Posted in Արատես, ճամբարային օրեր, Լուսաբանումներ

Ու էլի կգնանք Արատես…

Նոյեմբերի 16, 17, 18-ը սեբաստացիներով՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ և քոլեջի ուսանողներ, Արատեսում էին: Ինչու…գնացել էինք հարիսայի ծեսը Արատեսում անցկացնելու: Արատեսի դպրական կենտրոնը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնաճյուղերից մեկն է, և հավասար գործառույթներ ունի՝ դպրոց բնության գրկում, այդ իսկ պատճառով, հարկ համարեցինք ևս մեկ անգամ ծեսով օծելու սիրելի Արատեսը:

Հրաշալի ճամփորդություն էր: Շաբաթ առավոտն անցկացրինք Ավագ դպրոցում, Հարիսայի ծեսին պատրաստվեցինք, ըմբոշխնեցինք համեզ ուտեստն ու գինին, իսկ ժամը 13:00-ին ճանապարհ ընկանք երկու մեծ միկրոավտոբուսներով, սիրելի կանգառներով: Ինչպես միշտ այցելեցինք Զորաց եկեղեցի: Թեև եկեղեցին այլևս գործող չէ, նրանում չեն լինում պատարագներ, բայց վստահ եմ, սեբաստացիների ամեն այց մի պատարագ է:

Արատես հասանք արդեն մթին, տեղավորվեցինք, կրակ վառեցինք, մաքրեցինք տներն ու շրջակա տարածքը: Սովորողներից շատերը Արատեսում էին առաջին անգամ, այսինքն, հիացած էին բնությունով ու տեղանքի լռությունով: Իսկ սեբաստացիների մյուս մասը արդեն 4-5-րդ անգամ էին Արատեսում և իրենց տան տեր էին զգում, ավելին, նորեկների համար մի իսկական շրջայց կազմակերպեցին… հաճելի էր պտտվել սովորողների հետ՝ տեսնելով, թե ինչպես են ծանոթացնում մյուսներին տարածքին: Այս անգամ դասավանդողներով կարծես զբոսաշրջիկ լինեինք, ոչ մի կաշկանդվածություն….տարածքը գեղեցիկ էր, կոկիկ, հարմարավետ:

Գիտեք, ես հիշում եմ Արատեսը, որը ԿԱՐ, ուղղակի ԿԱՐ անցած ամռանը, չոր, անմարդ ու տխուր… ու ես տեսնում եմ այն Արատեսը, որը ԿԱ այսօր, լիքը, վառ ու խարույկով, դրա շուրջը ուրախ ծիծաղներով լցված, երգերով, պարերով ու ծեսերով: Շատ է փոխվել Արատեսը, աշխատած, ժրաջան աշխատած տեսք ունի: Շնորհակալ ենք…ամեն հարմար առիթ կօգտագործենք գալու համար….

Այս պատումի նպատակը Հարիսայի ծեսի նկարագրությունն է, իհարկե, բայց ես կփորձեմ այդ ամենը նկարագրել ֆոտոշարքի միջոցով, իսկ մնացած ամեն ինչ, ինչ չի կարելի փոխանցել նկարներով, դրանք էմոցիաներն են՝ կպատմեմ:

Արատեսյան տնակները դարձել են իսկական հյուրատների: Երեք գեղեցիկ ու ընդարձակ տներ, որոնցում ամռանը զով է, ձմռանը տաք, քանի որ վառարաններ ունենք: Տեղավորվում ենք հեշտությամբ, առանց խնդրի, մահճակալները նոր են, փայտից, իրենց անկղիններով:

Խոհանոցը այն խոհանոցներից է, որպիսին մենք ամեն օր սովորո ենք տեսնել, կոկիկ մաքուր: Իհարկե մաքրությունը կախված է այնտեղ աշխատող դասավանդողի ու սովորողի բարեխղճությունց:

Տարածքը լուսավոր ու անվտանգ է, նույնիսկ գիշերով: Ճանապարհները ոտքով քայլելու համար ընտիր են, կարելի է նաև հեծանիվով, իսկ ձմռանը սահնակներով անցնել ճանապարհները:  Արատեսը նաև բերրի է. այս անգամ մի քիչ մասուր քաղեցինք:

