Posted in Հեռավար-առցանց ուսուցում, Նախագծեր և ծրագրեր, Պատմություն 11-ր դասարան, Աշխատաժամանակ, Լուսաբանումներ

Մարտի 30-ապրիլի 16։ Առցանց ուսուցման առաջադրանքների փաթեթ։ 10 և 11-րդ դասարաններ

 10-րդ դասարան

Աշխատանքի ուղղություններ 10-դասարան

  • Սովորողների հետ մեյլային և այլ հարթակներով առաջիկա օրերի նախագծերի վերաբերյալ տեղեկությունների հաղորդում։
  • Անհատական ուսումնական պլաններ առցանց կրթության շաբաթներին
  • Զատկական տոնի և ընտանեկան նախագծերի իրականացում, հրապարակում
  • Կրթահամալիր ընդունելությանն ուղղված նախագիծ   սովորողների բլոգներում
  • Մի գրքի խորհուրդ նախագծի իրականացում
  • Անհատական աշխատանք սովորողի հետ
  • Գնահատականների և բլոգների ստուգում,  կապ
  • Zoom, microsoft teams հարթակներով սովորողների խմբերի ստեղծում, ուսուցչին աջակցություն։

 

11-րդ դասարան

Zoom հարթակով դասընթացներ 
Ամեն՝
Երկուշաբթի 12։00
Երեքշաբթի 12։00

Պտամության դասըթացի  առաջադրանքներ

  1. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ներ փուլը 

Նյութը՝ https://docs.google.com/document/ 
Պատասխանել դասին կից հարցերին

Հոդվածի Քննարկում
Պրոմեթևս և Հիսուս    
Կարդալ հոդվածը, քննարկել ընկերների հետ, գտնել նմանություններ և տարբերություններ այլ պատմական և դիացաբանական հերոսների հետ։

     2․Արևմտահայությունը 19-րդ դարի 20-ական թվականներին

նյութը՝ https://docs.google.com/document/d/
Պատասխանել դասին կից հարցերին

     3․ Ռուսաստանը և քաղաքակրթական պառակտումը 1917թ-ին 

Նյութը՝ https://docs.google.com/document/d/
Պատասխանել դասին կից հարցերին

      4․ Առաջին աշխարհամարտի ավարտը և հանրագումարները 

նյութը՝ https://docs.google.com/document/
Պատասխանել դասին կից հարցերին

Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝

  • Բլոգային աշխատանքի կատարման
  • Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության
  • Անհատական նախագծերի

Առաջադրանքները ուղարկում ենք իմ էլ․ հասցեին

l.yakhinyan@mskh.am

 

Posted in Նախագծեր և ծրագրեր, Ուսումնական, մանկավարժական ճամբարներ, Լուսաբանումներ

Իրան. Արևելքի եդեմական պարտեզ: Ճամփորդության նախագիծ

Ծրագրում՝

Հայաստան

Իրան

Քաշան

Սպահան

 

Ժամանակացույցը– Մեկնում՝ մարտ 5, ժամը՝ 07:00, վերադարձ՝ մարտ 13, ժամը՝ մինչև 22:00
Արժեքը- 45.000 դրամ, որը ներառում է՝

  • տրանսպորտ
  • թանգարանային մուտքի վճարներ

Հրավիրող կողմն ապահովում է`

  • հյուրատուն
  • սնունդ
  • ներքաղաքային երթուղի

Մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցների, քոլեջի սովորողներ, դասավանդողներ

  1. Դիանա Նազարյան
  2. Ազնիվ Գալստյան
  3. Լիլիթ Յախինյան
  4. Սամվել Թամազյան
  5. Մարինե Ոսկանյան
  6. Յանա Նահապետյան 9-րդ դաս․
  7. Լիլիկ Երիմյան 9-րդ դաս.
  8. Հասմիկ Հակոբյան 9-դ դաս.
  9. Նարեկ Խաչատրյան 10-րդ դաս․
  10. Սամվել Հովհաննիսյան 10-րդ դաս.
  11. Վսեմ Արզոյան 10-րդ դաս․
  12. Էլեն Պողոյան 10-րդ դաս.
  13. Սարգիս Սուքիասյան 10-րդ դաս.
  14. Գոհար Ալավերդյան 10-րդ դաս.
  15. Հրանտ Չալոյան 10-րդ դաս.
  16. Դավիթ Հարությունյան 10-րդ դաս.
  17. Գլէա Տոնոյան 11-րդ դաս.
  18. Ալեն Ավետիսյան 11-րդ դաս.
  19. Արև Տատինցյան 11-րդ դաս.
  20. Մարինե Ասատրյան 11-րդ դաս.
  21. Անիչկա Միքայելյան 11-րդ դաս.
  22. Պետրոսյան Անի /Քոլեջ/
  23. Անգելինա Ղազարյան /Քոլեջ/
  24. Արևիկ Գևորգյան /Քոլեջ/

Պատասխանատուներ՝ Դիանա Նազարյան, Ազնիվ Գալստյան

Երթուղին՝ Երևան-Մեղրի
Երևան-Երասխ, Տիգրանաշենի ոլորաններ, Արենի, Սյունյաց դարպասներ, Գորիս, Կապան, Շիկահող, Ծավ, Մեղրի, Ագարակ, Արաքսի հովիտ

Մեղրի-Քաշան
Խոյ, Սալմաստ, Ուրմիա լիճ, Թավրիզ, Ղազվին, Թեհրան, Ղոմ, Քաշան

Նպատակը՝

  • Հայ-իրանական նոր կամուրջների հաստատում
  • Պարսկական դպրոցների հետ համագործակցության ձեռքբերում
  • հայ-իրանական կրթական փոխանակումներ

Ընթացքը՝

  • «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի հետ համագործակցություն
  • «Բանու Աբրիշամ» դպրոցի հետ համագործակցություն
  • կլոր սեղան հանդիպում-քննարկումներ
  • մեր կողմից հունիսյան ճամբարին մասնակցության հրավեր
  • հայրենագիտական, պատմական, ուսումնական ճամփորդություն
  • ճանաչողություն
  • ինքնություն և մշակույթ
  • նոր ծանոթություններ, գործընկերների ձեռքբերում
  • լեզվի փորձառություն
  • հայրենագիտական-աշխարհագրական-լեզվական գիտելիքների ամրապնդում, զարգացում

Անհրաժեշտ պարագաները՝ 

  • Ուսապարկ, օրապահիկ (բրդուճներ), ջուր,
  • տաք հագուստ, գլխաշոր, երկարաթև հագուստ մինչև ծնկները հասնող (աղջիկներ),
  • նկարահանող թվային միջոցներ,
  • անձնագիր՝ ելքի վիզայի թույլտվությամբ
  • Նոտարական գրասենյակից լիազորագիր

Արդյունքները՝ Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության ընթացքում պատումներով, լուսանկարներով։

  • Նախահաշիվ՝

Տրանսպորտ  (Երևան – Ուրիմիա-Քաշան և հետադարձ)՝ 1 անձը՝ 35.000 դրամ
Թանգարանային մուտքի վճարներ՝ 1 անձը՝ 9.500 դրամ
Գիշերակացը՝ Քաշանում
Ապահովագրություն՝ 500 դրամ:

  • Նախապատրաստական փուլի արդյունքներ
  • Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով․

1.Առաջին փուլ

Ընթերցումներ, քննարկումներ, հետազոտական աշխատանքներ Իրանի մասին, համացանցից լրացուցիչ նյութերի ձեռքբերում, թարգմանություն և համակարգում: Պայմանավորվածության ձեռքբերում Երևանի ”Շահիդ Ֆահմիդե” կրթահամալիրի հետ։ Կազմել երթուղու քարտեզը։ Կազմակերպել հավաք-քննարկում նախագծային խմբի հետ։

2. Երկրորդ փուլ- Ճամփորդություն

Մաս առաջին՝ Երևան-Մեղրի 400կմ, Երևան-Երասխ, Տիգրանաշենի ոլորաններ, Արենի, Սյունյաց դարպասներ, Գորիս, Կապան, Շիկահող, Ծավ, Մեղրի, Ագարակ, Արաքսի հովիտ
Մաս երկրորդ՝ Մեղրի-Թավրիզ, Խոյ, Սալմաստ, Ուրմիա լիճ, Թավրիզ, Ղազվին, Թեհրան, Ղոմ, Քաշան

Վերադարձը՝ նույն երթուղով

  • Կանգառներ՝
    1-ին կանգառ-Արենի
    2-րդ կանգառ-Գորիս
    3-րդ կանգառ- սահման
    4-րդ կանգառ-Ուրմիա
    5-րդ կանգառ-Թավրիզ
    6-րդ կանգառ- Թեհրան

Օր 1-ին.

05. 03-Մեկնում
07:00-մեկնում Մայր դպրոցից
10:00-կանգառ Արենիում
13:00-կանգառ Գորիսում՝ հանգիստ
15:00-Մեղրի
Հայ-իրանական սահմանի հատում-Արաքս գետ-Խոյ-Սալմաստ-Ուրմիա լիճ-Թավրիզ-Ղազվին-Թեհրան-Ղոմ-Քաշան-գիշերում

Օր 2-րդ.

06. 03
08:00-վերկաց-նախաճաշ
Օրը ՝ Քաշանում
ԱմերիԹաբաթաբայիԲորուջերդի,
14:00-ճաշ
15:00-Քաշանի պատմական շուկա
19:00 ընթրիք
Գիշերում՝ Քաշանում

Օր 3-րդ.

