Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Սեպտեմբեր ամսին կատարել ենք հետևյալ աշխատանքները հետևյալ ուղղություններով։ Ուղղությունների մասին մանրամասն կարող եք կարդալ հաշվետվության մեջ։

  1. Ճամփորդություն
  2. Հատուկ կարիքով սովորող
  3. Կայքի սպասարկում
  4. Հասարակագիտություն 10-րդ դասարանում
  5. Տեխնոլոգիա 9-րդ դասարանում
  6. Հեռավար դասընթաց հասարակագիտություն առարկայից
  7. 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագիր
  8. Ուսուցչի պարտադիր ատեստավորում

Տարին սկսել ենք ճամփորդությամբ․ Սեպտեմբերի մեկը Գյումրիում

  • Օգոստոս ամսից սկսվեց ուսուցիչների պարտադիր ատեստավորման ծրագիրը, որին մասնակցում եմ, այս պահին արդեն 7-րդ շաբաթն է ընթանում։
  • 9-ր դասարանում սվորում են 205 սովորող, որից 16-ն ունեն հատուկ կարիք։ Սովորողների ծնողների հետ խոսել ենք ծանոթացել սովորողների կարիքներին, աշխատել ենք Սուսաննա Չալիկյանի և Մարիաննա Գևորգյանի հետ։ Այս պահին Մարիաննան, Սուսաննան և ՏՄԱԿ-ից կցված հոգեբան Միքայելը աշխատում են սովորողների հետ ըստ կազմած գրաֆիկների։
  • Սկսել եմ սպասարկել,ակտիվացնել https://9thgrade.mskh.am/ 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրի կայքը։ Ամեն օր կայքում տեղադրվում են թարմ, հետաքրքիր նյութեր, սովորողների և ուսուցիչների աշխատանքները։ Կայքից նյութերը առաջարկվում են նաև գլխավոր կայքի համար։

Հասարակագիտություն-10-րդ դասարանում և Տեխնոլոգիա 9-րդ դասարանում։

  • Այս տարի հանրակրթական դասընթացներից վարում եմ մեկ ժամ հասարակագիտոթյուն և երեք ժամ տեխնոլոգիա։

    Հասարակագիոտություն առարկայի շրջանակում կատարել ենք հետևյալ հետազոտական աշխատանքը։
  • Գեղեցկության չափանիշները քարի դարից մինչ այսօր։ Սովորողներն իրենց համար ընտրել են ժամանակահատված րև ուսումնասիրել գեղեցկության ընկալումն այդ ժամանակահատվածում։ Նախագծի ամփոփումն՝ այստեղ։
  • Տեխնոլոգիա դասընթացը իր արդդյունքներն է տվել պարտիզպուրակային ոլորտում։ Մայր դպրոցի ետնաբակն ու գլխավոր մուտքը սովորողների և այգեպան Գագիկի օգնությամբ դարձրել ենք մաքուր, առանց մոլախոտերի և աղբի։ Շաբաթական երեք ժամ տրամադրում ենք հենց մջավայրի խնամքին։ Սովորողների հմտություններն ավելի են զարգացել, արդեն գիտեն աշխատանքի բովանդակությունը։ մի քանի լուսանկար․

Հասարակագիտություն հեռավար սովորողների հետ․

Ինչպես անցած տարի այս տարի ևս հեռվար ախատանք եմ կատարում թվով 17 սովորողի հետ 9-11-րդ դասարաններում։ Դասավանդում եմ հասարակագիտություն առարկան։ Ծրագրին և ուսուցչի ուղեցույցին ծանոթացեք հղումներով։ Սովորողների հետ աշխատում եմ նամակագրական կապով՝ ցուցակն այստեղ։

9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագիր՝ մեկնարկ։

Ընկեր Մարթայի,Պարոն Տիգրանյանի հետ մեկնարկել ենք մասնագիտական կողմնորոշման ծրագիրը, որն իր առաջին փուլն անցկացնելու է հետևյալ նախագծով։ Նախագիծն՝ այստեղ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started