Շրջանցիկ ճանապարհը անգիր ենք սովորել, մենք էլ սովորողներն էլ: Խաչոց Ձոր, Արատես գետ, Վերին գետակ…մշտական առավոտյան զբոսանքի, քայլքի ճանապարհներն են:

Սիրելի ընթերցող, կարող ես հարցնել, թե ինչու եմ նշում այս ամենը, կասեմ: Արատեսում արդեն 10-րդ անգամն է, ինչ ճանապարհորդում ենք, ու ամեն գնալուց տեսնում ենք փոփոխություններ… Եթե առաջին այցին ջուր էինք խմում առվից, ապա հիմա, ամեն քայլափոխին խորակներ են տեղադրված: Կթվա, թե դատարկ բան է, բայց դասավանդողի ու սովորողի համար, ովքեր շուրջտարի ճանապարհորդում են, սա մեծ ու ուրախալի ձեռքբերում է:

Ու իմ նկարագրած Արատեսը 1/10-րդն է այն Արատեսի, որը կտեսնես այտեղ լինելով:

Մեր ճամփորդությունից մի քանի գեղեցիկ նկարներ:

76765503_2526143130952597_1192393521072439296_n77235654_557491198409217_8995289598191992832_n76636716_547681009356472_175503977306128384_n70376126_528889830996740_911906047537446912_n76943794_436808567005162_3859978548768931840_n78202260_425054865085847_2063059657705914368_n76675094_423102268377793_6136915319978983424_n74317729_3512809485410991_3450521767204880384_n74835931_2527701267345768_2319435841971159040_n78107340_2461778834077345_6852801632812400640_n76960486_2428806760700898_3321146181039423488_n76643698_2398553023791086_1931029927780417536_n76762659_836158453486511_5333548756778352640_n75266066_514772439371279_7922025688087920640_n75486014_514250369182454_1987401751497539584_n76965656_500306443902783_8642147938186821632_n

 

Posted in Ճանապարհորդություն, Նախագծեր և ծրագրեր, Արատես

Հարիսայի ծեսն Արատեսում

 

20180928_172343

 

Ավագ դպրոցի սովորողները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվող «Հարիսայի ծեսը» կտոնեն Արատեսում՝ դպրական կենտրոնի հյուրընկալ բնության մեջ:

Հարիսայի ծեսն ամեն տարի տոնվում է նոյեմբերին: Այս տարի՝ Նոյեմբերի 16-ին, իսկ սովորողները այնտեղ կլինեն  նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում:

Նպատակը

  • Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:
  • Քայլարշավ Արատեսով՝ նոր և հին սեբաստացիների հետ:
  • Աշնանային բերքահավաք՝ ընկույզ և ալոճ
  • Հարիսայի ծես, պատրաստություն, միասնական աշխատանք:
  • Տարածքի խնամք զարդարում, տոնախմբություն:
  • Թոնիրում՝ լավաշթխիկ

 

Օր առաջին

Երթուղին՝

  • Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով
  • Այցելություններ՝ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան

Այցելության կանգառներ՝

  • Սևակավան
  • Տիգրանաշենի  ոլորաններ.Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
    Ետդարձին
  • Սելիմի լեռնանցք
  • Քարավանատուն
  • Սևանա լիճ
  • Հայրավանք

օր առաջին

Մեկնում Մայր դպրոցից 13։00

  1. Կանգառներ Սևակավանում
  2. Տիգրանաշենի ոլորաններում կանգառ
  3. Սմբատաբերդի հաղթահարում
  4. ետճաշ
  5. Զորաց եկեղեցի, քայլք
  6. ժամանում Արատես
  7. Տեղանքին ծանոթացում, քանի որ սովորողների մեծ մասը նորեկներ են
  8. քայլք Արատեսի շրջակայքով, երթուղով
  9. Ճաշ
  10. Քննարկում, տոնին նախապատրաստում
  11. Քուն

Օր երկրորդ

  1. Վերկաց
  2. տարածքի խնամք, աշխատանք խոհանոցում
  3. նախաճաշ
  4. տարածքի հարդարում
  5. ծես
  6. Արատես գետ քայլարշավ
  7. ընկույզի հավաքում
  8. Մեդիանյութերի պատրաստում
  9. ճաշ
  10. Մասուրի հավաքում
  11. Քոլեջ-դպրոց հետաքրքիր դեբատ-զրույց
  12. քուն