07.03
08:00-վերկաց-նախաճաշ
Օրը ՝ Քաշանում
ԱբասյանՖին բաղնիք և Ֆին այգի,
14:00-ճաշ
15:00-Նկուղային Նուշաբադ քաղաք
19:00-ընթրիք
Գիշերում՝ Քաշանում

Օր 4-րդ.

08.03
08:00-վերկաց-նախաճաշ
9:00-մեկնում Մարանջաբ անապատ
14:00-ճաշ
15:00-Նամաք լիճ
19:00-ընթրիք
Գիշերում՝ Քաշանում

Օր 5-րդ.

09. 03
08:00-վերկաց-նախաճաշ
09:00 մեկնում Սպահան
12:00-այցելություն Նաղշե Ջահան հրապարակ, Շեյխ Լոթֆալլահ մզկիթ, շուկա
15:00-ճաշ
16:00-այցելություն Խաջու և Սիոսեփոլ կամուրջներՉեհել սոթուն պալատ, Չահարբաղ դպրոց, Հաշթ բեհեշթ պալատՄենարջոնբանՍպահանի Իմամ մզկիթՆոր ՋուղաՎանք եկեղեցի
19:00-ընթրիք
Գիշերում Քաշանում

Օր 6-րդ.

10.03
08:00-վերկաց-նախաճաշ
09:00-այցելություն պարսկական դպրոցներ. Բանու Աբրիշամ
15:00-ճաշ
16:00-զբոսանք Քաշանում
19:00-ընթրիք
Գիշերում Քաշանում

Օր 7-րդ.

11.03
08:00-վերկաց-նախաճաշ
09:00-այցելություն պարսկական դպրոցներ. կրթական փոխանակումներ
15:00-ճաշ
16:00-զբոսանք Քաշանում
19:00-ընթրիք
Գիշերում Քաշանում

Օր 8-րդ.

12.03
08:00-վերկաց-նախաճաշ
09:00-Մեկնում Աբիանե գյուղ
15:00-ճաշ
16:00-այցելություն Նիասար ջրվեժ
19:00-ընթրիք
Գիշերում Քաշանում

Օր 9-րդ.

13.03
08:00-վերկաց-նախաճաշ
09:00- վերադարձ

Մարանջաբ անապատLovely_Maranjab_Desert

Ուրմիա լիճAlaedin-Travel-Company-Attraction-Urmia-Lake-6

ԹեհրանIran-Tehran-2-1536x864

Աղի լիճNamak Lake دریاچه نمک حوض سلطان قم

Նիասար ջրվեժAlaedin-Travel-Agency-Attraction-Waterfall-Niasar-Kashan-1

Բորուջերդիf58eb6020252c5_58eb602025371

Նաղշե ջահանnaghsh 1

Վանք եկեղեցիcattedrale-di-amna-perkich-isfahan

Նուշաբադkashan-Ouyi-Ancient-City2-678x381

Սիոսեփոլ800px-Si-o-se-Pol

Աբիանե գյուղabiyane2-870x555

Posted in Նախագծեր և ծրագրեր, Լուսաբանումներ

Տերընդեզ Ավագ և Միջին դպրոցներում

Տոնական հանդես

Ժամը 12։00

վայրը՝ Մայր դպրոցի մարզադաշտ

ծրագիրը՝ Ավագ դպրոց + Միջին դպրոց

  • Պարերգ՝ «Նուբար»
  • Պարերգ՝ «Նինըմ»
  • Պարերգ՝ «Տըրընդեզ դարման ու կես»
  • Պարերգ՝ «Դերիկո»

Ավագ և Միջին դպրոցի սովորողները կրակի շուրջ կհավաքվեն, որից հետո կերգեն ու կպարեն վերոնշյալ պարերգերը։

Երգեցողություն՝ Լուիզա Քեշիշյան

Թմբուկ՝ Հայարփի Անանյան

Իրանական տոներ նախագծի շրջանակներում ուսումնասիրել, թե ինչպես են նշվում հայկական և իրանական ավանդական Տրնդեզները, ուսումնասիրել և գտնել երկու ժողովուրդների ավանդական տոնի ընդհանրությունները և տարբերությունները: Պատրաստել տոնի ժամանակ մատուցվող իրանական և հայկական ավանդական ուտեստներ`

Իրանական Տրընդեզ

Սովորողները ծանոթանում են երկու ժողովուրդների տոների պատմությանը, գտնում նմանություններ և տարբերություններ: Ուսումնասիրում տոնի ժամանակ իրականացվող պարերը և երգերը, ծանոթանում միմյանց ասվող մաղթանքներին և արվող գուշակություններին: Ուսումնասիրում երկու տոների ավանդական ուտեստներին և պատրաստում այն:

Մասնակիցներ՝

Ավագ դպրոցի 9, 10, 11-րդ դասարանների սովորողներ, միջին դպրոցի 6,7,8-րդ դասարանի սովորողներ

Արդյունք՝

Կրթահամալիրում Տրնդեզի նշում, հայկական և ավանդական ուտեստների համտեստում:

Հայկական սեղանի պատրաստման ուտեստներ

  • Հալվա

Հալվայի համար անհրաժեշտ է
2 բաժակ ալյուր

0,5 բաժակ ձեթ

0,5 բաժակ շաքարավազ

100 գ ընկույզ

Պատրաստման եղանակը
2 բաժակ ալյուրը լցնել թավայի մեջ և բովել այնքան, մինչև սկսի կարմրել: Կարմրելուց հետո ավելացնել 0,5 բաժակ ձեթ` շարունակելով ամբողջ ընթացքում գդալով խառնել, այնուհետև` 100 գ ծեծած ընկույզ և 0,5 բաժակ շաքարավազ` դարձյալ խառնելով: Երբ դառնում է համասեռ և կպչուն զանգված, լցնել նախուտեստի ափսեի մեջ ու գդալով հարթեցնել: Այնուհետև պատառաքաղով վրան նախշեր անել:

  • Փոխինդ

Պատրաստման համար

0,5 կգ փոխինձ

2 լ ջուր

0,5 ճաշի գդալ աղ

150 գ յուղ

500 գ մածուն

Պատրաստման եղանակը

2 լ ջուրը կաթսայով դնել գազօջախին: Երբ ջուրն սկսում է եռալ, վերցնել կրակի վրայից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ սառչի: Այնուհետև գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ գդալով խառնել այնքան ժամանակ, մինչև այն թանձր զանգված դառնա: Այդ զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակելով խառնել այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախի վրայից: Այնուհետև պատրաստի փոխինձով խաշիլը լցնել ափսեների մեջ: Ուտելիս ափսեի կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել: Փոխինձի վրա մածուն քսել և ճաշակել: Ճիշտ պատրաստված փոխինձը պետք է քաղցրահամ ու աղի լինի և ջերմացնի կովկասյան ձմեռները:

  • Աղանձ

    Բաղադրիչներ.
    1 կգ ցորեն,
    300 գ կանեփի սերմ,
    աղ,
    ընկույզ, նուշ – 300-ական գ

    Ցորենը բովել ոչ շատ թեժ կրակով, մի քիչ աղաջուր լցնել, անընդհատ խառնել: Առանձին բովել կանեփի սերմը: Բովել նաև ընկույզն ու նուշը, խառնել բոլորն իրար, լցնել մի ամանի մեջ և շորով փաթաթել: Տրնդեզի աղանձի հետ երբեմն խառնում են քաղցր կլոր կոնֆետներ և ադի-բուդի եգիպտացորենի բոված հատիկներ:

 

 

 

Posted in Նախագծեր և ծրագրեր

AUA Ամերիկյան համալսարանի բնագիտամաթեմատիկական դասընթացներ։ Փուլ 2-րդ

«ԳիտՍԵՐունդ» ծրագրի հաջորդ աշխատարանները տեղի են ունենալու փետրվարի 14-16 ժամանակահատվածում։
Աշակերտների աշխատանքը կիրականացվի հետևյալ օրերին և ժամերին։
Փետրվարի 15 (Շաբաթ) 10։30-12։30 շուրջ 40-50 աշակերտ
Փետրվարի 15 (Շաբաթ) 14։45-16։45 շուրջ 40-50 աշակերտ
Փետրվարի 16 (Կիրակի) 13։15-14։15 շուրջ 40-50 աշակերտ

Ամերիկյան Համալսարանում բնագիտամաթեմատիկական դասընթացները անցկացվելու են հետևյալ առարկաներից՝

  • Քիմիա
  • Ֆիզիկա
  • Մաթեմատիկա
  • Կենսաբանություն

Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները կմասնակցեն այս նախաձեռնությանը, որին մասնակցության փորձ ունեն։

