Ինտելեկտուալ մրցաշարը հաղթեցին 9-րդցիները

Ուրախ եմ տեղեկացնել, որ հասարակագիտական ստուգատես․ ինտելեկտուալ մրցաշարում այսօր հաղթեցին 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրով սովորողները։

Թիմի անունն է <<Սիրիուս>>, ընդհանուր առմամբ հավաքել են 37 միավոր, ընհամենը մեկ միավորով առաջ անցնելով 11-րդ դասարանի խմբին։

Հետաքրքիր է նկատել, որ սովորողները արդեն երրորդ տարին է խաղում են իրենց նույն թիմով ու երեք տարի է ձգտում էին այս հաղթանակին։ Մասնակիցների համար մեծ ոգևորություն էր նման հաղթանակը, քանի որ հենց գիտելիքն է, որ ուժ է տալիս շարունակելու կյանքի ճիշտ ընթացքը։

Շնորհավորում ենք ու մաղթում վարակիչ հաղթանակներ․

Մրցաշարի կազմակերպիչ՝ Էմանուել Ագջոյան

Մրցավար՝ Անուշ Ասատրյան

Լուսաբանեց՝ Լիլիթ Յախինյանը

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started