Օր երրորդ

  1. Վերկաց
  2. նախաճաշ
  3. հրաժեշտ Արատեսին
  4. վերադարձ Երևան Սելիմի լեռնանցքով

Արատեսում գործունեություն

  • Արատես ենք ժամանում կեսօրին, և տեղավորվելուց հետո անցնում ենք տեղանքի մաքրման և զարդարման աշխատանքներին: Զարդարման հարցում կօգնեն 10դասարանի սովորողները, ովքեր նախօրոք կպատրաստեն բոլոր անհրաժեշտ նյութերը:
  • Հարիսայի ծեսին նախապատրաստվում ենք նախորդ օրը՝ այն է, սովորողների խմբով հավաքում ենք փայտը՝ թոնրի համար, պատրաստում ենք ձավարն ու միսը:
  • Հարիսայի ծեսն ավելի գեղեցիկ են դարձնում միասնական աշխատանքները: Սովորողները նախապես կսովորեն պատրաստել հարիսան և կկիրառեն իրենց գիտելիքները Արատեսում: Հարիսա են պատրաստում աղջիկները:
  • Միասնական բերքահավաք- հավաքում ենք ալոճ և ընկույզ՝ մուրաբայի համար:
  • Ծեսն անցկացնում ենք դրսում, երգի և պարի ուղեկցությամբ:

 

Ուսապարկում ունենում ենք՝

  • քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ և կոշիկներ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

Ինչպես նաև՝

  • ֆոտոխցիկ
  • զարդարման պարագաներ

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

մասնակիցների ցուցակ

  1. Մարիամ Մնացականյան
  2. Հայկ Մանվելյան
  3. Դիանա Աթանեսյան
  4. Գոռ Մկրտչյան
  5. Գոհար Ալավերդյան
  6. Հասմիկ Ներսիսյան
  7. Գոհար Մավյան
  8. Գեղամ Հակոբյան
  9. Առաքել Քրիգորյան
  10. Սերգեյ Մինասյան
  11. Հասմիկ Վարդանյան
  12. Մելինե Մարտիրոսյան
  13. Թամարա Դավթյան
  14. Անի Հակոբյան
  15. Միլենա Դավթյան
  16. Արմեն Ստեփանյան
  17. Վահագն Գասպարյան
  18. Էլեն Պողոսյան
  19. Սահեմ Իսա Մուրադ

 

Տրանսպորտ՝  միկրոավտոբուս 20 տեղանոց, վճարվող գումարի մի մասը կրթահամալիրի աջակցությամբ:
Գումարը՝ անձը 6000 դրամ

Երթուղի՝ 39 համար, 60DA077 Mercedes Sprinter, Վահան Վարդանյան, հեռ 094 16 51 41,

Նախագծի համակարգող և ճամբարի պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Նախապատրաստական աշխատանքներ

Հասմիկ Ներսիսյան

Մելինե Մարտիրոսյան

Գոհար Մավյան

Միլենա Դավթյան

Թամարա Դավթյան

Էլեն Պողոսյան

Հասմիկ Վարդանյան

Դիանա Աթանեսյան

Հայկ Մանվելյան

Վահագն Գասպարյան

Անի Հակոբյան

Առաքել Գրիգորյան

Արմեն Ստեփանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Հաշվետվություններ, Նախագծեր և ծրագրեր, Արատես

Արատեսյան ձմեռային ճամբար։ Պատումներ

CSC_7420

Մարիամ Ժամկոչյան

Միայն տնակներ վերադառնալուց նակատեցինք, թե ինչքան էինք թրջվել։ Փոխեցինք մեր հագուստները, տաքացանք և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Իսկ հետո հոգնած և սոված գնացինք խոհանոց ընթրելու։ Երեկոյան հավաքվեցինք տաք վառարանի շուրջ զրուցեցինք, խաղեր խաղացինք և վառարանի վրա պատրասսված կարտոֆիլ կերանք։

Արև Տէր-Դավթյան

Լուսին Տէր-Դավթյան

Փետրվարի 15-ին քոլեջի և ավագ դպրոցի աշակերտներով մեկնեցինք Արատես։ Ճանապարհի ընթացքում ծանոթացանք միմյանց հետ։ Բոլորս անհամբեր սպասում էինք որ հասնենք Արատես․․․