1․Մարիամ Մայիլյան

2. Մոնիկա Բաբայան

3. Կարինա Թովմասյան

4. Լուսինե Մարտիրոսյան

5. Լիդիա Կամենդատյան

6. Էլինա Սիմոնյան

7. Էլեն Պողոսյան

8. Հասմիկ Վարդանյան

9. Մարիա Կարապետյան

10. Հասմիկ Ներսիսյան

11. Գոռ Բարխուդարյան

12. Գոռ Գրիգորյան

13. Մելինե Մարտիրոսյան

14. Լիլիթ Սարիբեկյան

15. Կարեն Մարտիրոսյան

16. Տիգրան Չերքեզյան

17. Տիգրան Արզումանյան

18. Տաթև Այվազյան

19. Մարինա Ղազանչյան

20. Միլենա Մադոյան

21. Միլենա Դավթյան

22. Հրանտ Չալոյան

23. Մելինե Ժամկոչյան

9-րդ դասարան

  1. Արմեն Մալյանց
  2. Աստղիկ Ավագյան
  3. Լիլիկ Երիմյան
  4. Մարկ Միկաիլ
  5. Դավիթ Մարտիրոսյան
  6. Մերի Թոռունյան
  7. Սվետլանա Մելքումյան
  8. Ջուլիա Ասրյան
  9. Անի Արղության
  10. Դավիթ Հարությունյան
  11.  Անահիտ Հովհաննիսյան

Պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Posted in Նախագծեր և ծրագրեր, Լուսաբանումներ

Սովորողների հունվարյան հաշվետվությունների փաթեթ

10-րդ դասարանի սովորողները ներկայացնում ենիրենց աշխատանքները հունվարյան ճամբարային ամսվա ընթացքում։

Պողոսյան Էլեն

Ճամփորդությունների և նախագծերի մասնակցություն
Հունվարյան ճամբարային ամսվա ընթացքւմ հասցրի մասնակցել 2 ճամփորդության
1. Առաջին անգամ գնացինք Գյումրինախապատրաստական առաջադրանք
2. Գնացինք <<Զառ>> գյուղ

Տիգրան Չերքեզյան

Գրականություն– բացել եմ մի Յութուբյան մի ալիք,որը կոչվում է Արեւմտահայերեն ընթերցումներ։Որտեղ հրապարակում եմ արեւմտահայ գրողների բանաստեղծությունները։Ինձ նաև միացան իմ ընկերները։Շուտով նաև, Ընկեր Նունեի հետ կմասնակցենք հոգևոր գրականության ընթերցումներ։Մասնակցել եմ Հունվարյան գործունեության ամփոփիչ հավաքին։

Ռուզաննա Ղազարյան

Իրականացրել ենք Հետաքրքրաշարժ հնագիտություն նախագիծը Ազնիվ Գալստյանի հետ: Նախագծի շրջանակներում հանդիպումներ ունեցան Հնագետների հետ.
Գիտություն հնի մասինՈսկորներն են խոսումՀնագիտական իրերի վերականգնում.
Հանդիպումներից հետո այցելեցինք հնագիտության թանգարան.

Իննա Բանդուրյան

Նախագծերի մասնակցություններ, դպրոցում միջոցառումների լուսաբանումներ

LCC international university. Լատվիայի համալսարանի մասնագետները Ավագ դպրոցում

Դդմածես (Ղափամա) մասնակցեցի մեդիա ուրբաթին

«Բնակավայրն առանց ճաղերի» նախագիծ

Մելինե Մարտիրոսյան

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այնքան բան եմ հասցրել անել։ Ե՛վ ճամփորդություններ, և՛ նախագծեր, և՛ հանդիպումներ։ Սկսեմ ճամփորդություններից։ Սկզբում իսպաներենի ուսուցչուհու հետ այցելեցինք «Լևոնի աստվածային գետնափոր»։ Ուղղակի հրաշք էր։ Խոսքերով չեմ կարող նկարագրել իմ տեսածը։ Հիացմունք, հետաքրքրվածություն, զարմանք և միևնույն ժամանակ լարվածություն։

Մարինա Ղազանչյան

Հունվար ամիսը նախագծերի ամիս էր, այս ամսվա ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և ամրապնդեցի ունեցածս:

Հունվարի 14-ին ունեցանք քննարկում համացանցի լավ և վատ կողմերի մասին, հետաքրքիր դաս էր, բոլորս էլ, ինչ որ նոր բան սովորեցինք:

 

Posted in Նախագծեր և ծրագրեր, Լուսաբանումներ

Դիջիթեք։ Kahoot.it

Ներկայացնում եմ Kahoot.it կայքը, որի շնորհիվ կարելի է հեշտությամբ սերտել դասը, նյութը կամ քննարկման թեման խաղալով։ Kahoot.it կայքն իրենից ներկայացնում է խաղային կազմակերպման դաշտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել իր խաղը՝ նախընտրած թեմայով։

Ավագ դպրոցի 11-րդ դասարանի պատմության դասընթացի ժամանակ բազմիցս օգտագործել ենք տվյալ հնարավորությունը՝ դասարանում դասը ավելի հաճույքով սերտելու և մրցակցությունը խրախուսելու համար։

Ներկայանեմ կայքը․

Մուտք ենք գործում https://kahoot.com/ լինքով, որտեղ աջ անկյունում կարող եք գրանցվել խաղ ստեղծելու համար

1.PNG

Ահա Կայքի իմ էջը, որտեղ կան ինչպես պատմությանը վերաբերող հարցեր, անյպես էլ ինտելեկտուալ տարբեր մրցաշարեր, որոնք կազմել են սովորողները։

2.PNG

Ինչպես են սովորողները միանում ինտելեկտուալ խաղին։

Քայլ 1

Կա ընդհանուր մեկ էջ, որտեղ ուսուցիչը կառավարում է սովորողների մուտքը խաղ։

3.PNG

Քայլ 2

Խաղը ակտիվացնելու համար, սովորողները առցանց միանում են խաղին հատուկ կոդով, որը միանում է հիմնական էջից։

4.PNG

Քայլ 3

Խաղին միանալուց հետո, դասավանդողը սկսում է վարել խաղը։ Հարցերը երևում են մեծ էկրանին, իսկ սովորողները կազմում են խմբեր, կամ խաղում են անհատական։

հարցերը բաղկացած են երկու տիպից՝

  • ճիշտ կամ սխալ
  • 4 տարբերակից բաղկացած։
  • 5.PNG
  • Հարցերը նախապես կազմում է դասավանդողը ընտրում ձևաչափը։

Խաղի վերջում երևում են 3 աստիճաններ՝ սովորողների մասնակցության ցուցանիշով։

8.PNG

Սովորողների հետ պատրաստել ենք հայոց պատմությունից և համաշխարհային պատմությունից 2 ծաղ, ինչպես նաև 2 ընդհանուր ինտելեկտուալ խաղեր։

910

Կրթահամալիրում խաղը տարածելու համար, ձեզ եմ տրամադրում ՄՈՒՏՔԱՆՈՒՆ և ԳԱՂՏՆԱԲԱՌ։ Ներսում կտեսնեք փորձնական խաղի օրինակ 4 հարցերով։

ՓՈՐԶՁԵՆՔ ԽԱՂՈՎ ՍՈՎՈՐԵԼ ․․․

kahoot.com

ՄՈՒՏՔԱՆՈՒՆ     studentmskh

ԳԱՂՏՆԱԲԱՌ       mskh2020 

Առա՜՜՜ջ․․․․

 

 

 

 

Posted in Նախագծեր և ծրագրեր

«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմ Երևանյան հնավայրեր նախագիծ

Երևանյան Հնավայրեր նախագծի շրջանակներում, առաջիկայում պետք է ուսումնասիրենք Էրեբունի ամրոց-բնակավայրի պատմությւոն, տարածաշինությունն ու զարգացումը։
Ֆիլմի դիտումը նախապատրաստական աշխատանք է, որը կատարելու ենք մինչև Ամրոց այցոլությունը։
Սովորողները ֆիլմի դիտումից հետո իրենց բլոգներում կպատմեն սովորածի մասին, իսկ այցելությունից հետո  կներկայացնենք տեղեկությունների դիջի փաթեթ։

«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմը նվիրված է Երևանի պատմությանը՝ վաղնջական դարաշրջաններից մինչև մեր ժամանակները: Ռեժիսոր` Արտակ Ավդալյան

Հեղինակ` Արտակ Մովսիսյան

Պրոդյուսեր` Կարեն Ղազարյան

Կրեատիվ պրոդուսեր՝ Վահան Հովհաննիսյան

 

English version – https://youtu.be/nnlBoMLpi1w

Руссая версия – https://youtu.be/5VrSSE0bmKM

Turkish – https://youtu.be/xOUkqbepRCc

Farsi – https://youtu.be/4Of2XxlYOuk

Posted in Նախագծեր և ծրագրեր

Սահադաշտ։ Նախագիծ

Սահադաշտ՝ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց

Ճամփորդության օրը՝  17․01․2019թ․
Ժամը՝   9:30 – 13:00

Ճամփորդության ընթացքում

  • քայլք
  • չմշկասահք
  • լուսանկարահանում, տեսանկարահանում
Նախապատրաստական փուլ
  • Չմսկասահքի պատմության սկիզբը
  • Աշխարհի խաղեր
Երթուղի
  • Մայր դպրոց – Բաբաջանյան փողոց – Իսակովի պողոտա – Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց
Անհրաժեշտ է ունենալ
  • տաք հագուստ, հարմար կոշիկներ
  • 1500 դրամ
Համակարգող
  • Լիլիթ Յախինյան
Մարզիկ
  • Անդրանիկ Մանուչարյան

