Արատեսի դպրական կենտրոն։ Եռօրյա աշխատանքային այց

Օգոստոսի 17-19-ը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողները և սովորողները անցկացրին Արատեսում։ Փոքրաթիվ մեր ճամբարը այց էր կատարել այստեղ բարենորոգման և մաքրման աշխատանքներ կատարելու համար։

 

Արատեսում լինելով առաջին անգամ, նախ և առաջ փորձեցի ծանոթանալ տեղի պատմությանը, որը բավականին հետաքրքիր էր։
Չի կարելի տեղանքի մասին միայն լսել, անհրաժեշտ է ուսումնասիրել ամեն մի անկյունն ու քարը։ Որոշեցինք ծանոթանալ տեղի մշակութային արժեքներին, այն է, Արատեսի վանքին, որն ինձ զարմացրեց իր պատերին դաջված հազարավոոր արձանագրություններով և «հիշատակարան խաչերով»։ Պետք է ցավով նկատել, որ եկեղեցու խորանի, հիմնապատերի և աստիճանների քարերը յուրօրինակ հավատքի զոհ են դարձել և ամրացրել նախկինում կառուցված տների պատերը։ Սակայն նորարարական տեխնոլոգիաները թույլ են տալիս, որպեսզի մշակույթը մնա անձեռնմխելի և ամբողջական։

Օր առաջին

Կեսօրը դեռ հեռու առջևում էր, երբ ժամանեցինք Արատես։ Շուրջբոլորը լեռներ էին, ժայռեր, ջրի խուլ, բայց լսելի խշշոց․․․այնքան տրամադրող․․․Ընկեր Սամվելի հետ սկսեցինք վերջին, ամենավերևի տան մաքրման աշխատանքները։ Տուն ոտք դնելուն պես նկատեցինք դեպի մառան տանող աստիճանները, որոնք, ինչպես արդեն նշեցի վերևում, եկեղեցու խորանի աստիճաններն էին, քանի որ գույնով և կառուցվածքով տարբերվում էին տան ընդհանուր դիմանկարից։ Տունն ուներ մեկ պատուհան, որից բացվում էր դեպի ձորը նայող հրաշալի տեսարան։ Նույնիսկ մի քանի պատուհանների դեպքում արևմտյան պատուհանը միակը կլիներ, որից կարելի էր ժամերով հիանալ ձորի տեսարանով։IMG-7a554c6a378c9a4b712a6dadb48f8ad9-V
տան հատակն ամբողջովին պատված էր 10-15 սանտիմետրանոց պատի սվաղի և ծեփի շերտով։ Խոնավությունը ծեփը ամրացրել էր հատակին, ինչն էլ դժվարեցնում էր աշխատանքը։

 

Առաջին օրն անցկացրինք հատակի և պատերի մաքրման աշխատանքներով․․․աշխատանքը չհոգնեցրեց, քանի որ երգում էինք և ըմբոշխնում մեր՝ պատուհանից երևացող տեսարանը․․․

Օր երկրորդ

Առավոտյան, նախաճաշից հետո, մեր առաջին գործը տանը՝ մեր կառուցած սվաղի և ծեփերի շերտերից հիմնած սարը վերացնելն էր․․․Այս անգամ մեզ միացան ընկեր Սմբատն ու սովորող երկու տղա, ովքեր մոտ 25-30 պարկ աղբ հանեցին տանից․․․ մաքրման աշխատանքների վերջում, ես և ընկեր Սամվելը չբավարարվեցինք եղածով ու հատակը ջրով լվացինք․․ արդյունքը տեսեք ինքներդ․․․

MyCollages ոչինչ չէր ստացվի առանց միասնական աշխատանքի, որն այնքան հաճելի էր․․․

 


Այսօր տիար Բլեյանը, իր դստեր և թոռնուհու հետ, նույնպես միացավ ճամբարին։ Քայլելով բարձրացանք դեպի վտակը, ավելի մանրամասն ծանոթացանք տեղանքին։ Տիարի էներգիան և պատրաստակամությունը ավելի մեծ եռանդ և ուժ արթնացրին․․․․

 

Օր երրորդ

Տունդարձի օր․․․երեք օրվա ընդհանուր արդյունքները ոգեշնչում էին, քանի որ աշխատանքը տեսանելի պտուղներ տվեց․․․IMG-04d0c71a004a1ebec441e1900290eee0-V
Ճանապարհին մտածում էինք հաջորդ անգամ Արատես գալու մասին, որդեն ավելի փորձված և ճկուն մտքով․․․

 

 

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started