Posted in «Գինու և Խաղողի» դպրոց

«Խաղողի և գինու» դպրոց

Փետրվարի 4-ին՝ երկուշաբթի, ավագ դպրոցի և քոլեջի սովորողները մասնակցեցին՝ «Խաղողի և գինու» դպրոցի՝ ընկեր Արտակի կազմակերպած ճանապարհորդությանը։ Հյուրընկալել էինք՝ ICARE argubusiness ընկերությանը, որտեղ մեզ սիրով դիմավորեց Զառա Մուրադյանը։ Ծանոթացանք գինեգործությանը, հետաքրքիր ժամանակ և գործունեություն ծավալեցինք գինեգործության շրջանակներում։ Սովորողներն անգամ փորձեցին սպիտակ գինի, ընկալեցին դրա համը՝ ըստ մշակված ձևի։

This slideshow requires JavaScript.

Հետաքրքիր ժամեր անցկացրինք ICARE ընկերությունում, ապա ուղևորվեցինք դեպի Ոսկեհատ գյուղ՝ Արմավիրի մարզ։ Այստեղ էլ, գինու նորաթուխ գործարանում մեզ հյուրընկալեց տնօրեն՝ Արտակ Գաբրիելյանը, ով մեզ արդեն գործնականորեն պատմեց գինու ստեղծման մասին, ծանոթացրեց  նորագույն տեխնոլոգիաների հետ։
ICARE ընկերության կայքը։