Ռազմամարզական ճամբար։ Փուլ առաջին։ Ամփոփում

Արատեսում ժամանակը արագ է անցնում, երբ ամբողջ օրն ունես գծված ու հետաքրքիր ծրագիր։ Այս անգամ այլ էր, օրերը անցնում էին, իսկ ես չէի հասցնում բավարարել իմ հետարքրությունն ու ոգևորվածությունը, ժամանակը քիչ էր թվում։
9-րդ դասարանների սովորողների հետ մեկնեցինք Արատես։ Ճամփաբաժանը բարձունքի հաղթահարումն էր, մենք՝ Սմբատաբերդ, իհարկե բարձացանք երրորդ օրը, երբ եղանակը ամենալավն էր նախատեսել մեզ համար։
Սիրելի ընթերցող, չեմ կարող ստել ու ասել, որ բարձունքը հեշտությամբ հաղթահարեցինք, հեքիաթի նման կստացվի։ Բացահայտեցինք, որ Սմբատաբերդը գեղեցիկ է բոլոր եղանակներին։
Արատես հասնելուն պես տեղավորվեցինք տնակներում, սկսեցինք սնունդ պատրաստել, մաքրել տնակները, խոհանոցը, բակն ու Արատեսի տարածքը։ Արատեսում ևս, ցուրտ ու անձրևոտ էր, մտածում էինք, որ շատ ծրագրեր կխափանվեն, բայց․․․ ամեն ինչ լավ ավարտվեց։

Արատեսում մեզ դիմավորեցին <<Եղեգնաձորի ԱԻՆ>> -ի հրահանգիչները։ հրահանգիչներից,մարզիկներից ու զինվորականներից բացի, իրենք լավդասավանդող դարձան սովորողների համար։ Առավոտյան վերկացից մինչև գիշեր՝ քնի ժամ սովորողները եղել են մարտական, մարզական ու ակտիվ վիճակում։ Ինձ հենց դա էր հետաքրիր, իրենց հենց դա էր պետք, ռազմամարզական ճամբարը հենց դա էր ենթադրում։

Ընկեր Քրիստինեն անցկացրեց ԱԲՕ դասընթացը, որն այնքան կարևոր է բոլորիս համար։

Առաջին օրը նաև մեզ միացան ընկեր Ալիսն ու Գյումրու գեղարվեստի քոլեջի սովորողները, ովքեր հետաքրքիր ծրագրով էին եկել Արատես։ Արդյունքը շուտով կտեսնեք։

Սիրելի էր երկրորդ օրը, երբ Արատես Ժամանեցին <<Ազատազեն>>-ի հրահանգիչները։ Սովորողները ինչպես միշտ, համակ ուշադրությամբ էին լսում հրահանգիչներին։ Հետաքրքիր էր նաև մեզ համար։ Ինչպես բոլոր ռազմամարզական ճամբարներում, այս անգամ էլ սովորողներն ունեցան և տեսական, և գործնական դասեր։ Հրահանգիչների հետ ժամանակը թռավ, օրվա ավարտին սիրով ու ծափերով ճանապարհեցինք նրանց։ Կապը կպահենք։

Նկարաշար՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started