«Մուտք» ճամբարի մեկնարկը և կրթահամալիրի նորեկները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,օգոստոսի 20- ին մեկնարկեց «Մուտք» ճամբարը՝ կրթահամալիր դիմած սովորողների համար։

Ճամբարը տարատարիք էր, ինչի շնորհիվ ծանոթությունները, վերլուծությունները, քննարկումները եղան բազմավեկտոր։ ՈՒրախալի էր տեսնել 40-ից ավել սովորողի, ովքեր ամբողջովին գիտակցում էին իրենց ընտրությունը, և այն հարցին, թե ինչու են ընտրել սեբաստացու ճանապարհը, նրանք տալիս էին հստակ պատասխաններ։ Գեորգին, ով 9-րդ դասարանի աշակերտ է, պատասխանեց
-Նախ և առաջ սովորելու, ապա ժամանակս ճիշտ օգտագործելու համար։

Ինձ թվում է, որ դու էլ, իմ սիրելի ընթերցող, հաճելի զարմանքով նկատեցիր ասվածի ողջ լրջությունը։
Օրը սկսվեց պարով՝ ընկեր Ջուլիի հետ, ով սովորեցնում էր Կարնո քոչարին։ Ամաչկոտ ու կցկտուր շարժումները մի քանի րոպե հետո փոխարինվեցին արդեն ինքնաքննադատական շարժումների, իսկ դասընթացի վերջում տիրում էր պարային ներդաշնակություն։ Ինքս մեծ հաճույքով միացա պարին․․․

 

Պարի դասընթացին հաջորդեց բլոգավարության դասընթացը, որի ընթացքում սովորողները ստեղծեցին իրենց բլոգները, ծանոթացան բլոգերով աշխատանքների հետ։

20180821_10313320180821_110612

Ճամբարային երկրորդ օրը հագեցած էր վերլուծական դասընթացներով։ Իհարկե պարելու համար միշտ էլ ժամանակ կա․․․․20180821_091412.jpg

Ճարտարապետության դասընթացը վարեց ընկեր Սլավիկը, ով փորձեց ճամբարականների մեջ արթնացնել երևակայությունը։

20180821_094637.jpg20180821_093414.jpg

Ճարտարապետության դասից հետո, նկատեցի, որ քայլելու և շարժվելու ցանկությունը գնալով մեծանում է, և կազմակերպեցի փոքրիկ քայլերթ-ծանոթություն կրթահամալիրի՝ Մայր դպրոցի տարածքում։ Ճամբարականներին դուր եկան դեպի գրադարան տանող փայտե գողտրիկ աստիճաններն ու մենք՝ առիթը չկորցնելով, ծանոթացանք նաև գրադարանի հետ ու դուրս եկանք ,բոլորիս արդեն հայտնի, մարմարյա սրահ․․․զբոսանքին հաջորդեց հասարակագիտության վերլուծական դասընթացը, որից հետո ավարտին հասավ «Մուտք»  ճամբարի երկրորդ օրը։

 

 

 

One Reply to “”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started