Հեռավար առաջադրանքներ։ Փետրվարի 14-Փետրվարի 24

Պատմության Հեռավար առաջադրանք
9-րդ դասարան

Դասը՝ ՀԽՍՀ սահմանադրությունը։ Խորհրդային Հայաստանը անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմում։

Կարդացեք և պատասխանեք դասի հարցերին։ Էջ՝ 43-46:

Հարցեր՝ Կրկնություն՝ 6-րդ դասարան․ պատասխանեք թեստային հարցերին

Հավելյալ առաջադրանք՝ Պատասխան նամակով նշեք, թե ինչպես եք պատկերացնում 9-րդ դասարանի ավարտական քննությունը պատմություն առարկայից, գրեք ձեր մտորումների մասին։

 Պատմության Հեռավար առաջադրանք
10-րդ դասարան

Դասը՝ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում

Հարցեր՝

  1. Հռոմեա-Պոնտական պատերազմերը։ Լուկուլլոսը և Հայաստանը, Տիգրանի և լուկուլլոսի բանակցությունները։
  2. Հայ-հռոմեական պատերազմի առաջին փուլը։ Արածանիի Ճակատամարտը
  3. Արտաշատի պայմանագիրն ու դրա կետերը։
  4. Տիգրան Մեծի դերը հայոց պատմության մեջ։ Գրիր մտքերդ

Հավելյալ առաջադրանք՝ Նշիր, թե Տիգրան Մեծի մասին ինչ հիշատակություններ կան օտարերկրյա գրականության մեջ։ Ինչ մշակութային արժեքներ է թողել նա <դրամներ, արձանագրություններ, և այլն>

Պատմության Հեռավար առաջադրանք
12-րդ դասարան

Դասը՝  Թեմա․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․
 Վերակառուցման Քաղաքականությունը։ Արցախյան Շարժումը։

Հարցեր՝
1.  Ինչ է Վերակառուցումը, ինչպես այն արտահայտվել Հայաստանյան իրականության վրա։

2. Ով և երբ հռչակեց Վերակառուցման քաղաքականությունը։

3. Արցախյան շարժման նոր փուլը։ Մարզխորհրդի նստաշրջանն ու որոշումը։

4. Սումգայիթյան դեպքորն ու հանրահավաքները Երևանում։

5. Շարժման վերելքը։

Հավելյալ առաջադրանք՝

Նշեք, թե Երևանյան ինչ հանրահավաքներ գիտեք, ինչու են մարդիկ դուրս գալիս փողոց,ինչ նպատակով, որ հարցերն են մարդկանց դրդում հանրահավաքներին մասնակցությանը։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started