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ

  1. Մոնիկա Բաբայան
  2. Աննա Ստեփանյան
  3. Կարինա Թովմասյան
  4. Էլլադա Բաբայան
  5. Ռուզան Ղազարյան
  6. Իննա Բանդուրյան
  7. Մարիամ Մայիլյան
  8. Սուքիասյան Սարգիս
  9. Ավետիսյան Հայկ
  10. Գոռ Գրիգորյան
  11. Գոռ Բարխուդարյան
  12. Մելինե Ժամկոչյան
  13. Միլենա Դավթյան
  14. Հասմիկ Վարդանյան
  15. Սերգեյ Մինասյան
  16. Առաքել Գրիգորյան
  17. Բաբայան Ալինա
  18. Լիդիա Կամենդատյան
  19. Մանե Մանուկյան
  20. Միքայել Մկրտչյան
Posted in Նախագծեր և ծրագրեր

Ձմեռամուտը Ջերմուկում ♥

Նախագծի նպատաները-Էկոլոգիական խնդիրների ուսումնասիրությունը, ծանոթացում տուրիզիմի զարգացման հեռանկարներին Ջերմուկ քաղաքի օրինակով, ծանոթացում Ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կեչուտի ջրամբարի գործունեության հետ:  Վայոց Ձորի բնաշխարհի մի պատառիկ։
Նախագծի ընթացքում սովորողները ծանոթանում են առկա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակությանը, կազմում են մանրամասն քարտեզ,  կազմակերպում են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: Այցելում են Ջերմուկի հանքային ջրերի գործարան և Այծասար։
Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնարավոր հետևանքներին, հնարավորություն են ունենում տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը։ Կազմել Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերի քարտեզ-երթուղին և ճիշտ գնահատել Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային զեսուրսները։

Գիշերակացը՝ Եվմարի հյուրանոցումՕրակարգ

Օր 1
9:00 Մեկնում Երևանից
10։30 կանգառ Արփա գետի ափին

13:30 ժամանում Ջերմուկ

14:00-17:00 այցելություն Այծասար

18։00 ընթրիք
18։30-20։30 երեկոյան զբոսանք
20:30-22:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9:30-12:00 այցելություն Ջերմուկի ջրվեժ
12:00-14:00 այցելություն Ջերմուկի հանքային ջրերի գործարան
14:00-15:00 ճաշ
15:00-17:00 աշխատանք բնոգների հետ
17։00 -19:00 սեմինար-պարապումքներ
19։30 ընթրիք
20։00-22:00 օրվա ամփոփում
22։30-քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
10։30 վերադարձ դեպի Երևան
17:00 Ժամանում

 

Համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Լիլիթ Յախինյան, Վաչագան Ասատրյան

Նախահաշիվ
19 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 10,000 դրամ, Ընդհանուր 190,000 հազար դրամ։ Որից՝ 60,000 դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցում, 80,000 դրամ ճանապարհածախս (Կրթահամալիրի մասնակի աջակցությամբ), 50,000 դրամ սննդի կազմակերպում։

Снимок
Նախնական ցուցակ
1․Կիրակոսյան Միլենա
2․Աբգարյան Անահիտ
3․Ներսիսյան Գևորգ
4. Ենոքյան Արթուր
5․ Բաբայան Արման
6. Տումանեան Վասակ
7․ Շահվերդյան Մարիամ
8․ Հարությունյան Քնար
9․ Ասլանյան Լարիսա
Ավագ դպրոց
1. Ինեսա Գափոյան
Ստեփանյան Արմեն
2․ Մինասյան Սերգեյ
3․ Արզոյան Վսեմ
4․Մարիա Կարապետյան 
5․ Նարեկ Վարթանի
6.Մարիամ Մնացականյան
Posted in Նախագծեր և ծրագրեր

Միասին պատրաստում ենք հարիսա

Հարիսան, այնքան «ներկայացուցչական» տեսք չունի, սակայն այն շատ համեղ է, որը հաճույքով ենք համտեսում ձմեռային սառը օրերին։
Հարիսան հայկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից է։ Հարիսա պատրաստելիս եւ համտեսելիս անպայման հրավիրում են հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին։

Պատրաստման եղանակը՝

Հավ – 1200 գր․
Ձավար –400 գր․
Ջուր – 4 լիտր
աղ` ըստ ճաշակի
մատուցելիս` սերուցքային կարագ

Ձավարը լվանալ եւ 1 ժամով թրջել սառը ջրի մեջ։ Հավը մասնատել, դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել ձավարը, լցնել ջուրն ու պատրաստել միջին կրակի վրա։ Եռացնել՝ թուլացնելով կրակը։ Կրակին այն թողնել 1,5 ժամ։

Այնուհետեւ առանձնացնել միսը ոսկորներից։ Հավի միսը լցնել կաթսայի մեջ եւ լավ խառնել փայտե մեծ գդալով։ Պետք է եփել այնքան մինչեւ միատարր զանգված ստացվի։  Ավելացնել աղ, խառնել։ Թողնել, որպեսզի հարիսան 15–20 րոպե հանգստանա, ապա մատուցել խորը ափսեի մեջ` վրան ավելացնելով մի կտոր սերուցքային կարագ։

Posted in Նախագծեր և ծրագրեր

Ապագայի մասնագիտությունը անցյալից

Այցելություն ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։

  • Սովորողների այցը ինստիտուտի աշխատանքային շենք։
  • Ծանոթություն պեղումներին
  • Հնագիտական արտեֆակտների ուսումնասիրություն
  • կլոր սեղան Պգդ․ պրոֆ Հայկ Ավետիսյանի հետ։
  • Մասնագիտական կողմնորոշում։

Մասնակիցները

  • Ավագ դպրոցի 10 -րդ և 11-րդ  դասարանի սովորողներ
  • Ուսանողներ

Օրը ՝ Նոյեմբերի 7, ժամը 11։00

Երթուղին՝ քաղաքային։

 

Posted in Ճանապարհորդություն, Նախագծեր և ծրագրեր, Արատես

Հարիսայի ծեսն Արատեսում

 

20180928_172343

 

Ավագ դպրոցի սովորողները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվող «Հարիսայի ծեսը» կտոնեն Արատեսում՝ դպրական կենտրոնի հյուրընկալ բնության մեջ:

Հարիսայի ծեսն ամեն տարի տոնվում է նոյեմբերին: Այս տարի՝ Նոյեմբերի 16-ին, իսկ սովորողները այնտեղ կլինեն  նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում:

Նպատակը

  • Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:
  • Քայլարշավ Արատեսով՝ նոր և հին սեբաստացիների հետ:
  • Աշնանային բերքահավաք՝ ընկույզ և ալոճ
  • Հարիսայի ծես, պատրաստություն, միասնական աշխատանք:
  • Տարածքի խնամք զարդարում, տոնախմբություն:
  • Թոնիրում՝ լավաշթխիկ

 

Օր առաջին

Երթուղին՝

  • Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով
  • Այցելություններ՝ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան

Այցելության կանգառներ՝

  • Սևակավան
  • Տիգրանաշենի  ոլորաններ.Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
    Ետդարձին
  • Սելիմի լեռնանցք
  • Քարավանատուն
  • Սևանա լիճ
  • Հայրավանք

օր առաջին

Մեկնում Մայր դպրոցից 13։00

  1. Կանգառներ Սևակավանում
  2. Տիգրանաշենի ոլորաններում կանգառ
  3. Սմբատաբերդի հաղթահարում
  4. ետճաշ
  5. Զորաց եկեղեցի, քայլք
  6. ժամանում Արատես
  7. Տեղանքին ծանոթացում, քանի որ սովորողների մեծ մասը նորեկներ են
  8. քայլք Արատեսի շրջակայքով, երթուղով
  9. Ճաշ
  10. Քննարկում, տոնին նախապատրաստում
  11. Քուն

Օր երկրորդ

  1. Վերկաց
  2. տարածքի խնամք, աշխատանք խոհանոցում
  3. նախաճաշ
  4. տարածքի հարդարում
  5. ծես
  6. Արատես գետ քայլարշավ
  7. ընկույզի հավաքում
  8. Մեդիանյութերի պատրաստում
  9. ճաշ
  10. Մասուրի հավաքում
  11. Քոլեջ-դպրոց հետաքրքիր դեբատ-զրույց
  12. քուն

Օր երրորդ

  1. Վերկաց
  2. նախաճաշ
  3. հրաժեշտ Արատեսին
  4. վերադարձ Երևան Սելիմի լեռնանցքով

Արատեսում գործունեություն

  • Արատես ենք ժամանում կեսօրին, և տեղավորվելուց հետո անցնում ենք տեղանքի մաքրման և զարդարման աշխատանքներին: Զարդարման հարցում կօգնեն 10դասարանի սովորողները, ովքեր նախօրոք կպատրաստեն բոլոր անհրաժեշտ նյութերը:
  • Հարիսայի ծեսին նախապատրաստվում ենք նախորդ օրը՝ այն է, սովորողների խմբով հավաքում ենք փայտը՝ թոնրի համար, պատրաստում ենք ձավարն ու միսը:
  • Հարիսայի ծեսն ավելի գեղեցիկ են դարձնում միասնական աշխատանքները: Սովորողները նախապես կսովորեն պատրաստել հարիսան և կկիրառեն իրենց գիտելիքները Արատեսում: Հարիսա են պատրաստում աղջիկները:
  • Միասնական բերքահավաք- հավաքում ենք ալոճ և ընկույզ՝ մուրաբայի համար:
  • Ծեսն անցկացնում ենք դրսում, երգի և պարի ուղեկցությամբ:

