Առցանց դասերի համար

  1. ZOOM
  2. Google classroom
  3. Teams
  4. WordPress

Ինքնակրթության և ՏՏ դասընթացի միջոցով

  1. Adobe Photoshop
  2. Autodesk Sketchbook
  3. MyPaint
  4. Photoshop
  5. SoudCloud
  6. Shirabejishyoo – ճապոնական կանջիների բառարան
  7. Adobe series
  8. Ինքնակրթությամբ ավելի լավ ծանոթացա SketchUp ծրագրին:
  9. Davinci Resolve 16
    GeoGebra
  10. (Power Points, Prezi և այլն։) 
  11. Նկարահանած վիդիոները և նկարները մշակելու համար հավելվածներ։ ( Adobe premier pro CC, PicsArt , Vidio Editor և այլն։)
  12. App Inventor WordPress GeoGebra Sublimetext
  13. Sony Vegas Pro 14 2. Adobe Photoshop CC 2019
  14. InShot 3. Movavi 4. YouTube 5. Microsoft Outlook 6. Microsoft Teams
  15. ՏՏ-ի դասերի ժամանակ սովորեցինք օգտվել GitHub-ից։
  16. Մաթեմատիկայի դասին սովորեցինք Math o Mir ծրագիրը։
  17. 2.Visme
  18. 2019-20 ուս. տարում կարողացա ամբողջապես տիրապետել Muphub մեդիագործիքին:
  19. Ես սովորել եմ: Javascript, CSS, HTML ծրագրավորման լեզունները,

 

Սիրելի և կարոտած ճամփորդությունների մասին․ սովորողների համար իսկական հրաշալիք էր կրթահամալիրի ուսումնական ճամփորդությունները։ Չեմ կարծում, որ լինի սովորող, ով չի սիրում ճամփորդել։
2019-2020 ուստարվա ընթացքում ես կարողացա ճամփորդել, ճամբարներին մասնակցել։ 

Ճամփորդությունների այս շարքը կարող եմ անվերջ շարունակել․․․․

  1. Դիանա Աթանեսյան Դեպի Գյումրի  
  2. Էլինա Սիմոնյան Արատես 
  3. Անի Հակոբյան Գյումրի
  4. Մելինե Ժամկոչյան Արագած
  5. Աննա Ստեփանյան Մանավի
  6. Ռուզաննա Ղազարյան Սառույցի վրա
  7. Միկաիլ Վիկտորիա Իսպաներենի խմբով
  8. Հասմիկ Ներսիսյան Մուսալեռ
  9. Հրաչյա Ամիրխանյան Մի ուրիշ դպրոց
  10. Վիկտորյա Սուքիասյան Անկախության Գույները
  11. Էդմոնդ Պողոսյան Ջերմուկ
  12. Տաթև Այվազյան Ստամբուլ
  13. Տիգրան Չերքեզյան Վարդենիկ
  14. Մարիա Մովսիսյան THE INDEPENDENCE DAY ON TOP OF MOUNT TEGHENIS

Բացի ճանապարհորդություններից, կրթահամալիրի հրաշալիք են նաև ծեսերը, որոնք անընդհատ, գեղեցիկ տրամադրությամ, մեծ եռուզեռ են ստեղծում մարմարյա սրահում, ագարակում, ARTասահմանում։  Կրթահամալիրում անցկացված բազում ծեսերին մասնակցություն են ունեցել նաև 10-րդ դասարանցիները՝ մեծ ոգևորությամբ։ Նշեմ մի քանիսը

  • Մուտք կրթահամալիր
  •  Մեդիաուրբաթներ
  • Հարիսայի տոն
  • Տերընդեզ
  • Դդմատոն
  • Գինու տոն
  • Ամանոր
  • Ցուցահանդեսներ
  • Ծառատունկ

Ինչն է մարդուն տալիս ավելի շատ վստահություն, քան ինքնակրթությունը․ առցանց ուսումնական շրջանն իդեալական հիմք հանդիսացավ ինքնակրթվելու համար և՛ ուսուցիչների համար, և՛ սովորողների։ Ինքնակրթություն բազմազան ուղղություններով։  Սովորողները սկսեցին կարդալ գրքեր, սովորել ծրագարավորման լեզուներ, ինչպես նաև հաղորդակցման օտար լեզուներ, սիրեցին խոհանոցը , սեփական փոքրիկ հողակտորը, լուսանկարչությունը, մարմնամարզությունը, արեցին այն ամենն ինչ չէին անի երբեք, քանի որ չունեին հատուկ ժամանակ, որը առանձնացված կլիներ։ Մի քանի առցանց հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ, ֆոտոշարքեր, կարդացած գրքի խորհուրդներ, բազմալեզու տեսահոլովակներ․․․․ահա մեր ինքնակրթությունը, այն երևում է ամենուր։ 

Ընտանեկան դպրոց

     Կրթահամալրում հիմք առած ընտանեկան դպրոցի մասին կարելի է պատկերացում կազմել վերջին 2․5 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հիման վրա։ Ավագ դպրոցի սովորողները ոչ թե ընտանիքի միջոցով, այլ ընտանիքի օգնությամբ բացահայտում էին միասնական ուժով արված աշխատանքների հրաշքը։

Ընտանեկան նախագծեր իրականացվեցին բոլոր դասընթացների շրջանակում․ հետաքրքիր նախագծերից էին

  • Իմ գերդաստանը
  • Զատիկ
  • Իմ խոհանոցը
  • Ամենօրյա Մարզումներ

———————————————————————————

2019-20 Ուստարվա կատարված աշխատանքները հսկայածավալ են։ Սովորողները ունեն նոր գիտելիքներ, ուսուցիչները նոր հնարավորություններ։

 

Author:

Մշակութաբան Հնագետ-ազգագրագետ

One thought on “Ես կարողանում եմ։ Նախագծի ամփոփում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s