Մարիամ Տէր-Դավթեան 

Արատեսը կինոներից առաջացած երազանքս էր, լսել նրա մասին, տեսնել նկարներով ու չայցելե՞լ, հիմարություն կլիներ։ Պետք էր գնալ հանգստանալ, պետք էր այդ սպիտակը աչք ծակեր որ էլ չկարողանայինք մոռանալ, պետք էր այդ հիասքանչ Արատեսով ավելի ու ավելի հիանալ։

Նելլի Գեղամյան

Ճանապարհորդությունը սկսվեց առավոտյան Երևանում տեղացող թաց ձյունով, սակայն քաղաքից դուրս գալուն պես եղանակը փոփոխվեց: Վայոց ձորի ձյունածածկ լեռնային լանդշաֆտները փոխվում էին մշակվող կանաչող հողատարածքներով և գյուղական խնձորի կամ խաղողի այգիներով: Ճանապարի փայլուն հպարտ լեռների գագաթները, արևը և մաքուր օդը դրական ազդեծություն ունեցան ավագ դպրոցի և քոլեջի սովորողների <<երևանյան>> մռայլ տրամադրության վրա:

Posted in Արատես

Գալիս ենք Արատես

 

Նկարը՝ Արատես դպրական կենտրոնի ենթակայքից

Փետրվարի 15-ին Ավագ դպրոցի սովորողները կճանապարհորդեն դեպի ձմեռային Արատես։

Նպատակը․

  • Ձմեռային սպորտային խաղեր
  • Քայլարշավ դեպի ջրվեժ և Արատես գետ
  • Հայրենագիտական ծանորթություն Արատեսի վանքի հետ

 

Առօրյա․

Օր 1-ին

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Ինտելեկտուալ խաղեր-16։30-17։30

Ծանորություն Արատեսի վանքի հետ-18։00-19։00

Ընթրիք-19։30

 

Օր 2-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Քայլք դեպի տեղի աղբլուրներ, գետ-9։00-11։00

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Քննարկում քոլեջի և ավագ դպրոցի հետ, բանավեճ -16։30-18։30

Ընթրիք-19։30

 

Օր 3-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Ձմեռային խաղեր-8։30-11։00

Դեպի տուն՝ Արատես, Գետափ, Զանգակատուն, Ուրցաձոր, Վեդի, Արտաշատ, Երևան երթուղով:

Պահանջվող իրեր, տեխնիկա

  • դահուկներ, սահնակներ
  • ֆոտոխցիկ, տեսախցիկ
  • տաք հագուստ
  • քնապարկեր

Նախապատրաստական աշխատանքներ

քարտեզագրում, բլոգներում տեղեկության տեղադրում Արատեսի մասին

Արդյունքում

տեսասահիկների, բլոգների ստեղծում, հետաքրքիր  ֆոտոնախագծերի ներկայացում

Մասնակիցներ․

  1. Սերահ Անդջերողլի 9-2 դասարան
  2.  Արուսյակ Ավետիսյան 9-4 դասարան
  3. Էլեն Աբգարյան 9-4 դասարան
  4. Հակոբ Բասկովչյան 10-րդ դասարան
  5. Մարիամ Ժամկոչյան 10-րդ դասարան
  6. Նարեկ Խաչատրյան 10-րդ դասարան
  7. Մարինե Գալստյան 10-րդ դասարան
  8. Արև Տեր-Դավթեան 10-րդ դասարան
  9. Լուսին Տեր-Դավթեան 10-րդ  դասարան
  10. Մարիամ Տեր-Դավթեան 10-րդ դասարան

Պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Posted in Ճանապարհորդություն, Նախագծեր և ծրագրեր, Արատես, ճամբարային օրեր

Արատեսյան աստղազարդ օրեր

Սեպտեմբերի 28-30-ը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ և 10-րդ դասարանցնիներն անցկացրին Արատեսում։ Ճանապարհորդությունը եռակողմ էր՝ աստղագիտական-էկոլոգիական-հայրենագիտական։
Ճամբարին մասնակցում էին այն սովորողները, ովքեր առաջին անգամ պետք է ոտք դնեին Արատես, և նաև նրանք, ում տիար Բլեյանը պաշտոնապես անվանեց արատեսցի։