 

Ուսապարկում ունենում ենք՝

  • քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ և կոշիկներ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

Ինչպես նաև՝

  • ֆոտոխցիկ
  • զարդարման պարագաներ

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

մասնակիցների ցուցակ

  1. Մարիամ Մնացականյան
  2. Հայկ Մանվելյան
  3. Դիանա Աթանեսյան
  4. Գոռ Մկրտչյան
  5. Գոհար Ալավերդյան
  6. Հասմիկ Ներսիսյան
  7. Գոհար Մավյան
  8. Գեղամ Հակոբյան
  9. Առաքել Քրիգորյան
  10. Սերգեյ Մինասյան
  11. Հասմիկ Վարդանյան
  12. Մելինե Մարտիրոսյան
  13. Թամարա Դավթյան
  14. Անի Հակոբյան
  15. Միլենա Դավթյան
  16. Արմեն Ստեփանյան
  17. Վահագն Գասպարյան
  18. Էլեն Պողոսյան
  19. Սահեմ Իսա Մուրադ

 

Տրանսպորտ՝  միկրոավտոբուս 20 տեղանոց, վճարվող գումարի մի մասը կրթահամալիրի աջակցությամբ:
Գումարը՝ անձը 6000 դրամ

Երթուղի՝ 39 համար, 60DA077 Mercedes Sprinter, Վահան Վարդանյան, հեռ 094 16 51 41,

Նախագծի համակարգող և ճամբարի պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Նախապատրաստական աշխատանքներ

Հասմիկ Ներսիսյան

Մելինե Մարտիրոսյան

Գոհար Մավյան

Միլենա Դավթյան

Թամարա Դավթյան

Էլեն Պողոսյան

Հասմիկ Վարդանյան

Դիանա Աթանեսյան

Հայկ Մանվելյան

Վահագն Գասպարյան

Անի Հակոբյան

Առաքել Գրիգորյան

Արմեն Ստեփանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Նախագծեր և ծրագրեր

Սեպտեմբերի 21-ը Ջերմուկում։ Նախագիծ

DSC_0278

  • Նախագծի նպատաները-Էլոկոգիանկան խնդիրների ուսումնասիրություն, կոնրետ Ամուլսարի օրինակով, ծանոթացում տուրիզիմի զարգացման հեռնկարներին Ջերմուկ քաղաքի օրինակով, ծանոթացում Ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կետչուտի ջրամբարի գործունեության հետ:
  • Հայաստանի անկախության 28 ամյակին նվիրված բարձունքի հաղթահարում։ Որպես բարձունք ընտրվել է Ջերմուկից ոչ հեռու գնվող Այծասար գահաթը(2470 մ), որի գագաթիվ երևում են Ջերմուկ քաղաքի համայնապատկերը, ամենաքննարկվող Ամուլ Սարը և Վայոց Ձորի բնաշխարհի մի պատառիկ։
    Նախագծի ընթացքում սովորողները ծանոթանում են առակա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակությանը, կազմում են մանրամասն քարտեզ, կազմակերպուն են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:
  • Ծանոթանում են հաղթահարվելիք բարձունքին։
    Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնրավոր հետևանքներին, հնրավորություն են ունենում տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը, իրականացնում են բարձունքի հաղթահարում։
  • Եռօրյա ճամբարի նպատակներից է նաև կրթական կապերի ամրադնդումը, այդ նպատակով նախորդ ուսումնական ճամբարի ընթացքում ձեռք բերած կապերի շնորհիվ բարձունքի հաղթահարումը կիրականացվի Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների հետ։
Գիշերակացը՝ Եվմարի հյուրանոցում

Օրակարգ
Օր 1
11:30 Մեկնում Երևանից
13։30 կանգառ Արփա գետի ափին

16։30 ժամանում Ջերմուկ
18։00 ընթրիք
18։30-20։30 երեկոյան զբոսանք
20:30-22:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9։30-16:00 բարձունքի հաղթահարում
16:30-17:00 հանգիստ
17։00 -19:00 այցելություն Ջերմուկի ջրվեժ
19։30 ընթրիք
20։00-22:00 օրվա ամփոփում
22։30-քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
10։30 վերադարձ դեպի Երևան
17:00 ԺամանումՆախահաշիվ
15-16 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 11,000 դրամ, որից՝ օրեկան 4.000 ական դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցում, 4.000 դրամ՝ ճանապարհածախս, 3000 դրամ սննդի կազմակերպում։

Տնսպորտի գումարը` կրթահամալիրի մասնակի աջակցությամբ։

Մասնակիցներ
  1. Ռուբեն Հակոբյան 12-րդ դաս
  2. Նարեկ Խաչատրյան 11-րդ դաս
  3. Մարինե Գալստյան 11-րդ դաս
  4. Անի Մելիքյան 11-րդ դաս
  5. Շուշան պետրոսյան 11-րդ դաս
  6. Միլա Զաքարյան 10-րդ դաս
  7. Գոհար Ալավերդյան 10-րդ դաս
  8. Կարինա Թովմասյան 10-րդ դաս
  9. Էլլադա Բաբայան 10-րդ դաս
  10. Մոնիկա Բաբայան 10-րդ դաս
  11. Արմինե Կարտիկյան 10-րդ դաս
  12. Լիզա Ծատուրյան 10-րդ դաս
  13. Լուսինե Մարտիրոսյան 10-րդ դաս
  14. Էրիկ Ղևոնդյան 10-րդ դաս
  15. Էդմոնդ Պողոսյան 10-րդ դաս
  16. Աննա Ստեփանյան 10-րդ դաս

նախապատրաստական Աշխատանքներ

Կարինա Թովմասյան

Էրիկ Ղևոնդյան

Միլա Զաքարյան

Մարնե Գալստյան

Մոնիկա Բաբայան

Նարեկ Խաչատրյան

Էլլադա Բաբայան

Posted in Մտքեր և մտքեր, Նախագծեր և ծրագրեր, ճամբարային օրեր

Միջազգային երիտասարդական ճամբար:«Խաղաղության երիտասարդ դեսպանները»: Հաշվետվություն

Նախաբան

Ինչպես իմ կրտսեր ընկերները, ես ևս գիշերը չկարողացա քնել. մտածում էի գալիք անելիքների մասին:
Օդանավակայանում հանդիպեցինք առավոտյան 6:00-ին: Բոլորն արդեն տեղում էին՝ անհամբեր, նոր արկածների սպասումով, հուզված:

69469807_469563657199727_7632334464709820416_n.jpg

Ծնողները միքանի խորհուրդներից հետո, ամուր գրկեցին իրենց՝ չբացահայտված ու վառ անհատականություն ներկայացնող երեխաներին, ու մենք՝ 5 սովորող, ես , պարոն Տիգրանյանն ու մեզ սիրելի դարձած՝ Արմեն Ստեփանյանը ճամփա ընկանք, դառնալով մի ընտանիք, որտեղ չկար գլխավոր կամ երկրորդական անձ:
Օդանավում ենք…իրականություն իջնելու ցանկությունը հավասարվում է զրոյի, ոչ մի անհանգստություն…

69484157_368653647397962_3469056951973838848_n.jpg

Մինչև Քիշինև հասնելը ճանապարհը կիսում էր ՌԴ-ի Դոմոդեդովո օդանավակայանը. այստեղ ունեինք 6 ժամ հանգստի ու պատրաստվելու համար: Այդ ժամերն օգտագործեցինք ըստ արժանվույն: Սպասելը ամենադժվարն էր, բայց նրանց (սովորողների) հետ, ժամերը այնքան արագ են անցնում:

69163289_492033558277124_7218954445269237760_n.jpg

Մոլդովայում, Քիշինևի օդանավակայանում մեզ դիմավորեց Սանդան (Ալեքսանդրա): Սանդայի, ինչպես նաև Դանիայի պատվիրակության հետ ուղևորվեցինք Մոլդովական գեղեցիկ քաղաքներից մեկը`Վադուլ լույ Վոդե՝ Նիկոլայի հյուրատուն (Nika House): Բարի ու մշտապես արժեքավոր խորհուրդներ տվող Նիկան մեզ հյուրընկալեց իր փոքրիկ, բայց հեքիաթային հյուրատանը, որտեղ մի քանի սենյակներ էին և հիանալի այգի: Քիչ ուշ մեզ միացան Ուկրաինայի և Վրաստանի խմբերը:

Ճամբարը

Youth peace ambassadors for peace in the Eastern Europe & Caucasus

Empowering youth in Armenia, Georgia, Moldova und Ukraine to become peace ambassadors…

42716186_304368290154908_2817757811876823040_n.jpg

Հրաշալի սկիզբ բոլոր շարունակությունների համար:

ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՃԱՄԲԱՐԸ

«Խաղաղության երիտասարդ դեսպաներ, Խաչվող սահմաններ կազմակերպությունը» ստեղծվել է դեռևս 1999 թվականին հիմնադիր Գարբայի կողմից:

ՆՊԱՏԱԿԸ

  • Կոնֆլիկտների լուծման տոլերանտ և խաղաղ թրեյնինգներ
  • հավասարություն
  • ընկերություն
  • միջմշակութային կապերի հաստատում

Կազմակերպությունը աշխատում է 14-20 տարեկան երիտասարդների հետ, մոտ 20 երկրներից:

Օր Առաջին

Ժամանման օրը, երեկոյան, Գարբան և դանիայի Ներկայացուցիչ Տատյանան, ում հետ առիթ ունեցա կիսելու սենյակը, ներկայացրին ճամբարը, գործառույթները, սակայն ոչ մի ծանոթություն, որը զարմանալի էր….ընթրիք ու խորը, հանգիստ քուն

Օր երկրորդ-Ծանոթություն

Մեր օրը սկսվում էր 8:30-ի նախաճաշով, իսկ 9:30 առաջին արապմունքն էր: Երկրորդ օրը ամբողջովին նվիրված էր ինքնաճանաչմանն ու ծանթություններին: Երիտասարդ ճամբարականները միմյանց ծանոթացան 4 մակարդակներով:

  1. Առաջնային ծանոթություն. անուն-ազգանուն, ազգություն, և ճամբարին գալու նպատակը
  2. Ինտերակտիվ ծանոթություն.

