Սեպտեմբերից դեկտեմբեր։ Հաշվետու փաթեթ։ Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Գրել սիրելու պատճառով, միշտ համառոտ մտքերս ընդարձակ են դառնում։

Սեպտեմբեր-դեկտեմբեր հաշվետվությունն էլ հետ չի մնա։

Այս անգամ որոշել եմ ինքս ինձ համար ցուցանշային հաշվետվություն գրել, այսինքն կառանձնացնեմ աշխատանքների կատեգորիաներ։

Իրականում, կազմակերպչի համար ուսումնական տարին սկսում է ոչ թե սեպտեմբերից, այլ Օգոստոսից, հետևապես աշխատանքները, որոնք կատարել եմ, ներկայացվելու են հենց ամառվանից։ Դե ինչ, սկսենք։

Հաշվետվության մեջ կտեսնեք հետևյալ բաժինները․

  1. Ճամփորդություններ
  2. Լուսաբանումներ, կլոր սեղաններ
  3. Հեռավար աշխատանք
  4. Հասարակագիտություն 10-րդ դասարան
  5. Տեխնոլոգիա
  6. Վերապատրաստում
  7. Պարտադիր ատեստավորում՝ հետազոտական աշխատանք
  8. Կայքի սպասարկում
  9. Կազմակերպչական աշխատանքներ
  10. հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանք

Ճամփորդություններ՝

Լուսաբանումներ, կլոր սեղաններ

ՆԱԽԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈԻՄ-նախագծով սովորողների հաշվետվությունները։

Կլոր սեղան հանդիպում

  • Այս տարի «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակի հաղթողի՝ Դավիթ Մուրադյանի աշխատանքը, ով դեռ 9-րդ դասարանցի է, բայց տարվա ընթացքում հասցրել է կատարել բազմաթիվ արժեքավոր աշխատանքներ։

Դավիթի կատարած աշխատանքներին ծանոթացեք այստեղ։

Ռազմամարզական պարամունքներ՝Վահե Խաչատրյանի հետ

Ուրբաթ-համերգ Ավագ դպրոց «Տրամադրություն»

Տեսանյութերը՝ այստեղ

Հեռավար աշխատանք

Ինչպես անցած տարի այս տարի ևս հեռվար ախատանք եմ կատարում թվով 17 սովորողի հետ 9-11-րդ դասարաններում։ Դասավանդում եմ հասարակագիտություն առարկան։ Ծրագրին և ուսուցչի ուղեցույցին ծանոթացեք հղումներով։ Սովորողների հետ աշխատում եմ նամակագրական կապով՝ ցուցակն այստեղ։

Հասարակագիտություն 10-րդ դասարան

  • Այս տարի հանրակրթական դասընթացներից վարում եմ մեկ ժամ հասարակագիտոթյուն և երեք ժամ տեխնոլոգիա։

    Հասարակագիոտություն առարկայի շրջանակում կատարել ենք հետևյալ հետազոտական աշխատանքը։
  • Գեղեցկության չափանիշները քարի դարից մինչ այսօր։ Սովորողներն իրենց համար ընտրել են ժամանակահատված րև ուսումնասիրել գեղեցկության ընկալումն այդ ժամանակահատվածում։ Նախագծի ամփոփումն՝ այստեղ։
  • Դաս-նախագիծ «ԴԵԲԱՏԻ ՏՈՒՓ»

Հետաքրքիր է․

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա դասընթացը իր արդդյունքներն է տվել պարտիզպուրակային ոլորտում։ Մայր դպրոցի ետնաբակն ու գլխավոր մուտքը սովորողների և այգեպան Գագիկի օգնությամբ դարձրել ենք մաքուր, առանց մոլախոտերի և աղբի։ Շաբաթական երեք ժամ տրամադրում ենք հենց մջավայրի խնամքին։ Սովորողների հմտություններն ավելի են զարգացել, արդեն գիտեն աշխատանքի բովանդակությունը։

կատարել ենք հետևյալը․

  • Ավագ դպրոցի մուտքի մաքրման աշխատանքներ-նկարաշար
  • Հողի ու աթարի փռում Մայր դպրոցի քանդակների պուրակում
  • Մայր դպրոցի տարածքի աղբահանում, փոցխում, ծառերի բների փխրեցում
  • Սովորողների հետ բոլոր հնարավոր այգեգործական աշխատանքների դեպքում ճիշտ գործիք կիրառելու դասեր։

Սովորողների հետ տեխնոլոգիա դասընթացը ոչ միայն պարտիզպուրակային աշխատանքի կազմակերպում է, այլև առողջ ընկերական աշխատանք, միավորող-ուրախ։

Պարտադիր ատեստավորում։

Այս տարին աշխատանքային 5-րդ տարին է, ինչ այստեղ եմ՝ ՄՍԿՀ-ում, հետևապես պետք է վերապատրաստվեի։

Բլոգում՝ բաժինը այստեղ

Հետազոտական աշխատանքի ներկայացում

Կայքի սպասարկում

Կայքի սպասարկումը սկսել եմ ամառվանից, երբ մեկնարկեցինք Մուտք կրթահամալիր ճամբարը։ Հավատացեք, կայքը ամբողջովին փոխվել է, գեղեցկացել ու թարմացվել։ Հուսամ, կաշխատենք երկար այս կայքով։ <անխափան>

կատարել եմ հետևյալ աշխատանքները։

https://9thgrade.mskh.am/9thgrade@mskh.am

  1. Կայքում նյութերի տեղադրում դասավանդողների բլոգներից, լուսաբանումներ և փաստաթղթեր <searching and media public posts>
  2. Կայքի արտաքին տեսքի թարմացում
  3. դասավանդողների համար առանձին օգտանվան տրամադրում, օգնություն
  4. Ներքին վիդջեթների տեղադրում, կայքի հասանելիության հետ տարվող աշխատանքներ
  5. ամենօրյա հսկում, նյութերի կարգի բերում
  6. Կայքում ավելորդ օգտանունների հեռացում և անտիվիրուսի տեղադրում։

Կազմակերպչական աշխատանքներ

Կազմակերպչի աշխատաժամանակում պարտադիր են հետևյալ աշխատանքները

Առանց այս աշխատանքների դժվար է պատկերացնել կազմակերպչի առօրյան։

Մարտը՝ նյութն այստեղ

Աշխատանք հատուկ կարիքով սովորողների հետ

Սիրելի ընթերցող, այս տարի 9-րդ դասարանում կան թվով 16 հատուկ ակրիքով սովորողներ, որոնց հետ ծաոթացել ենք սեպտեմբերին։ Շատերի հետ նկերացանք միանգամից, շատերի հետ պահանջվեց երկար ժամանակ՝ ինտեգրելու և ինտեգրվելու համար։ Ամեն դեպքում, տեսել եմ ու հպարտացել նորից ու նորից, որ մեր սովորողները միշտ կանգնած են իրենց՝ օգնության կարիք ունեցող ընկերների կողքին։ Իհարկե, անուններ նշելը կոպիըտ կլիներ, հետևապես հետևեք բլոգին, որտեղ պարբերաբար տեղադրվում են նյութեր։

Եվ վերջում՝

Հաշվետվություններն ըստ ամիսների՝

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբերի հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն։

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Սիրով՝ Լիլիթ Յախինյան

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started