Հեռավար կրթությունը Ավագ դպրոցում։ Կլոր սեղան

Ավագ դպրոցում հեռավար աշխատանքը ընթանում է հետևյալ ուղղություններով։

Ա․ Ընդունելություն հեռավար սովորողի համար <առցանց/առկա>

Բ․ Աշխատանքը Հասարակագիտություն առարկայի շրջանակում

Գ․ Աշխատանք առցանց հանդիպումներով և մեյլային համակարգով

Դ․ 9-րդ դասարանում քննության հեռավար կազմակերպումը։

Ընդունելություն հեռավար կրթություն ընտրած սովորողի համար

Ինչպես <<Մուտք կրթահամալիր ճամբարի>> սովորողները, հեռավար կրթություն ընտրած սովորողը ևս անցնում է այս փուլով։ Մուտք կրթահամալիրն սովորողը անցնում է կամ հեռավար, կամ առկա հիմունքով։
Այն սովորողները, ովքեր դեռ երկրում են, նույնապես, մասնակցում են դպրոցական և արտագնա փուլերին, մասնակցում են բլոգավարության դասին, ծանոթանում են դպրոցական միջավայրին։ Հեռավար աշխատանքի համար նման ծանոթացումը նպաստավոր է։ Պակաս արդյունավետ չէ հեռավար աշխատանքը սովորողի հետ։ Արդեն երկու տարի է հեռավար սովորողների հետ աշխատում ենք առցանց տարբերակով, բացում ենք բլոգներ, մեյլեր, ծանոթանում ենք դասերի վարման մեթոդներին։ Սովորողների հետ աշխատանքը ընթանում է հետևյալ սխեմայով․

  1. Պայմանավորվածության ձեռքբերում <ժամ, օր, հարթակ>
  2. Հարթակի մշակում, նյութերի պարզեցում
  3. Սովորողի հետ բլոգային աշխատանք
  4. մեյլային աշխատանք
  5. կրթահամալիրային կայքերի հետ ծանոթացում
  6. Սովորողին առաջադրանք ինչ-որ թեմայով
  7. բլոգային աշխատանքիյուրացում

Հասարակագիտություն․ հեռավար դասընթաց

Աշխատանք առցանց հանդիպումներով և մեյլային համակարգով

  1. Սովորողի հետ աշխատում ենք մեյլային համակարգով, քանի որ ժամային գոտիները տարբեր են, և միշտ չէ, որ կարող ենք իասնական դաս անել։
  2. Սովորողին առաջադրանքը ուղարկվում է ըստ իր կատարողականութփյան արագության և արդյունավետության։ Սովորողին ուղարկվում են նամակներ անհատապես։
  3. Սովորողների հետ աշխատում ենք նաև առցանց հարթակներում, եթե դրա կարիքը կա, կամ սովորողը ցանկություն է հայտնել։
  4. Գնահատվում են ըստ գնահատման մեթոդների։

Հասարակագիտություն

  1. Սովորողի հետ աշխատում ենք ըստ առարկայական ծրագրի
  2. ըստ նախագծերի
  3. Սովորողների համար առաջադրանքները կազմվում են հաշվի առնելով առարկայի թեմաները ինչպես նաև նախագծային աշխատանքները։
  4. Հասարակագիտությունը հետաքրքիր և լայն առարկա է, սովորողների հետ նախագծային աշխատանքները ստացվում են

Հեռավար քննություն 9-րդ դասարանում

2021-22- ուս տարում 9-րդ դասարանում կային հեռավար կրթությամբ սովորողներ, ովքեր չկարողացան գալ հայաստան։ Քննությունը կազմակերպվեց հեռավար ձևով և կարող եմ նշել, որ կազմակերպումը արդարացի էր, քանի որ սկզբից մինչև վերջ երկուստեք տեսանկարահանված էր։

Քննություններին ներկա եմ եղել տեխնիկական աջակցությամբ, կարող եմ ասել, որ նման փորձը կհեշտացնի յուրաքանչյուր քննական գործընթաց հեռավար համակարգում։

Արդյունքների մասին խոսելն ավելորդ է։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started