Ճամբարականները ծանոթանում էին միմյանց հետ բաց դաշտում, թղթերի վրա գրում էին իրենց անունները , այնուհետև մոտենում էին իրենց հետաքրքիր անձանց ու 3 հարցերի միջոցով ավելի լավ ճանաչում նրան, այնուհետև գրում էին նոր ծանոթի անունը իրենց թղթի վրա, ինչպես խաչբառում:

3. Հիշողությամբ ծանոթություն

Շրջան կազմելով, յուրաքանչյուրը արտաբերում էր այն մարդու անունը, ում հետ ծանոթությունը ավելի էր տպավորվել և պատմում էր իր տված երեք հարցերի մասին: Այսպիսով բացի իր ընկերներից, յուրաքանչյուրը արդեն հիշում էր 3 այլ ճամբարականի: Ցանցային բնույթ ունեցող այս ծանոթությունը շատ էֆեկտիվ գործեց:

4. ընդհանուր հավաք, ծանոթություն կազմակերպիչների հետ

Մեծ հավաքները տեղի էին ունենում ընդհանուր դահլիճում, խաղաղ, մտերմիկ միջավայրում, չպարտավորեցնող խոսքով:
Այս էտապում ծանոթանում էինք տրամադրելով ավելի խորքային տեղեկություններ: Օրվա վերջում բոլորը ճանաչում էին բոլորին:

Օր Երրրորդ-խաղաղություն

Օրը սկսեց Գարբան՝ խաղաղության մասին վարժանքով: Ինչն էր հետաքրքիր ճամբարում, որ ոչինչ չէր ասվում ուղիղ բացարության միջոցով: Ճամբարականները ծանոթանում էին որոշակի իրավիճակի և գալիս էին հարկավոր գիտակցության մակարդակին, քանի որ համարվում էր, որ իմաստությունը գալիս է ոչ թե իմացական, այլ պրակտիկ գիտելիքից:

Հետաքրքիր փորձով սկսեց Գարբան իր սեմինարը

Փորձի նկարագրություն

  • Ճամբարականների բաժանվեցին թղթեր, որոնք սիմվոլիկ թշնամիներ էին
  • Գարբան խնդրեց վարվել այդ «թշնամիների» հետ ինչպես կցանկանան երիտասարդները:) (ոմանք պատռեցին թուղթը, ոմանք հետ շպրտեցին, ոմանք ծալեցին այն, իսկ ոմանք էլ ոչինչ չարեցին թղթի հետ)
  • Բոլոր գործողություններից հետո Գարբան խնդրեց բացել թղթերը և հնարավորինս հարթեցնել դրանք:

Սիրելի ընթեցող, չեմ ցանկանում մեկնաբանել փորձի իմաստը, թողնում, որպեսզի մտածես հենց դու:

____________________________________________________________________________________________

Օրվա երկրորդ հատվածի պարապմունքները կազմակերպեցին Ուկրաինայի ներկայացուցիչները: Գարբայի հետ մի փոքրիկ ներկայացում էին կազմակերպել: Ներկայացումը ևս ինտերակտիվ էր, որն իրենից ներկայացնում էր ՄԱՐԴ-ՄԱՐԴ հարաբերություններում հավասարությունը և առաջնային ընկալման սխալականությունը: Ճամբարականները իրոք տպավորված էին փորձով.

Փորձի նկարագրում

  • Ներկայացված էր հատուկ իրավիճակ
  • առաջին էտապում չր բացատրվում ոչ մի բան, ուղղակի երեխաներին ուղեկցում էին սենյակ և մի մասի հանդեպ կիրառում էին՝ առաջին հայացքից՝ թվացող խտրականություն:
  • չկար վերբալ խոսք, ամեն ինչ արվում էր ձայնային հրահանգների միջոցով, կամ ուղիղ հայացքով, բայց լուռ:
  • Ճամբարականներին թվաց, որ խոսքը գնում է մարդկանց թույլ հատվածի խտրականության մասին, քանի, որ մի մասին չէին թողնում, որպեսզի նստեին աթոռներին, իսկ աղջիկներին ստիպեցին հանել իրենց կոշիկները:
  • Կարծիք սետեղծեց մարդկային խտրականության, որից հետո Գարբան և ուկրաինուհիները բացատրեցին կատարվածի բուն բացատրությունը:
  • Արդյունքում՝ առաջին կարծիքը լրիվ տարբերվում էր իրականությունից

Փորձի նպատակը

  • Հասկացնել, բերել գիտակցության, որ պետք չէ յուրաքանչյուր իրավիճակ գնահատել միակողմանյի կամ աֆեկտի ազդեցության տակ:
  • Իրավիճակը գնահատելու համար պետք է դիտարկել բոլոր անկյունները
  • Սխալ բացատրությունը կարող է բերել կոնֆլիկտների
  • Հաշվի առնել մշակութային առանձնահատկոթյունները, կոնֆլիկտից խուսափելու համար

Սովորելու համար երբեք ուշ չէ …

Հաջորդը Հայաստանն էր ներկայանալու:

«Հաղորդակցությունը որպես կոնֆլինտների հաղթահարման գործիք»

Սեմինարը ներկայացնում էր Արմեն Ստեփանյանը.

Ճամբարականները բաժանվեցին սկզբում երկու խմբերի և յուրաքանչյուրը ներկայացնում էին

  • Հաղորդակցությունը հաջողելու գործիքներ
  • Հաղորդակցությունը ձախողելու գործիքներ

Հետաքրքիր պաստառներ էին պատրաստել երեխաները:

69293792_521478841928210_8415771829901197312_n

Երկրորդ էտապում բաժանվեցին 4 խմբի և ներկայացրին մտածված կամ գոյություն ունեցող կոնֆլիկնտեր և դրանց խաղաղ լուծելու ալտերնատիվ եղանակները: Արմենի սեմինարը ստացված էր: Սովորողները մեծ հետաքրքրությամբ, ավելի կատարյալ, քան քաղաքական շատ գործիչներ, ներկայացրին իրենց նախագծերը:

69089113_2179016468894081_6932435536275570688_n

69522733_895795720790404_8630660872060010496_n

ՕՐ չորրորդ-Միջմշակութային երեկո

Օրը սկսեցինք Վրաստանի ներկայացուցիչների սեմինարով, սակայն ավելի սպասում էինք երեկոյին, երբ պետք է ներկայացնեինք մեր երկրների

  • Պատմություն
  • Մշակույթ
  • պար, երգ
  • խոհանոց
  • հրաշալիքներ

Իսկ դրանից հետո

  • ազգային արտադրանք և խոհանոցային առանձնահատկություններ

Երեկոյին պատրաստվում էինք դեռևս դպրոցում, մեկ ամիս առաջ. այդ օրը առանձնահատուկ լարված էինք, քանի որ մեծ պարտավորվածություն կար մեր ուսերին:
Առաջինը Հայաստանի հերթն էր: Սիրելի ընթերցող, կցանկանայի, որ տեսնեիր մեր ելույթը. «Իշխանաց պար», Կոմիտաս, Սասունցի Դավիթ, Հայկական Ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի-ի ցուցակում… այնքան բան ունեինք ներկայացնելու…վերջում խաղացինք բառախաղ, որից հետո կանգնել և վայելում էինք մեզ բաժին հասած ծափահարությունները…լսեցինք և խաղացինք բոլոր երկրների ներկայացուցիչների հետ: ստացանք մրցանակ-նվերներ:

69594933_2478281385791726_4662530781875273728_n

Եկավ սեղանիկը ներկայացնելու ժամը…այստեղ էլ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի կեցվածքով կանգնել էինք, քանի որ ոչ մեկ հեռու չէր գնում մեր սեղանից, անգամ վրացական պանիրը փորձում էին մեր լավաշով. սա էլ ձեզ միջմշակութային հարաբերություններ:

69738153_569519820248074_6146762232584732672_n

69212675_426393161308680_1217071539866828800_n

ՕՐ Չորրորդ-Հին Օրհեի և Քիշինև

Առավոտյան ժամը 10-ին շարժվեցինք Վոդեյից և ուղևորվեցինք դեպի Հին Օրհեի, որտեղ մոլդովական մշակույթը կարծես խտացել էր մեկ վայրում. տունը, եկեղեցին, հագուստը, խոհանոցն ու բնությունը մեկ վայրում:

Գեղեցիկ բնություն ունի Մոլդովան, իզուր չի համարվում Եվրոպայի կանաչ անկյուններից մեկը:

Օրհեից հետո հյուրընկալեցինք Մոլդովական ազգային ուտեստների պանդոկ, որտեղ համտեսեցինք գրեթե բոլոր ճաշատեսակերը, որոնք հատուկ են երկրին, լսեցինք ու պարեցինք, նաև մասնակցեցինք ազգային երգերին, խաղերին… այստեղ էլ հայկականը կար. Իլոնան և Մերին պարեցնում էին բոլորին մոլդովական երաժշտության տակ, հայկական շարժումներով… հետաքրքիր օր էր: Հետո ծանոթացանք Քիշինևին, բայց այստեղ էլ հետաքրքիր վարժանք կար:

Սանդան ճամբարաաններին բաժանեց մի քանի խմբի և տվեց 10 հարցից բաղկացած հարցաթերթիկ, որին կարելի էր պատասխանել միայն քաղաքացիների և քաղաքում թափառումների միջոցով: Մի քանի ժամ ճամբարականները խմբերով շրջում և ծանոթանում էին քաղաքին, պատասխանում հարցերին, տեսանյութեր ստեղծում:

IMG_20190822_200010

Ճամբար վերադառնալուց հետո ներկայացրին իրենց աշխատանքները ամենայն լրջությամբ: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչ խորությամբ էին մոտեցել այդ խնդրին:
Շատ հոգնած էինք, օրվա ավարտը նույնիսկ չեմ մտաբերում….

