Արվեստ 10 ․ ծրագիր

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Դասընթացն իրականացվում է երկու հիմնական բաժիններով`

  • Ստեղծագործական գործունեություն և արվեստի միջոցով իրականության ընկալում:
  • Գաղափարների հավաքագրում, ստեղծագործական աշխատանքների կատարման պայմանների, մոտեցումների և միջոցների ուսումնասիրություն, անհրաժեշտ նյութեր և գործիքներ:
  • Արվեստի տարրերի և սկզբունքների ուսումնասիրություն և փորձարկումներ, Գաղափարների մշակում, ստեղծագործական աշխատանքներ և նախագծեր:
  • Վերանայում, ավարտ և ցուցադրություն կամ ներկայացում:
  • Արվեստի միջոցով իրականության ընկալում – ստեղծագործական աշխատանքների մեկնաբանություն, վերլուծություն, քննում, գնահատում և արժևորում:
  • Արվեստի ստեղծագործությունների նշանակության, նպատակների, իմաստի ուսումնասիրում: Արվեստագետների դերը հասարակության մեջ:
  • Տարբեր ժամանակաշրջանների արվեստի տեսակների, ժանրերի, ձևերի, ոճերի և ուղղությունների ուսումնասիրում:
  • Տեխնոլոգիական նորարարությունների դերը արվեստի բնագավառում:
  • Արվեստագիտական տարբեր մասնագիտություններ: Արվեստի ուսումնասիրումը և մյուս առարկայական բնագավառները:
  • Արվեստի կապը գիտության մյուս ճյուղերի հետ:

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ուսումնասիրվող յուրաքանչյուր միավորի համար նշված են՝
−համապատասխանությունը առարկայական վերջնարդյունքին,
−տվյալ թեմայի ուսումնասիրության արդյունքում ակնկալվող վերջնարդյունքները,
−նպատակը, ուղղորդող հարցադրումները
−թեմայի բովանդակային բաղադրիչը, դրա հետ առնչվող գործունեության ձևերը,
−խաչվող ընդհանրական հասկացությունները, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների
համար և օգնում են սովորողներին միավորելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները՝
աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում,
−առաջարկվող թեմատիկան, որի շուրջ կազմակերպվում է ստեղծագործական գործունեությունը,
−միջառարկայական կապերը, որոնք ապահովելու են տվյալ միավորի ուսումնասիրության ամբողջականությունը,
Կարևոր է նկատի ունենալ, որ սովորողների գեղարվեստական հմտությունների զարգացումն ու
արժեքային համակարգի ձևավորումը դիտվում են որպես բոլոր թեմաների ուսուցմանն ուղեկցող խնդիրներ:

Ավագ դպրոցում արվեստի դասավանդման հիմնական նպատակներն են.
Օգնել սովորողներին`

  • ճանաչել ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր,
  • արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտել իր գաղափարները.
  • ճանաչել տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրել դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի
    մեջ.
  • ճանաչել և արժևորել իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա
    առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.
  • բացահայտել և զարգացնել իր անհատական առանձնահատկությունները, հետաքրքրություններն
    ու նախասիրությունները,
  • հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները.
  • տարբերակել և համեմատել աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.
  • նկարագրել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական,
    քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.
  • իրականացնել չափումներ, կատարել մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատել արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, նյութեր և միջոցներ.
  • որոշել խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը և գտնել խնդիրների լուծման ստեղծագործ
    մոտեցումներ և համեմատել դրանք.
  • կիրառել բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի
    օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.
  • դրսևորել հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն,
  • ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակել և իրականացնել նախագծեր.
  • ճանաչել իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորել ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
    Ձևավորել՝
  • մշակութային ընկալման և արժևորման կարողություններ,
  • արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և
    հմտություններ.
  • տեքստային և գրաֆիկական խմբագրիչներ կիրառելու, տվյալներ` անհրաժեշտ թվային գործիքներ
    և ծրագրեր օգտագորևծելով տվյալներ մշակելու հմտություններ.
  • սեփական տեսակետը և դիրքորոշումը արտահայտելու, հիմնավորելու և պաշտպանելու կարողություններ.
  • թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին տիրապետելու, օնլայն հաղորդակցության
    էթիկան պահպանելու, անձնական տվյալների գաղտնիության կանոններին տեղյակ լինելու և
    105
    դրանք կիրառելու, յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական)
    ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը մեկնաբանելու հմտություններ.
  • համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները ներկայացնելու և քննարկելու կարողություններ.
  • իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները գնահատելու, պատճառահետևանքային կապերը վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ.
  • մասնագիտական կրթության հնարավորությունների վրա հիմնված նախնական ինքնորոշում կատարելու կարողություն։

Թեմաներ՝

  • Արվեստի ընկալումները միջին դարերում՝ Հայաստանում և Եվրոպայում -երեք ժամ
  • Արվեստը մայրցամաքային մասշտաբով՝ վեց թեմա-վեց ժամ
  • Արվեստը միջին դարերում, Վերածննդի ժամանակաշրջանում-երկու ժամ
  • Արվեստը նոր դարերում-երկու ժամ
  • Արվեստը նորագույն դարերում -երկու ժամ
  • Արվեստի ընկալումը տղամարդկանց և կանանց մոտ, մասկուլին և ֆեմին արվեստերեք ժամ
  • Մասկուլին և ֆեմին երկրներ, մշակույթ, արվեստ-երեք ժամ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started