Օր 1

Առավոտյան ժամը 9-ին մենք շարժվեցինք մայր դպրոցի բակից։ Ճանապարհին հանդիպեցինք տիար Բլեյանին, ով մեզ մաղթեց բարի և գիտելիքներով լի ճանապարհ։ Մեր ճանապարհն անցնում էր․
Երևան-Մասիսի շրջան->Արարատի մարզ-> Վայոց ձոր->Եղեգիսի խոշորացված համայնք-> Արատես։
Ճանապարհը չես համարի կարճ, սակայն հետաքրքրություններով և տեղեկություններով, ընկերական պարզ ու հաճելի շրջապատում յուրաքանչյուր ճանապարհ էլ կարճ է թվում։

  • Մեր առաջին կանգառն էր Պ․ Սևակի հուշաքարը, որտեղ լռությամբ հարգեցինք նրա հիշատակը։
    Եղանակն այնպիսի տրամադրող էր, որ մտածում էի, երբեք չեմ ցանկանա գնալ այնտեղից։

20180928_110105

  • Երկրորդ կանգառը Եղեգիսում էր։ Քայլեցինք Զորաց եկեղեցի, որտեղ ընկեր Սամվելը հայրենագիտական-ազգագրական ծրագրի շրջանակներում պատմեց և տեղեկացրեց եկեղեցու պատմությունը, և այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք քարացրել էին սովորողներին իրենց հետաքրքրությամբ։

    This slideshow requires JavaScript.

  • Երրորդ կանգառը մեր սիրելի Արատեսն էր, որտեղ պետք է անցկացնեինք երեք օր։

Տներում և մեծ ռազմական վրանում տեղավորվելուց հետո, մենք անցանք առօրյա աշխատանքներին, այն է՝ տարածքին ծանոթացմանը, մաքրմանը, հիգիենայի և կարգապահության մասին տեղեկացմանը:
Օրն անցկացրինք տարածքի մաքրության, սեփական «մշակույթի ստեղծման» աշխատանքներով։

 

 

20180928_17075620180928_17093720180928_17093920180928_17100220180928_17100420180928_17101420180928_17232520180928_17232920180928_17234320180928_172518

Արատեսում ցերեկվա ժամերին նաև պատրաստվում էինք գիշերվա փայտի պաշարի հավաքմամբ։ Փայտի ձեռքբերման համար ոչ մի ծառ չէր կտրվում։ Հավաքում էինք բացառապես գետնին ընկած և ծառերի էտման հետևանքով կտրված փայտերը։

Գիշերն անցավ ամենաբուռն էմոցիաներով․ աստղադիտակով պետք է դիտումներ իրականացնեինք։ Կար նախատեսված հարթակ, որտեղ պետք է աստղադիտակ դրվեր։ Մենք մաքրեցինք տարածքն ու դարձրինք այն աշխարհի մեջ, բայց աշխարհից կտրված տարածք, որտեղ մուտք գործելով պետք է ընկղմվեինք երկնքի անսահմանության մեջ։ Մեր հարթակը շրջապատեցինք քարերով և անվանեցինք այն պատմական  «կրոմլեխ» անունով։ Կրոմլեխները, դրանք քարե պարզագույն կոնստրուկցիաներ են, որոնք ունեն տիեզերք-երկինք կապի իմաստ։ Մուտք գործելով կրոմլեխի մեջ, մենք կտրվում ենք ողջ աշխարհից և մտովի տեղափոխվում երկինք։ Այսպես ստեղծվեց մեր հարթակը, որը, մեր աշխատանքների շնորհիվ ձեռք բերեց իր նշանակությունը։

20180928_204031

 

 

Մինչև ուշ գիշեր Արամն ու Դավիթը, տիկին Նալբանդյանի հետ ուսումնասիրում էին աստղադիտակի կառուցվածքը և արդեն մի քանի կարևոր գործողություններից հետո, մենք կարող էինք հիանալ երկնքի հարստություններով։ Անասելի հրճվանք ապրեցինք․ մի կողմից անսպասելի ցուրտը, մյուս կողմից խոսակցությունների և զգացողությունների տարափը հետաքրքիր ու դրական մթնոլորտ էին ստեղծել։

