Ապարանի ջրամբար։ Ամփոփում

Առաջին ճամփորդությունը երկար է հիշվում։ Իհարկե փոքր, բայց կայացած ճամփորդություն եմ համարւմ 9-երդցիների հետ դեպի Ապարան ճամփորդությունը, որի ընթացքում ճանաչեցի հետաքրքիր ու լավ սովորողների։

Ապարան ճամփորդության հիմնական ուղղություններն էին՝

  • հայրենագիտական քայլք Ապարանի ջրամբարի երկայնքով՝  Սուրբ խաչ եկեղեցի -Քուչակ գյուղ- սուրբ Պողոս-Պետրոս (4-5-րդ դդ), սուրբ Վարդան դամբարան-մատուռ (5-րդ դար) և Թուխ Մանուկ մատուռ (4-րդ դար)- Ապարանի ջրամբար:
  • ուսումնասիրել, քննարկել  լճի տարածքում առկա  հուշարձանների  պատմությունը
  • սովորողները կծանոթանան Ապարանի քաղաքային, գյուղական միջավայրին, կայցելեն Սբ․ Խաչ եկեղեցի, քայլարշավով կանցնեն Ապարանի ջրամբարի ափերով

Սվորողների հետ հայրենագիտական արշավ սկսեցինք, որն ավարտեցինք 8․5 կմ քայլքի անցած ճանապարհով։ Հետաքրքիր էր նկատել, որ կային չճամփորդած սովորողներ, ովքեր առաջին անգամ բացահայտեցին իրենց համար աննկարագրելին, հաճելին ու հետաքրքիրը։ Ուրախ եմ, որ ճամփորդող սովորողների հետ գործ ունեմ։

նկարաշար՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started