Օր Հինգերորդ-Հրաժեշտ

Առավոտը սկսվեց հերթական փորձով. մինչ տեսանյութը դիտելը մի քանի բառով ներկայացնեմ փորձը

IMG_20190823_102505.jpg

  • Թելերի խումբ, որը ուներ ենտրոնական մեկ հանգույց կապած պահում էր գրիչ
  • ճամբարականները շրջանաձև կանգնած էիին և բռնել էին թելերի ծայրերը

Առաջադրանք

  • առանց կքանստելու առանց առաջ գնալու և առանց անուղղակի օգնության գրիչը՝ միահամուռ կազմակերպվածությամբ, դնել բաժակի մեջ: իհարկե հեշտությամբ կատարեցին առաջադրանքը:
  • Երկրորդ էտապ, թելերը բռնում էին բերանով և չունեին խոսելու հնարավորություն, այսինքն պտք է առաջնորդվեին միայն հայացքներով և հասկանային միմյանց: Առաջադրանքը ևս կատարվեց, փոքր իչ ուշ: Սա նշանակում է որ խումբը հասել էր այն մակարդակին, երբ կարող էր գործել միմիայն հայացքներով:
  • Երրորդ էտապ. բոլորը փակում էին աչքերը, միայն մեկի աչքերն էր բաց, որն էլ ուղղորդում էր մյուսներին, թե ինչ անել, որպեսզի գրիչը մտցնեին ,այս անգամ շշի նեղ անցքի մեջ: Մի քանի հոգի փորձեցին և շատ շուտ եկան արդյունքի: ընթացքում ոչ ոք չէր բացում աչքերը: Ինչն էր իմաստը. խումբը, առանց տեսնելու վստահում է իր ներսում գտնվող յուրաքանչյուր անդամի: Հիանալի փորձ հիանալի իմաստով:

Երեկոյան հրաժեշտի խնջույքն էր, որը կազմակերպել էր Նարեկի և ընկերների խումբը: Հուզից և ուրախ երեկո էր. գիշերը ճանապարհեցինք Ուկրաինայի, Դանիայի և Վրաստանի խմբերին:

Առավոտյան մենք վերադարձի ճանապարհին էինք: Փոքր ինչ շրջեցինք քաղաքում և ահա տանն ենք….

IMG_20190824_151000

Սիրելի ընթերցող, պատումի մի մասը գրել եմ ինքնաթիռում եղած ժամանակ, որպեսզի ներկայացնեմ քեզ ամեն ինչ ճշգրիտ:

IMG_20190825_013808

Հուսով եմ ճամբարային փորձը և մեթոդաբանությունը տարվա ընթացքում շատ պետք կգա բոլորիս: Առաջիկայում սպասվում է կլոր սեղան, ներկայացում բոլոր օրերի:

Posted in Նախագծեր և ծրագրեր

«Երևանյան Հնավայրեր» նախագծի շարունակություն և զարգացում։

Երևանյան հնավայրեր նախագծի շարունակությունը և զարգացումը արդյունքն են նոր ծանոթությունների և մասնագիտացման։
Այս ուսումնական տարում նախագիծը կշարունակվի հետևյալ ուղղություններով՝

  • Էրեբունի Ամրոց-քաղաքի խորը ուսումնասիրություն։ Հանդիպումներ տնօրեն Միքայել բադալյանի հետ
  • Նոր ծրագիր, որն իրականացվում է հնագիտություն սիրող սովորողների հետ։
    Ծրագիրն իրենից ներկայացնում է պրակտիկ պեղումների դասընթացներ, որի ժամանակ Էրեբունու տարածքում կկատարվեն իրական պեղումներ, իրական մեթոդներով։ ՄԻասնական նախագիծը՝ Միքայել Բադալյանի հետ։
  • Նախնադարի հնագիտություն՝ Արմինե Հայրապետյանի հետ։ Հանդիպումներ քննարկումներ, այցելույուններ։

Նախագծին մասնակցում են ավագ դպրոցի սովորողները

 

 

 

  • Շենգավիթ հնավայր
  • Էրեբունի թանգարան-հնավայր
  • Թեյշեբաինի/Կարմիր Բլուր հնավայր-թանգարան
  • Հայոց պատմության թանգարան

Նպատակը․

Սովորողներին ծանոթացնել Երևանյան նախնադարյան պատմությունը, մշակույթը։ Հնավայրեր այցելությունը նաև նպաստում է սովորողների հետաքրքրվածությանը՝ պատմության, հնատիպ բնակավայրերի, մշակույթի ոլորտներում։

Նախնական փուլ․

  • Քարտեզագրում
  • Տեղեկությունների, տեսասահիկների ստեղծում բլոգներում
  • Տեսական մասի սերտում զրույցների տեսքով

Երևանյան հնավայրերով զբոսանքները կանցնեն 3 օրում, իսկ վերջում կլինի այցելություն Հայոց պատմության թանգարան, որտեղ կընդհանրացվեն բոլոր պատկերացումները այցելած հնավայրերի վերաբերյալ։ Շենգավիթ, Էրեբունի և Թեյշուբ հնավայրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական մասի պատասխանատուն կլինեմ ես։

Արդյունքում․

  • Սովորողները կծանոթանան միանգամից երեք հուշարձան-կոթողների մասին, իրենց տպավորություններն ու գիտելիքները կտեղադրվեն բլոգներում։
  • Տեսաֆիլմի ստեղծում բոլոր երեք հնավայրերի և թանգարանի մասին։

Տեղեկություններ հնավայրերի մասին։

Շենգավիթ․

շ

Շենգավիթ հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Այն Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ: Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:

Թեյշեբաինի․

թ

 

 

Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս), հացահատիկների, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներից և այլ մթերքների պահեստներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը։

Էրեբունի․

3

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների:

Posted in Ճանապարհորդություն, Նախագծեր և ծրագրեր

Դեպի Ջերմուկ։ Եռօրյա Ճանապարհորդություն։ Նախագիծ

Մայիսի 9-11-ը ավագ դպրոցի սովորողները կմասնակցեն «Դեպի Ջերմուկ» ճանապարհորդությանը, որն ունի էկոլոգիական-հայրենագիտական բնույթ։ Ճանապարհորդության ընթացքում լինելու են

  • Այցեր դեպի Ամուլսար, ուսումնասիրելու տեղի բնապահպանական խնդիրները։
  • Քայլք դեպի Ջերմուկի ջրվեժ։ Ծանոթություն տեղանքին, քարտեզագրում։
  • Այցելություն Կեչուտի ջրամբար, Արփա գետ
  • Հարցարույցներ քաղաքացիների հետ, հարցեր Ամուլսարի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ, քաղաքացիների կարծիքները։
  • Այցելություն Ջերմուկի ավագ դպրոց
  • Դպրոցում կլոր սեղան սովորողների հետ։ Ամուլսարի էկոլոգիական խնդիրների և Ջերմուկի զարգացման հիմնախնդիրների քննարկում։
  • Հետագա համագործակցության և միասնական ճամբարների առաջարկներ` Արատեսի դպրական կենտրոն:
  • Ճամբարային ամսվա երկկողմանի այցելություններ։

Նախագծի նպատաները-Էլոկոգիանկան խնդիրների ուսումնասիրություն, կոնրետ Ամուլսարի օրինակով, ծանոթացում տուրիզիմի զարգացման Ջերմուկ քաղաքի օրինակով, խոնոթացում ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կերուտի ջրամբարի գործունեության հետ:
Նախագծի ընթացքը, սովորողները ծանոթանում են առակա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակության, կազմում են մանրամասն քարտեզ, դիպտում են կազմակերպվում են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:
Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնրավոր հետևանքներին, հնրավորություն են ունեմ տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը, ստեղծում են ուսումնական նյութեր, որոնք կներկայացվեն Էկոտուր 2019-ին:

  • Արդյունքում՝ տեսանյութերի և ռադիոնյութերի ստեղծում, նկարաշարեր Ամուլսարից, Ջերմուկից։