Այսպես անցավ մեր Առաջին օրը։

Օր Երկրորդ։ «Կոմիտասյան» օրերի սպասումով։

Առավոտյան մեր վերկացի ժամը սահմանել էինք 7։00-ն։ Սպասվածից շուտ արթնանալով՝ սկսեցինք պատրաստվել՝ արդեն երկու ուղղությամբ․ նախ, պետք է իրականացնեինք մեր ծրագիրը, և երկրորդ պետք է Արատես ժամաներ «Կոմիտասյան օրերի» խումբը։Առավոտյան նախաճաշին հաջորդեց շրջայցը։ Մեր խմբով քայլեցինք դեպի Արատեսի վանքը, որտեղ ընկեր Սամվելը ներկայացրեց վանքի ողջ պատմությունը, նրա կառուցվածքը։ Զարմանալի էր, որ այդքան ժամանակ լուռ լսելուց հետո հարցերի տեղատարափ եղավ․ սովորողները այնքան էին հետաքրքրված վանքով, որ մի պահ մոռացել էին հետագա քայլարշավի մասին։

 

 


Վանքից դուրս եկանք և ուղղվեցինք դեպի Արատես գետը, որտեղ էլ սկսվեց մեր արևոտ օրվա զվարճալի մասը։ Տղաները, չնայած  գետի սառը ջրին, անմիջապես սկսեցին՝ մեկը մյուսի հետևից շտապելով ջուրը մտնել։  Ընկեր Սամվելն ու տղաների մյուս խումբն այդ ժամանակ ուսումնասիրում էին կիրճն ու հարակից տարածքները, որտեղ հետագայում պետք է տեսնեինք ժայռափոր խաչեր, ինչն էլ հուշում էր, որ տեղում եղել է քրիստոնեական անապատ։

Դեպի կացարաններ ճանապարհը բավականին աղտոտված էր, և մենք մեր պարտքը համարեցինք այն մաքրել աղբից։ Արատեսյան կացարաններ վերադարձանք մեծ  բավականություն ստացած։ Տեղում մի քանի շինարարական աշխատանքներ կատարելուց հետո նկատեցինք, որ մեզ է մոտենում երթուղայինը․ ժամանել էին մեր <<հյուրերը>>։
Մինչ նրանց գալը, մենք արդեն պատրաստել էինք սենյակները, վրանը, սեղաններն ու խարույկի փայտը։
Երեկոյան նախատեսված էր ժամերգություն Արատեսի վանքում։ Ժամը 7-ին մեր մեծ խմբով քայլեցինք դեպի վանքը, որի ճանապարհին տիար Բլեյանը պատմում էր ու ներկայացնում Արատեսը,  արդեն իրականացման ճանապարհին գտնվող և գալիք ծրագրերը։ Ժամերգությունից հետո մեծ թեթևություն զգացի հոգումս, կարծես մի ամբողջ վանք  նորից կենդանացավ։ Տիկին Նալբանդյանն անգամ նկատեց, որ, թերևս, մենք վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին մարդիկ էինք, ովքեր երգեցին վանքում։ Փաստը հուզիչ է, այնպես չէ, իմ սիրելի ընթերցող։
Գիշերն անցավ կրակի մոտ։ Երգեր, կատակներ, խոսակցություններ և ծիծաղներ էին հնչում, իսկ կրակի լեզուներն այդ խոսակցությունները հասցնում էին մեր աստղերին, որոնք ժպտում էին երկնքում։

 

 

Օր երրորդ։ Գալիս ենք տուն։

Առավոտը սկսվեց քայլարշավով։ Տիարը ուղեկցեց մեզ դեպի Խաչոց ձոր, որի ճանապարհը բարդ էր, արկածներով լի։

 

 

This slideshow requires JavaScript.

Խաչոց ձորից բաժանվեցինք երկու խմբի․ մենք՝ դեպի Արատես, մյուս խումբը՝ դեպի Սմբատաբերդ։ Մի քանի ժամ անց պետք է հանդիպեինք Քարավանատանը, որը պատկանում էր Օրբելիներին։

Արատեսում մի քանի շինաշխատանքներ պետք է կատարեինք։

 

 

Աշխատանքներից հետո ճանապարհ ընկանք, որի առաջին կանգառն էր Օրբելիների քարավանատունը։

imgp0574.800.jpg

Մյուս կանգառն էր Հայրավանքը, որն այնքան սիրելի է դարձել մեզ համար։

32_big.jpgԵվ ինչպես կարելի է ավարտել իմ գրռումն առանց խմբակային նկարի․․․Արատեսը կկարոտի մեզ, մենք՝ իրեն․․․մինչ նոր հանդիպում, Արատե՛ս։

