Ռազմամարզական Ճամբարն Արատեսում։ Դժվար ու անձևոտ

Այս անգամ հետաքրքիր խումբ էր հավաքվել։ Գրեթե բոլորը խաղաղ ու չափից շատ քաղաքավարի էին։ Հետաքրքիր է, առաջին անգամ այսքան անաղմուկ անցավ ռազմամարզական ճամբարը։

Շարժվեցինք, իհարկե, ուրբաթ առավոտյան ժամերգություից հետո։ Միասին ճամփորդում էինք երկու խմբով, մեկը՝ Գոհար Իսկանդարյանի և Ռուզան Գսպոյանի բնագիտական ջոկատն էր, մյուսը՝ Սամվել Թամազյանի և իմ ռազմամարզականը։ Ի սկզբանե որոշված էր, որ առավոտյան ընդհանուր մարզանքը, սեղանատանը ճաշելը միասին ենք անելու։ Ընթացքում երկուստեք մասնակցեցինք մեկս մյուսի ծրագրերին։

Ռազմամարզական բաղադրիչը իրականացնող խումբն անհայտ էր, բայց շուտ կողմնորոշվեցին Ավագ դպրոցի գրասենյակում, ու վերջում ունեցանք ընտիր ռազմամարզական։

Ճանապարհը Ուրցաձորով էր անցնում, որտեղ նորից մեզ դիմավորեցին Սբ․ Կարապետ Եկեղեցու հոգևորականները։ Սովորողներին եկեղեցում սպասվում էր հետաքրքիր հայրենագիտական զրույց։ Միասին փոխանակվեցինք կոնտակտներով՝ հետագա համագործակցության համար։

Արատես հասնելուն պես Եղեգնաձորի ԱԻՆ-ը միացավ մեզ։ ԱԻՆ-ի դասերը լսել եմ բազիցս, բայց այս անգամ նկատեցի, որ հրահանգիչները անընդհատ տեղացող հարցերի տարափին չէին կարողանում դիմադրել ☺։

Սովորողները Արատեսում շատ հեշտ են կողմնորոշվում․ միանգամից կարողացան տեղավորվել։

Ամեն օր ունեինք և՛ սեղանատան հերթապահներ, և՛ գիշերային հերթապահներ։ Հետաքրքիր առօրյան ուղեկցում էր հորդ անձրևոը, որն իր գործը վերջում արեց։

Երկրորդ օրվա առավոտը մշուշոտ ու ցուրտ էր, սպասում էինք Արշակունիների հրահանգիչներին, ովքեր կարևոր գործով մեկնել էին ․․․․ Եկան ուշ երեկոյան՝ 21։00։ Սովորողների հետ դրսում՝ անձրևին և ներսում անցկացրին վարժանքներ, ինչպես նաև ցուցադրական դասեր։ Մեծ ու լայն սրտով շունչ քաշեցինք, քանի որ երեք օրերը շատ հագեցած ու հետաքրքիր էին։

Ամեն օրվա գլխավոր պլաններից էր փայտի հավաքումը։ Արատեսում իրոք, շատ ցուրտ էր, իսկ վառարանները այդպես էլ չվառվեցին թաց փայտի պատճառով։ Վերջին օրը վարորդ Սամվել իր հետ բերեց փայտի մեծ պաշար, որն էլ սիրով տեղափոխել ենք։

Արատեսը հանձնել ենք մաս-մաքուր՝ զուգարաններից մինչև տնակներ-խոհանոց-շրջակա միջավայր։ Նկարները կփաստեն

Ինչ վերաբերվում է անձրևին, ապա այն թույլ չտվեց բարձրանալ Սմբատաբերդ։
Իսկ ես, հիմա իմ տաք մահճակալում հիվանդ պառկած, գրում եմ այս ամենի մասին, սիրելի ընթերցող։

Նկարաշար մաքուր Արատեսից՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started