Նախապատրաստական աշխատանքներ

Հակոբ Բասկովչյան Դեպի ջերմուկ

Նարեկ Խաչատրյան Ջերմուկ

Էդուարդ Երիցյան ԴԵՊԻ ՋԵՐՄՈՒԿ։ ԵՌՕՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Մարինե Գալստյան Դեպի Ջերմուկ ուսումնական եռօրյա ճամփորդություն

Միլենա Սանթրոսյան Դեպի Ջերմուկ

Շուշան Պետրոսյան Ջերմուկ ուսումնական եռօրյա ճամփորդության նախագիծ

Մելիք Սերոբյան Ճամփորդություն դեպի Ջերմուկ

Սովորողները պատրաստել են տեղեկություններ Ջերմուկի, ԱՄուլսար բնապահպանական խնդիրների մասին։ Նարեկ Խաչատրյանը նախագծից հետո կներկայացնի ֆոտոշարք՝ նվիրված ճանապարհորդությանը։

երթուղի Երևան-Արարատ-Վայոց Ձոր-Ջերմուկ
գիշերակացի վայր` հոսթել ԵՎՄԱՐԻ
Նախահաշիվ
15-16 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 11,000 դրամ, որից՝ օրեկան 4.000 ական դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցոմ, 4.000 դրամ ճանապարհածախս, 3000 դրամ սննդի գումար:

Օրակարգ
Օր 1
8:00 Մեկնում Երևանից
11:00- Կանգառ Արփա գետ ափին:
13:30 Ժամանում Ջերմուկ:
14:00-14:30-ճաշ
14:30-17:00 հանգիստ
17:00-19:00 զբոսանք քաղաքում
19:00-19:30-ընթրիք
19:30-21:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն

Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9:30-14:00 Այցելություն Ավագ դպրոց, ապա
14:30-Այցելություն դեպի Ամուլսար, էկոլոգիական խնդրի ծանոթացում
17:00-19:00 զբոսանք քաղաքում
19:00-19:30-ընթրիք
19:30-21:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9:30 վերադարձ դեպի Երևան
11:30 կանգառ Նորավանքում
17:00 Ժամանում

Որպես հայրենագիտական ճանապարհորդություն, «Դեպի Ջերմուկ» նախագիծն իրենից ներկայացնում է լայն հնարավորություն, ուսումնասիրելու Հայաստանի քաղաքները, նրանց ճարտարապետությունն ու կառուցվածքը։ Կարող ենք համեմատել մայրաքաղաքի և Ջերմուկի կառուցվածքը։

Ուսումնասիրելու ենք քաղաքային հուշաձանները և դրանց պատմությունը։

  1. Հակոբ Բասկովչյան 10-րդ դասարան
  2. Նարեկ Խաչատրյան 10-րդ դասարան
  3. Մարինե Գալստյան 10-րդ դասարան
  4. Թելունց Հայկ 10-րդ դասարան
  5. Ավագյան Նարեկ 10-րդ դասարան
  6. Պետրոսյան Մարիամ 10-րդ դասարան
  7. Սերոբյան Մելիք 10-րդ դասարան
  8. Դավիթավյան Աշոտ 10-րդ դասարան
  9. Սանթրոսյան Միլենա 10-րդ դասարան
  10. Շուշան Պետրոսյան 10-րդ դասարան
  11. Երիցյան Էդուարդ 9-րդ դասարան
  12. Միլենա Աղայան 9-րդ դասարան
  13. Ալի Զաքերի 9-րդ դասարան
  14. Մարգարյան Դավիթ 9-րդ դասարան

Ճանապարհորդության պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Լիլիթ Յախինյան։

Posted in Նախագծեր և ծրագրեր

Ապրիլի 26։ Աշխատանքներ դպրոցի շրջակայքում

Ապրիլի 26-ին դպրոցի տարածքում կատարվող աշխատանքներ

  • Բակում աշխատանքներ
  1. Ծառերի շուրջ հողի փխրեցում
  2. դպրոցին հարող ճանապարհների մաքրման աշխատանքներ
  3. վարդերր թփերի մաքրում, հողի փխրեցում
  • Աշխատանք Սարալանջում
  1. Հողի՝ քարերից մաքրման աշխատանք
  2. մշակաբույսերի խնամք
  3. քարերի տեղափոխում
  • Աշխատանք դպրոցում
  1. Սովորողների կազմակերպում
  2. Հաշվառում
  3. դպրոցի մշակաբույսերի ջրում, խնամք
Posted in Նախագծեր և ծրագրեր

25․03․2019 Օրվա ամփոփում

Գարնանային արձակուրդներին սկսում ենք պարտիզպուրակային աշխատանքները։ Կրթահամալիրի սովորողները կազմակերպիչների հետ այսօր ունեցել են հագեցած և աշխատանքային հարուստ օր։

9-րդ և 10-րդ դասարանի սովորողները բարեկարգեցին գլխավոր մուտքի բակը՝ փխրեցրեցին ծառերի արմատները, մշակեցին դրանք փոցխերով։

 

«Ձոն» նախագծի շրջանակում  9-րդ դասարանի սովորողներ՝ Սամվել Սարգսյանն ու Իսա Սաեմը ընկեր Թամարի հետ անցան պատերի ներկման աշխատանքներին։

IMG_20190325_112404.jpgIMG_20190325_112407.jpgIMG_20190325_112405.jpgIMG_20190325_112402.jpg

Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուն է ավագ դպրոցը։ Սովորեցինք «Իսկական հարսանիք» նախագծի շրջանակներում պարերգեր։ Հայարփի Անանյանը դասավանդողներին սովորեցրեց Լուտկի պարը, արտասանեցինք Չարենց։
Այսօր նաև դեպի Թբիլիսի ճանապարհեցինք Ավագ դպրոցի խմբին․․․բարի ճանապարհ և հաճելի աշխատանք բոլորին։

Սովորողների և աշխատանքների բաժանումները կարող եք տեսնել Լուսինե Սարգսյանի բլոգում։ 

Վաղվա պարտիզպուրակային աշխատանքներին կմասնակցեն 9-րդ դասարանի հետևյալ սովորողները՝

  1. Սարգիս Սուքիասյան 9-1 դասարան
  2. Նարեկ Նավասարդյան 9-1 դասարան
  3. Սերգեյ Մինասյան 9-3 դասարան
  4. Արուսյակ Ավետիսյան 9-4 դասարան
  5. Արամ Հունանյան 9-3 դասարան
    Շարունակվելու են ծառերի մաքրման, փխրեցման աշխատանքները, ներքին բակում աշխատանքները, նաև լճակում կատարվող աշխատանքները։

 

Posted in Նախագծեր և ծրագրեր

Այցելություն Կապույտ Մզկիթ

Ավագ դպրոցի պարսկերենի ընտրությամբ խմբի և այլ սովորողների հետ այցելություն Երևանի կապույտ մզկիթ։
Մզկիթն իրենից ներկայացնում է մեծ մշակութային արժեք, որը անմիջապես մեր կողքին է, ինչի միջոցով էլ կարելի է ծանոթանալ  հարակից երկրներից մեկի պատմությանը, մշակույթին։

։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը։ Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն։ Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում։ Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտներըը։ Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավային կողմում եղած մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել։ Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից։ Նրա գագաթից իսլամական հասարակությանը ամեն օր աղոթքի է կանչել ազաչին։

Նպատակը․

  • Ծանոթություն Իրանի մշակույթին
  • թանգարանի այցելություն
  • գրադարանի այցելություն
  • շրջայց բուն տաճարում ծանոթացում նախշային արվեստի հետ

Մասնակիցներ՝

  1. Անի Թադևոսյան
  2. Նարեկ Խաչատրյան
  3. Միլենա Գևորգյան
  4.  Էտուար Գույումճյան
  5. Սերահ Անդերղոլի
  6. Մարկ Հովսեփյան
  7. Աստղիկ Գասպարյան
  8. Սերգեյ ՄԻնասյան
Posted in Նախագծեր և ծրագրեր

Տունը և ընտանիքը հայկական մշակույթում։ Զրույց-ծանոթություն

Տունը և ընտանիքը հայկական մշակությում ունեցել են իրենց ուրույն նշանակությունը։ Տարբեր ժամանակաշրջանում, տարբեր տարածաշրջաններ այս մշակույթը դրսևորել են իրենց ձևով։
Տան և ընտանիքի մասին զրույցները հնարավորություն կտան սովորողներին ավելի լավ ծանոթանալու հայկական մշակույթին, գիտակցելու իրենց նախնիների ապրելակերպը։

Նպատակը՝

  • Ծանոթանալ հայկական ընտանեկան մշակույթին
  • Տան կառուցվածքը տարբեր տարածաշրջաններում
  • Խնջույքի և ծեսի իմաստային բովանդակությունները

Սովորողները տեսասահիկների միջոցով կծանոթանան տան, ընտանիքի մշակույթին, կիմանան դրանց առանձնահատկությունները։

Արդյունքում

  • Կլինեն մի քանի քննարկումներ՝ տանը և ընտանիքին վերաբերող։
  • Կստեղծվեն բլոգներ-ուսումնասիրություններ։
  • Կարվեն թարգմանություններ օտարալեզու աղբյուրներից։
  • Կուսումնասիրվեն նաև հարակից երկրների ընտանիքի մշակույթը

Սովորողները կպատրաստեն տեսանյութեր։