20180930_081050

 

 

Posted in Ճանապարհորդություն, Նախագծեր և ծրագրեր, Արատես, ճամբարային օրեր

Աստղազարդ Արատես

Արատեսը՝ գիշերային աստղային երկնքի դիտումներով

dsc_0530

Սեպտեմբերի 28-30-ը նախատեսված է ուսումնական-աստղագիտական-էկոլոգիական-ազգագրական ճանապարհորդություն դեպի Արատես։ Ճամփորդությանը մասնակցելու են Ավագ դպրոցի 9, 10, 11-րդ դասարանի սովորողները։

Նպատակը՝

Աստղադիտումներ, հայրենագիտություն

Ճամփորդության ընթացքում՝

* Արատեսի տարածքում իրականացնել բարեկարգման և բարենորոգման աշխատաքներ

* ուսումնասիրություններ

* տեղանքի քարտեզագրում

* գիշերային աստղադիտումներ աստղադիտակով

* գործունեություն արվեստանոցում

* «Արատեսյան բնապատկերներ» ցուցահանդեսի կազմակերպում

* Երևան-Արատես ճանապարհին այցելություն՝ Եղեգիսի խոշորացված համայնքի պատմամշակութային հուշարձաններ

* այցելություն Արատեսի վանք, Վանքի մաքրման աշխատանքների կազմակերպում։

* ազգագրական ուսումնասիրություններ

Անհրաժեշտ տեխնիկա և պարագաներ

* Ֆոտոխցիկ, ձայնագրիչ

* Աղբի տոպրակներ, ձեռնոցներ

* Առաջին օգնության արկղ

* Աստղադիտակ

* Երկարացման լար, մարտկոցներ աստղադիտակի համար

* Քնապարկ, տաք հագուստ

Օրվա ռեժիմ

Առաջին օր

9։00 մեկնում Մայր դպրոցից

կանգառներ՝ Պ․Սևակի հուշաքար, պատուհան դեպի Արարատ,Եղեգիսի խոշորացված համայնքի մշակութային հուշարձանների այցելություն՝ Հորմոնի վանք, Զորաց եկեղեցի

14։00 ժամանում Արատես

14։30-15։00 ճաշ

15։00-17։00 բարեկարգման աշխատանքներ

17։00-18։00 Վանքի տարածքի մաքրություն

18։00-19։00 կլոր-սեղան քննարկումներ-առաջարկներ

19։00-19։30 ընթրիք

19։30-20։30 զրույցներ աստղագիտության մասին

20։30-21։00 աստղադիտակի նախապատրաստում դիտումների համար

21։00 դիտումներ աստղադիտակով

Երկրորդ օր

8։00 վերկաց

8։00-8։15 մարմնամարզություն

8։15-8։45 հիգիենայի ժամ

8։45-9։15 նախաճաշ

9։15-10։00 միջավայրի խնամք

10։00-12։00 քայլարշավ Արատեսի տարածքում

12։00-12։15 հետճաշիկ

12։15-14։30 գործունեություն արվեստանոցում

14։30-15։00 ճաշ

15։00-17։00 բարենորոգման աշխատանքներ

17։00-18։00 Վանքի տարածքի մաքրություն

18։00-19։00 կլոր-սեղան քննարկումներ, ամփոփում

19։00-19։30 ընթրիք

19։30-20։30 զրույցներ աստղագիտության մասին

20։30-21։00 աստղադիտակի նախապատրաստում դիտումների

21։00- դիտումներ աստղադիտակով

Երրորդ օր

8։00 վերկաց

8։00-8։15 մարմնամարզուն

8։15-8։45 հիգիենայի ժամ

8։45-9։15 նախաճաշ

9։15-10։00 միջավայրի խնամք

10։00-12։00 քայլարշավ Արատեսի տարածքում

12։00-12։15 հետճաշիկ

12։15-14։30 գործունեություն արվեստանոցում

14։30-15։00 ճաշ

15։00-15։30-վերադարձի նախապատրաստություն

15։30- Վերադարձ Երևան

Ծրագրի ղեկավարներ՝   Հասմիկ Նալբանդյան

Լիլիթ Յախինյան