Posted in Հոկտեմբեր, Նախագծեր և ծրագրեր

Մենք Շենգավիթում ենք։ «Երևանյան հնավայրեր» նախագիծ։

Քամին մեզ այսօր տարավ Շենգավիթ․․․ Բնակատեղի, որտեղ  վաղ Բրոնզի դարում  ստեղծվել, զարգացել և գոյատևել է մի ամբողջ քաղաքային մշակույթ։

20181025_142909.jpg

Շենգավթի ստորին շերտերը ամենայն հավանականությամբ սկիզբ են առնում 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից և այդ տեսանկյունից կարող ենք ասել, որ Շենգավիթը Երևան քաղաքի տարածքում եղած 5-6 հազար վաղեմությամբ քաղաք է. այնքան հին է Շենգավիթը Երևանից, ինչքան հին է էրեբունին մեզանից»,- ասում է Հակոբ Սիմոնյանը։ Աղբյուրը

Շենգավիթից գտնվել են բազմաթիվ կավե գտածոներ, զարդեր, ճարտարապետական կոռույցներ, պարիսպ, մետաղագործության հետ կապված գտածոները  և այլն։ Գտածոների մի մասը պահվում է Շենգավիթի թանգարանում, մի մասը՝ էրեբունի պատմահնագիտական, մի զգալի մասը Երևանի պատմության թանգարանում են, մի հավաքածու էլ Պատմության թանգարանում է։ Հակոբ Սիմոնյանը նաև նշում է, որ պետական աջակցություն պեղումներն իրականացնելու համար չեն ստանում։

Շենգավիթ Այցելեցինք 9-րդ դասարանցիների խմբի հետ, որտեղ մեզ դիմավորեցին փոքրիկ, հյուղականման թանգարանի աշխատողները, ովքեր մեծ ուրախությամբ ներկայացրին մեզ տեղանքը։
Քանի որ ակնարկային և պատմական մասի  պատասխանատուն էի ես և պետք է հնարավորինս հասկանալի և հետաքրքիր բացատրեի ամբողջ մշակույթը, մշակութային շերտերը, ծանոթությունը սկսեցինք թանգարանից, որի տարածքը փոքր էր մեր դպրոցի սովորական դասարանից, սակայն պարունակությունը թույլ էր տալիս խոսել ու խոսել շենգավիթյան մշակույթի մասին ժամերով։
Սովորողները ծանոթացան պեղումների արդյունքում հայտնաբերված իրերի, հնատիպ մուրճերի, հալոցների, սանդերի և վարսանդների, հավատալիքների հետ։

Սովորողներին հետաքրքրեց մկանային վերականգնումը, որը կատարվել էր Շենգավիթում՝ պեղումների արդյունքում գտնված ոսկրային մնացորդի հիման վրա։ Թանգարանում ծանոթացան նաև օջախի և Օջախ հասկացության հետ, որն այնքան կարևոր նշանակություն ունի հայկական մշակույթում։

20181025_14225820181025_142220

Թանգարանում ծանոթությունց հետո դուրս եկանք հնավայր, ուր անձրևոտ էր, բայց գեղեցիկ։
Ծանոթացրի սովորողների բնակավայրի կառուցվածքին հարցերի և պատասխանների միջոցով։

Օրն անցավ հագեցած, հետաքրքիր և, իհարկե, գիտելիքներով լի։

Սովորողների բլոգները Շենգավթի մասին։

1․ Դիանա Աթանեսյան

2․ Մերի Պետրոսյան․

3․ Աննա Իսախանյան

4․ Էլեն Աբգարյան

5․ Մարիա Ավանեսյան

6․ Էտուար Գույումճյան

7․ Լուսինե Մարտիրոսյան

Posted in Հոկտեմբեր, Ճանապարհորդություն

«Երևանյան հնավայրեր» Նախագիծ։ Թեյշեբաինի-Կարմիր բլուր

Երևանյան Հնավայրեր
Թեյշեբաինի-Կարմիր բլուր

շ

Հոկտեմբերի 24-ին 9-րդ դասարանցիների 16 հոգանոց խումբը՝ «Երևանյան հնավայրեր» նախագծի շրջանակներում այցելեցին Թեյշեբաինի քաղաք-արգելոց, որը գտնվում է  ներկայիս Երևանի՝ Չարբախ արվարձանի տարածքում։

Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին: Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր: Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված: Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է ուրարտական թագավոր` Արգիշտիի որդի  Ռուսայի անունը: Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939թ.` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից:

ՄԻնչ այս կատարված պեղումներըամբողջ ՀՀ տարածքում ցույց են տվել, որ Թեյշուբն ամենահարուստ նյութն է պարունակել իր մեջ։ Ստորև կներկայացնեմ գտածոներից մի քանիսը․

 

 

Սովորողների խումբը Կարմիր բլուր այցելեց քաղաքային երթուղուիով։ Թեյշուբ հասնելուն պես, մեզ դիմավորեցին տեղի գիդն ու ղեկավարը, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին մեզ՝ հետագա այցելությունների համար, նաև կոնտակտային տվյալներ տվեցին մեր մյուս՝ Շենգավիթյան ճամփորդության համար, որի մասին կպատմեմ քեզ ավելի ուշ, իմ սիրելի ընթերցող։

