Ավելի մոտ, քան․․․․

Նախաբանի փոխարեն

Ջերմուկում անցկացրած երեք օրերի ընթացքում զգում էի, որ ամեն վայրկյանի հետ ավելի եմ կապնվում դպրոցի, սովորողների ու նրանց ներքին՝ անծայրածիր աշխարհի հետ։ Չէի էլ կարող պատկերացնել, որ, օրերից մի օր, կսկսեմ ինձ ավելի մեծ զգալ, հասուն, և կկարողանամ օգնել ինձանից փոքրերին։ Սովորողներն ինձ համար անձեռակերտ տուն են, որում կարող եմ ապրել, ինչքան ցանկանամ․․․

ՕՐ ԱՌԱՋԻՆ

19 հոգանոց խմբով ճանապարհը սկսեցինք Մայր դպրոցի բակից, որտեղից էլ սկիզբ առավ մեր առատ ու գեղեցիկով լի ճանապարհորդությունը․․․
Ճանապարհն անցնում էր մեզ բոլորիս արդեն ծանոթ Արարատի  մարզով, ապա Վայոց Ձոր․․․քանի-քանի անգամներ ենք Արատես գնացել այդ նույն ճանապարհով։ Հեշտ ճանապարհները չեն հիշվում․ հիշվում են դժվարությամբ ու միասին անցածները․․․Ճանապարհը դյուրին չէր մեքենայի խնդիրների պատճառով, սակայն իր շուտ լուծումը գտավ այն։
Ջերմուկ հասնելուն պես միանգամից տարբերություն զգացինք մեր թոքերում․․ կարծես մի նոր շունչ առանք ու միանգամից ճանապարհի հոգնությւոնը թոթափվեց։ Հյուրատանը տեղավորվելուց և փոքր-ինչ հանգստանալուց հետո անցանք քայլքերին, ծանոթացանք տեղանքի հետ, պտտվեցինք Ջերմուկի գալերեայով, որն ինձ այնքան աներկրային էր թվում․․․
Առաջին օրվա ավարտին տղաները նորից ֆուտբոլային խաղ կազմակերպեցին, ինչը նաև կտեսնենք հաջորդ օրը ․․․
Գիշերային մտերմիկ զբոսանք ունեցանք Ջերմուկում և քնի մեջ պատրաստվեցինք մյուս օրվա լի գրաֆիկին։

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Առավոտյան ժամը 8-ին վերկացի ժամն էր։ Համեղ նախաճաշելուց հետո, միանգամից զանգահարեցինք Գորկու անվան դպրոց և քայլեցինք այնտեղ՝ հանդիպելու և քննարկում անցկացնելու նպատակով։ Դպրոցում շատ ջերմ հյուրընկալության արժանացանք։ Մոտ մեկ ու կես ժամ քննարկում էինք տեղի բնապահպանական խնդիրները, Ամուլսարի հանքաարդյունաբերությունը, ու գիտես ինչ, սիրելի ընթերցող, սովորողները շատ ավելին են հասկանում, քան դու պատկերացնում ես։ Նրանք ճիշտ պատկերացումներ ունեն ապագայի, անցյալի ու ներկայի մասին։

Քննարկումից հետո ինքս, որպես արատեսցի, ներկայացրի Արատեսի դպրական կենտրոնը։ Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ամառվա մի քանի օրը միասին Արատեսում անցկացնելու համար։ Սովորողները շատ ոգևորվեցին, քանի որ իրենց խոսքում լսեցինք ,որ «․․ ի տարբերություն ձեզ, մեր մոտ ուրախանալու տեղեր չկան, ձեր մոտ կան, ձեր կյանքը հետաքրքիրա»․․․տխուր խոսքեր էին, իհարկե, բայց լուծումն էլ գտանք՝ Արատեսը։

Մեր առաջարկին՝ միասին դեպի ջրվեժ գնալու, դպրոցի ուսուցիչներն ու երեխաները մեծ ուրախությամբ արձագանքեցին։ Միասին ճամփա ընկանք և արդեն մեկ ժամ քայլելուց հետո հիանում էինք Ջերմուկի ջրվեժի հիասքանչ տեսարանով։

Ձորից դեպի փողոց վերելքը 1000-ից ավելի աստիճաններով էր անցնում՝ գետնից բարձր, վերևում․․․կարծես թռչուն լինեինք բարձրանալիս։

Հետաքրքիր է երբ ինքդ ես նախագծում մի բան, որի մասին մտածում էին, իսկ երջանկությունն այն է, երբ սովորողներն են նախաձեռնությունը վերցնում իրենց ձեռքը։ Ճանապարհին Ջերմուկի դպրոցի տղաներն ու մեր ճամփորդները  պայմանավորվեցին միասին ընկերական խաղ խաղալ մոտակա դաշտում։ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են պատրաստվում ու կազմակերպում խաղը՝ իսկական սեբաստացու նման։ Ուզում եմ ասել․․․խաղն ավարտվեց մեր պարտությամբ և ռեվանշ խաղի հրավերով Երևան։

ՕՐ ԵՐՐՈՐԴ

Առավոտյան շատ վաղ արթնանալուն պես միանգամից պատրաստվեցինք ճամփա ընկնելուն․․ նախաճաշեցինք ու ․․․ միացանք «Հանուն Ամուլսարի» ավտոերթին, ճանապարհին Արենի այցելությամբ։ Մարդիկ, հաստատակամ դեմքեր, ուրախություն ու ուժ․․․սա էր միակ նկարագրությունն այդ պահի․․․այո պահի, քնաի որ դրանք, ցավոք, միայն պահեր են․․․

Ճանապարհին տխուր էինք, քանի որ մեր «ընտանիքը» պետք է բաժանվեր։ Մի քանի նոր մտքեր առաջացան սովորողների գլխում՝ հետագա ճամփորդությունների համար։

Մինչ նոր հանդիպում Ջերմուկ․․․

Բոլոր Նկարների փոխարեն

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started