Տեղանքի մասին պատմական և մշակութային, անվան ստուգաբանական ակնարկներնը սովորողներին նախապես պատմել էի։ Նրանց հետաքրքրեց անվան մասին լեգենդը, թե ինչու են անվանում Թեյշուբը Կարմիր բլուր։ Իմ պատմական ակնարկին հաջորդեց Սամվել Թամազյանը, ով տեղեկություններ հաղորդեց ամբողջ տարածաշրջանի մասին։

20181024_13291420181024_13503620181024_13093920181024_13061320181024_130247

 

Ոգևորությունը մեծ էր․ ասեմ, թե ինչու․․․

Սովորողները, ովքեր դեռևս չէին այցելել երևանյան հնավայրեր, չէին պատկերացնում, որ մեզ մոտիկ, մեր կողքին կարող են լինել այնպիսի  պատմամշակութային հուշարձաններ, որոնցից մեկն էլ Թեյշուբն է։
Տեղի գիդը մեզ ուղեկցեց և պատմեց յուրաքանչյուր հանդիպած պեղավայրի մասին։
Մի քանի կարևոր հարցերի շուրջ խոսեցինք․ստորև կներկայացնեմ հարցազրույցը։

  • Մեզ հայտնի է, որ Թեյշուբն ամենաթանկարժեք վայրերից է, որ երբևևէ կարող էր ունենալ Հայաստանը, սակայն այս 4-5 տարիների ընթացքում նկատել եմ, որ անհատներն իրենց տնային անասուններին բերում են, և արածացնում այս տարածքում։ Դուք ասում եք, որ տարածքը հսկվում է․ինչպես կբացատրեք այս փաստը
  • Ճիշտ եք, դա մեր սխալն է, և մենք ունենք հստակ պատասխան։ Մոտ 4-5 ամիս է, որ Թեյշուբում կարելի է տեսնել ոստիկանության աշխատակցի, ով հսկում է տարածքը։ Իսկ մինչ այդ մենք շատ սուղ հովանավորություն էինք ստանում պետության կողմից։
  • Իսկ որտեղ են գնում պեղված գտածոները, հետագա ինչ ապագա են ունենաում դրանք։
  • Պեղված նյութերը նախ և առաջ տրվում են հետազոտության, մաքրման, դրանից հետո հայտնվում են Շենգավիթի, Թեյշուբի կամ Հայոց պատմության թանգարանում։
  • Սպասվո՞ւմ են արդյոք նոր պեղումներ։
  • Նոր պեղումների մասինտեղեկություններ դեռևս չունենք, սակայն այստեղի աշխատանքները շարունակական բնույթ են կրում։
  • Շնորհակալություն։

Սովորողների հետ ծանոթացանք նաև դամբարանադաշտին, բնակելի հատվածին և հնագիտական շերտերին։ Նոր տերմիններ և պատմական փաստեր սովորելուց հետո, քայլեցինք թանգարանային տարածք, որտեղ էլ ծանոթացանք պեղումների արդյունքում գտնված մշկութային արժեքներին։

 

This slideshow requires JavaScript.


Օրն անցավ ուրախ՝ հագեցած գիտելիքով և ժպիտներով։

Հաջորդը  Շենգավիթն է։

Թեյշուբը սովորողների բլոգներում․

1․ Մերի Պետրոսյանի բլոգ

2․ Մարիա Ավանեսյան

3.Էտուար Գույումճյան

4.Լուսինե Մարտիրոսյան

Posted in Հոկտեմբեր, Լուսաբանումներ

Սեբաստացիները «ՊանԱրմենիան էքսպո» 2018-ին

Հոկտեմբերի 14-ին 9-րդ և 10-րդ դասարանցիներն այցելեցին «ՊանԱրմենիան էքսպո»։ Էքսպոյի միտումն է բարձրացնել հայրենական արտադրանքի սպառումը, որակն ու այն բերել նոր մակարդակի։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝

  • արդյունաբերություն,
  • բեռնափոխադրումներ
  • գյուղատնտեսություն
  • սննդարդյունաբերություն
  • զբոսաշրջություն
  • ծառայություններ
  • տպագրություն
  • տեքստիլ
  • շինարարություն
  • կահույք

Հետաքրքիր և անսպասելի էր նկատելը, որ հայկական արդյունաբերությունն առնչվում է այնպիսի ոլորտներին, ինսչպիսիք են՝ քիմիական մաքրող միջոցների, էկոարտադրության և խամքի ոլորտնորը։ Ավելին, արտադրանքը բավականին բարձրորակ էր և շուկայում ուներ նույն արժեքը, ինչ արտասահմանյան ապրանքները։20181014_13104620181014_13205920181014_13210920181014_13261020181014_13264720181014_13275120181014_132923 նկարում՝ Արեգը։

Սովորողները շրջեցին ցուցադրության համար նախատեսված երկու հարկերում, մասնակցեցին վիճակախաղերին, իսկ Արեգն անգամ զբաղվում էր՝ իրենց արդեն սիրելի ապրանքի գովազդով։

Օրն անցավ հետաքրքիր և հաճելի զարմանքի մթնոլորտում։